Որսացանցերում մնացած սիգի քանակությունն ուղարկվեց Հայոց բանակի զորամասեր

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

Սեւանա լճում ձկնորսությամբ զբաղվող անձինք, արձագանքելով Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, ՀՀ ոստիկանության պետի տեղակալներ Աղասի Կիրակոսյանի, Վարդան Մովսիսյանի և բնապահպանության նախարարի տեղակալ Այսեր Ղազարյանի հորդորներին, Սեւանա լճից արդեն հունվարի 12-ի կեսօրվա դրությամբ դուրս են բերել մնացած որսացանցերը,իսկ դրանցում առկա ձկան ողջ քանակությունը հանձնել են «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի անմիջական նախաձեռնությամբ և բացատրական աշխատանքների շնորհիվ հանձնված ձուկը «Սեւան ազգային պարկ»-ի ներկայացուցիչների կողմից տեղափոխվել է տարբեր զորամասեր: Հունվարի 12-ին մարզպետ Գնել Սանոսյանն անձամբ եղավ նախատեսված վայրում, որտեղ հավաքվում է ձուկը, զրուցեց ձկնորսների հետ եւ հրահանգեց՝ մինչեւ հունվարի 20-ը խստիվ պահպանել արգելանքի ռեժիմը:
«Դեկտեմբերի 20-ից մինչեւ հունվարի 20-ը, ինչպես գիտեք, ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ ընդերքի եւ բնապահպանական տեսչության եւ Գեղարքունիքի մարզպետարանի կողմից ստորագրվել եւ գործողության մեջ է դրվել Սեւանա լճում ձկնորսության արգելման ռեժիմի խստացման հետ կապված միջոցառումների ծրագիրը: Անցած օրերի ընթացքում ձկնորսների հիմնական մասը, անսալով մեր եւ պատկան մյուս մարմինների հորդորներին, Սեւանա լճից դուրս էին բերել որսագործիքներն ու լողամիջոցները, սակայն մի մասը, լճում էին թողել որսացանցերը: Այլ խոսքով, արդյունքը մեզ չգոհացրեց, ուստի եւ երեկ մենք ՀՀ ոստիկանության, ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ որոշեցինք հանդիպման հրավիրել ձկնորսությամբ զբաղվող անձանց եւ բացատրական աշխատանքի միջոցով կարգավորել իրավիճակը:
Ձկնորսները միանգամայն պատրաստակամորեն արձագանքեցին մեր պահանջին ու անմիջապես գործի անցան: Վաղվանից կբացառվի որեւէ մեկի մուտքը լիճ, խստորեն կպահպանվի արգելանքի ռեժիմը, իսկ ցանցերում մնացած ձկան ողջ քանակությունը տրամադրվում է բանակին»,-հավաստեց մարզպետը: Միաժամանակ Գնել Սանոսյանը շեշտեց, որ արտոնագրային ձկնորսության նոր կարգը, որը մշակված է եւ շուտով կդրվի գործողության մեջ, լիովին կկարգավորի ոլորտում առկա բոլոր խնդիրները: «Սեւանա լճում արտոնագրային ձկնորսության նոր կարգը ՀՀ բնապահպանության նախարարության կողմից մշակված է եւ մոտ ժամանակներում կդրվի գործողության մեջ: Այստեղ հաշվի է առնված ամեն մի մանրուք, որպեսզի մենք Սեւանա լճում այսուհետ ունենանք միայն կանոնակարգված ձկնորսություն եւ ձկնապաշարի անխափան վերաարտադրություն: Նոր կարգով մենք երկու հիմնական խնդիր ենք լուծում.առաջին, որ բացառվելու է ձկնորսության որեւէ դեպք սիգի ձվադրության շրջանում, եւ երկրորդ, որ ձկնորսների կողմից օգտագործվելու են միայն լայն տրամաչափի որսացանցեր, որպեսզի մանրաձկները չհայտնվեն դրանցում: Անելու ենք հնարավորը, որպեսզի արգելանքի ռեժիմի խստացման հետ կապված հերթական միջոցառումներն անցնեն գոհացուցիչ արդյունքներով, բացառվի որեւէ ձկնորսի մուտքը դեպի Սեւանա լիճ»,-հավաստեց մարզպետ Գնել Սանոսյանը:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան