Արդոք պատրա՞ստ է Արարատ Միրզոյանն աջակցել սուպերվարչապետությունից ձերբազատվելու ԼՀԿ-ի քայլերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 17:44
Մի շարք տուգանքներ խստացվում են․ ՆԳՆ-ն փոփոխություններ է առաջարկում օրենքում
28.09.2026 | 17:40
Հայտնի է՝ որ ֆուտբոլային ակումբի կայքն ամենաշատ այցելությունն ունի աշխարհում
28.09.2026 | 17:34
Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 17:25
«Ուժեղ Հայաստան»-ի ասուլիսը ԵԽԽՎ-ում ՀՀ-ի վերաբերյալ քննարկումների շուրջ․ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 17:21
SOCAR-ն իջեցրել է Իտալիայում բենզինի գները և դարձել ֆուտբոլի հավաքականի հովանավորը․ Մելոնին շնորհակալություն է հայտնել
28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
Բոլորը

«Ավտորիտարիզմի հենքը հանդիսացող սուպերվարչապետական համակարգի փոփոխման հետ կապված մեր քայլերին Դուք, եթե ընտրվեք Ազգային ժողովի նախագահ, պատրա՞ստ եք աջակցել, կամ դրան միտված քայլեր անել՝ երկիրը իրական խորհրդարանական կառավարման հունի մեջ գցելու համար»,- այսօր խորհրդարանում ԱԺ նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանին հարցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

Պատգամավորի հարցին ի պատասխան Արարատ Միրզոյանը նշեց․ «Մենք բազմիցս առիթ ենք ունեցել քննարկել այս հարցը և մեր դժգոհությունները հայտնել որոշ կարգավորումների վերաբերյալ։ Անշուշտ, մենք ելնում ենք նաև այն հանգամանքից, որ որոշակի բաներ պայմանավորված են անձերով, և էն անձերի կողմից, որոնք դրանք նախկինում կարող էին ի չարս օգտագործել, այժմ կօգտագործվեն ի բարօրություն։ Բայց չպետք է սահմանափակվենք անձերի առկայությամբ և պետք է ստեղծենք համապատասխան իրավական մեխանիզմներ։ Մենք բաց ենք քննարկումների համար․ խոսել ենք ՊԵԿ-ի, Ոստիկանության՝ ԱԺ գալու և հաշվետու լինելու մասին, կարծում եմ, առաջիկայում կխոսենք այդ հարցերի վերաբերյալ»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։