Իշխող խմբակցությունը պետք է մերժի ԱԺ ԵՏՄ հանձնաժողով ստեղծելու առաջարկությունը. «Սասնա Ծռեր»

Լուրեր

12.10.2026 | 18:02
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն․ ՆԳՆ
12.10.2026 | 17:51
Էմմա Պալյանը հայտնել է Ալեն Սիմոնյանի օգնականը դառնալու մասին
12.10.2026 | 17:40
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Brexit-ին Ռուսաստանի միջամտության մասին
12.10.2026 | 17:32
«Կարապետյանի դեմ քրգործ կա նաև Ֆրանսիայում, նշանակում է՝ այնտեղ քաղաքական հետապնդմա՞ն է ենթարկվում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր էներգետիկ հրադադարի շուրջ շփումների շարունակության մասին
12.10.2026 | 17:23
IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ
12.10.2026 | 17:18
Սա ձեր առաջին թեստն է, պարոն Գաբրիելյան, հիմա անցնո՞ւմ եք, թե՞ չեք անցնում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:07
Շաքիի դեպքի համար ո՞վ է պատասխանատու, հանրությունը պետք է իմանա․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:00
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից․ Ազատություն Ռ/Կ
12.10.2026 | 16:53
«Ընտրությունն իրականացրել է ՄԱԿ-ը»․ COP17-ի գնումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին արձագանքել է ՇՄ նախարարությունը
12.10.2026 | 16:44
Լավրովը հայտարարել է, թե Զելենսկին «արժանի չէ մարտի դաշտում դադարի»
12.10.2026 | 16:37
Եթե սահմանապահ զորքերը չեն, ՊՆ-ն էր, հարց ա՝ ինչի՞ ԱԱԾ փոխտնօրենը ազատվեց․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 16:26
«Լիդիան Արմենիան» երկու բնապահպան իրավապաշտպաններից 6-ական մլն դրամ է պահանջում․ միջազգային կառույցների ահազանգը
12.10.2026 | 16:19
Ադրբեջանում 37 մարդ է ձերբակալվել դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի հետ կապված
12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
Բոլորը

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ ԱԺ ԵՏՄ հարցերի հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ:

«ԱԺ-ում ընդդիմադիր դերի հավակնող երկու կուսակցություներից մեկը՝ Լուսավոր Հայաստանը, որն, ի դեպ, իրեն դիրքավորում է որպես արևմտյան կողմնորոշման քաղաքական ուժ, հանդես եկավ ԱԺ ԵՏՄ հարցերի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ:

Իր այդ բացահայտ շրջադարձով այս ուժը հասկացնում է, որ այլևս այրել է արևմտյան արժեքների հետ իր կեղծ կամուրջը և առանց ձևականությունների հայտ է ներկայացնում ստանձնելու 5-րդ շարասյունը գլխավորելու դավաճանական գործառույթը:

Նույն դերին հավակնող մյուս ուժը՝ ԲՀԿ-ն, որ կրեմլահպատակության հարցում ավելի բաց է եղել և երբեք չի խորշել այն ցուցադրելուց, խանդի բռնկումով է վերաբերվել այս նախաձեռնությանը:

Ասպարեզից ՀՀԿ-ի հեռանալուց հետո ստեղծված իրավիճակում, վախենալով կորցնել կրեմլահպատակության հարցում առաջնային դիրք զբաղեցնելու հեռանկարը, ԲՀԿ-ն հայտատարել է, թե ԵՏՄ-ն իր մշտական ծրագրային գերակայություններից մեկն է և, որպես դրա ապացույց, վկայակոչել է նախորդ գումարումների ժամանակ արտահայտած իր հրապարակային դիրքրորշումներն ու առաջարկությունները, ինչպես նաև ՌԴ Պետական Դումայի՝ իշխող «Եդինա Ռոսիա» խմբակցության հետ 2009 թ. կնքած և 2018 թ.-ին երկարաձգված համագործակցության հուշագիրը:

Հարեմում առաջին տիկնոջ կարգավիճակի համար մղվող պայքար հիշեցնող այս նողկալի, մեր ազգային արժանապատվությունը վիրավորող նշյալ մրցակցությունը լրացուցիչ մարտահրավերներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, ինքնիշխանության և տնտեսական հեռանկարի համար:
Գաղտնիք չէ, որ Կրեմլը թշնամաբար է վերաբերվում Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին և ամեն գնով ու ամեն կերպով փորձում է ձախողել դրանք՝ ջանք չխնայելով արտաքին և ներքին ճնշումներ բանեցնելու Հայաստանի նոր իշխանության վրա և նրա համար ստեղծելու նորանոր պրոբլեմներ ու թակարդներ:

Նման իրավիճակում ընդդիմությունը պետք է, ի պատասխան Կրեմլի գաղութատիրական ձգտումների՝ իշխանության համեմատությամբ ավելի կոշտ դիրքորոշում որդեգրեր, որպեսզի իշխանությունը կարողանար հենվել դրա վրա և հավասարակշռել իրավիճակը հօգուտ մեր ազգային շահերի:

Մինչդեռ այսօրվա նուրբ իրավիճակում, այսպես կոչված, ընդդիմության կրեմլահպատակ վարքագիծն էապես նեղացնում է իշխանության գործունեության դաշտը՝ նրան կանգնեցնելով Կրեմլի հետ առճակատվելու կամ նրան ենթարկվելու կոշտ երկընտրանքի առաջ:

Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը համոզված է, որ իրավիճակն, այնուամենայնիվ, անելանելի չէ:

Հայաստանի այսօրվա իշխանությունը պետք է համոզված լինի, որ հատկապես ազգային արժանապատվության և ինքնիշխանության ու անվտանգության հարցերում ժողովուրդը և ԱԺ-ից դուրս գտնվող մի շարք քաղաքական ուժեր, այդ թվում՝ մեր ուժը, կանգնած են իր թիկունքին:

Այդ հանգամանքը հաշվի առնելով, իշխող խմբակցությունը պետք է վճռականություն ցուցաբերի ու մերժի ԱԺ ԵՏՄ հանձնաժողով ստեղծելու առաջարկությունը և միջոցներ ձեռնարկի ԵՏՄ-ում լինելու հետևանքով Հայաստանի ինքնիշխանությանը, անվտանգությանը և տնտեսությանը հասցվող էական վնասները չեզոքացնելու ուղղությամբ»,- ասված է հայտարարությունում: