ԼՀԿ-ի պատգամավորը ԿԲ-ից 51 մլն դրամ է ստացել. ինչ ունեցվածք ունեն այս խմբակցության պատգամավորները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

04.06.2026 | 14:14
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը մնացել է անցյալում․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ
04.06.2026 | 14:11
Ազատությունից զրկման հարցը բազմաթիվ հարցեր է առաջացնում. ՄԻՊ-ը` Արթուր Օսիպյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 14:03
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Լիբանանում գործողությունները շարունակելու մասին՝ չնայած հրադադարի համաձայնագրին
04.06.2026 | 14:01
ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին
04.06.2026 | 13:58
Փաշինյանը համալիրում մասնակցում է հայկական արտադրության զինտեխնիկայի ցուցադրությանը. ՈՒՂԻՂ
04.06.2026 | 13:54
Իշխանությունն իր հլու-հպատակ իրավապահ համակարգով առավոտից մեր գրեթե բոլոր շտաբներում օպերացիա է իրականացնում. Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 13:46
Ղրիմում ուկրաինական հարձակումների հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 10 մարդ
04.06.2026 | 13:39
Վստահ եմ` մենք կլինենք խորհրդարանում. Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 13:34
Ռուսական զորքերը հարվածել են Խերսոնին, Բորիսպոլին և Պավլոգրադին․ տուժածներ կան
04.06.2026 | 13:27
ՈՒԵՖԱ-ն ադրբեջանական ակումբին հեռացրել է եվրագավաթներից պայմանավորված խաղերի պատճառով
04.06.2026 | 13:21
«Ընտրության օրը, տյոտ Ժեն, պտի սաղին․․․», «Զոռով քարշ տանք տանենք»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 13:17
Մարկո Ռուբիոն ԹՐԻՓՓ-ը ստորագրել էր օրեր առաջ՝ հունիսի 1-ին․ ՀՀ ԱԳՆ
04.06.2026 | 13:09
Մրգերի, խմիչքի, հանքային ջրերի համար նմանատիպ մեխանիզմ պիտի ներդնենք. Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 13:00
Արթուր Օսիպյանի կյանքին վտանգ է սպառնում՝ 17 օր հացադուլում է․ կոչ ենք անում՝ անհապաղ ազատ արձակել․ Իզաբելլա Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 12:48
Օվերչուկը հայտարարել է, թե Հայաստանի հետ կապված որոշումները «կախված կլինեն ընտրությունների արդյունքներից»
Բոլորը

7-րդ գումարման Ազգային ժողովում լինելու է 132 պատգամավոր: Ամենափոքր խմբակցությունը՝ 18 պատգամավորով, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է ունենալու:

Factor.am-ը ներկայացնում է այս խմբակցության պատագամավորների ունեցվածքը:

Արման Բաբջանյան- առանձնատան, հողամասի, «Տոյոտա Քեմրի» եւ «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենաների սեփականատեր է:

Եկամուտներ. աշխատավարձ «Սկիզբ» ՍՊԸ-ից՝ 1 մլն 160 հազար դրամ: Դրամական միջոցներ. 1 մլն դրամ: «Սկիզ» ՍՊԸ-ի (1in.am կայք, «Ժամանակ» օրաթերթ) 100 տոկոս բաժնետերն է:


Արկադի Խաչատրյան- սեփականատեր է երկու բնակարանի, մեկ ավտոտնակի: Համասեփականատեր է մեկ բնակարանի եւ նկուղով հասարակական տարածքի շինության: Եկամուտներ. աշխատավարձ Կենտրոնական բանկից՝ 21 մլն դրամ, Հայ-ռուսական համալսարանից՝ 53 հազար դրամ, փոխառության տոկոսներ ԿԲ-ից՝ 5 մլն 200 հազար դրամ: «Ակբա կրեդիտ ագրիկոլ բանկից»՝ 102 հազար դրամ: Դրամական միջոցներ. 150 հազար դրամ, 51 մլն 405 հազար դրամ, 500 հազար դրամ եւ 3 հազար դոլար: Ունի նաեւ 3 մլն դրամի արժեթղթեր:

Անի Սամսոնյան- մեկ բնակարանի համասեփականատեր է: Եկամուտներ. աշխատավարձ ԱԺ-ից՝ 149 հազար դրամ, փոխհատուցում Երեւանի քաղաքապետարանից՝ 55 հազար դրամ: Դրամական միջոցներ. 200 հազար դրամ:


Հարություն Բաբայան- եկամուտներ. փոխհատուցում Երեւանի քաղաքապետարանից՝ 660 հազար դրամ: Դրամական միջոցներ. 2 մլն 200 հազար դրամ եւ 800 դոլար: «Վի Էյջ Էյչ» ՍՊԸ-ի սեփականատեր:


Արմեն Եղիազարյան- սեփականատեր է մեկ բնակարանի, մեկ բիզնես տարածքի եւ մեկ հողամասի, ինչպես նաեւ երկու հատ «Ֆորդ Էրազիս» մակնիշի ավտոմեքենաների: Համասեփականատեր է նաեւ մեկ բնակարանի: Եկամուտներ. «Պիրամիդա Կվինտ» ՍՊԸ-ից շահույթ՝ 6 մլն դրամ: Դրամական միջոցներ. 4 մլն 260 հազար դրամ, 7 հազար 500 ԱՄՆ դոլար եւ 800 եվրո: «Պիրամիդա Կվինտ» ՍՊԸ-ի 50 տոկոսի սեփականատերն է:


Աննա Կոստանյան-եկամուտներ. նվիրատվություն՝ 250 հազար դրամ, այլ եկամուտներ՝ 150 հազար դրամ: Դրամական միջոցներ. 500 հազար դրամ:


Կարեն Սիմոնյան- եկամուտներ, աշխատավարձ Ազգային ժողովից՝ 1 մլն 924 հազար դրամ: Դրամական միջոցներ. 1 մլն դրամ եւ 300 դոլար:


Սրբուհի Գրիգորյան- հայտարարագիրը բացակայում է ԿԸՀ կայքում:


Սարգիս Ալեքսանյան- սեփականատեր է «Ֆորդ» մակնիշի մեքենայի եւ համասեփականատեր մեկ առանձնատան: Եկամուտներ. աշխատավարձ «Հորիզոն» ՍՊԸ-ից՝ 1 մլն 680 հազար դրամ: Դրամական միջոցներ. 14 մլն դրամ:


Սարիկ Մինասյան- սեփականատեր է երկու ավտոմեքենայի եւ համասեփականատեր մեկ բնակարանի: Եկամուտներ. աշխատավարձ ՍԱԾ-ից՝ 2 մլն 460 հազար դրամ, դրամական միջոցներ. 5 հազար ռուբլի:


Տարոն Սիմոնյան- սեփականատեր է մեկ բնակարանի, BMW 325 I եւ Mazda 3 մակնիշի ավտոմեքենաների: Եկամուտներ. շահույթ «Ի ԷԼ ԷԼ գործընկերություն» ՓԲԸ-ից 26 մլն դրամ, աշխատավարձ ԵՊՀ-ից՝ 2 մլն 580 հազար դրամ, աշխատավարձ «Ի Էլ ԷԼ գործընկերություն» ՓԲԸ-ից՝ 2 մլն 580 հազար դրամ, այլ եկամուտներ՝ 5 մլն դրամ:


Հրանտ Այվազյան- երկու ավտոմեքնեայի սեփականտեր է եւ մեկ բնակարանի համասեփականտեր: Եկամուտներ. ՀԱՊՀ Վանաձորի մ/ճ-ից աշխատավարձ՝ 546 հազար դրամ, «Լոռու զարգացման կենտրոն» ՀԿ-ից՝ 1 մլն 200 հազար դրամ, «Ար-Մոբի» ՓԲԸ-ից՝ 2 մլն 376 հազար դրամ, մեքենայի վարձակալությունից՝ 1 մլն 200 հազար դրամ: Դրամական միջոցներ. 5 մլն 700 հազար դրամ, 29 հազար 600 դոլար, 7800 եվրո:


Ռուբիկ Ստեփանյան- մեկ բնակարանի եւ մեկ առանձնատան սեփականատեր է: Եկամուտներ. կենսաթոշակ՝ 2 մլն դրամ: Դրամական միջոցներ. 10 հազար ԱՄՆ դոլար:


Էդվարդ Անդրեասյան- եկամուտներ. աշխատավարձ «Էսքիզ-պրոջեքթ» ՍՊԸ-ից՝ 800 հազար դրամ, Արմավիրի մարզպետարանից՝ 424 հազար դրամ: Դրամական միջոցներ. 500 ԱՄՆ դոլար եւ 250 հազար դրամ:


Մանե Թանդիլյան- համասեփականատեր է մեկ բնակարանի: Եկամուտներ. աշխատավարձ Ազգային ժողովից՝ 3 մլն 960 հազար դրամ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից՝ 4 մլն 758 հազար դրամ: Դրամական միջոցներ. 500 հազար դրամ եւ 200 ԱՄՆ դոլար:


Էդմոն Մարուքյան- Toyota Camry մակնիշի ավտոմեքենայի եւ մեկ բնակարանի սեփականատեր է: Եկամուտներ. աշխատավարձ ԱԺ-ից՝ 6 մլն 472 հազար դրամ, գործուղման օրապահիկ ԱԺ-ից՝ 2 մլն 882 հազար դրամ, բնակվարձ ԱԺ-ից՝ 1 մլն 200 հազար դրամ, պատգամավորական գումար ԱԺ-ից՝ 600 հազար դրամ: Դրամական միջոցներ. 2 մլն 509 հազար դրամ, 1331 ԱՄՆ դոլար եւ 440 եվրո:


Գեւորգ Գորգիսյան- բնակարանի համասեփականատեր է, ավտոտնակի եւ ավտոմեքենայի սեփականատեր: Եկամուտներ. աշխատավարձ ԱԺ-ից 5 մլն 500 հազար դրամ: Դրամական միջոցներ. 1 մլն 148 հազար դրամ:


Գուրգեն Բաղդասարյան- մեկ բնակարանի համասեփականատեր է: Եկամուտներ. աշխատավարձ «Պրես Այրենր» ՍՊԸ-ից՝ 6 մլն դրամ: Դրամական միջոցներ. 9 հազար դոլար եւ 350 հազար ռուբլի:

«Իմ քայլը» դաշինքի եւ ԲՀԿ-ի պատգամավորների ունեցվածքին արդեն անդրադարձել ենք:

Հայկ Վարդանյան