Գյումրիում ռուսական զորամասի մոտ տեղի է ունեցել բողոքի ակցիա. պահանջներ ՀՀ և ՌԴ իշխանություններից

Լուրեր

18.05.2026 | 23:42
«Անկախ դիտորդ»-ը պահանջում է ազատ արձակել Արթուր Օսիպյանին և պարզաբանում տալ նրա ձերբակալության հիմքերի վերաբերյալ
18.05.2026 | 23:31
Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը ՁՊՎ է տեղափոխվել, քրեական վարույթ կա
18.05.2026 | 23:30
Սլովակիան ռուսական գազը կփոխարինի ադրբեջանականով
18.05.2026 | 23:17
Ռոբոտ-վանականները Սեուլում մասնակցել են Լոտոսի լապտերների փառատոնի շքերթին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 23:01
Մարդը, ով ասում էր՝ մեր երկրում կա 3 մլն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:53
Կայացել է «Նոայի» նոր մարզաբազայի բացման արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:46
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.05.2026 | 22:33
Անդրես Ինիեստայի ակադեմիայի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:22
Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը. ՆԳՆ
18.05.2026 | 22:19
Վրաստանն ու Ադրբեջանը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համաձայնագրեր են ստորագրել
18.05.2026 | 22:07
Փարիզի դատախազություն են դիմել Էփշտեյնի՝ նախկինում անհայտ շուրջ 10 նոր ենթադրյալ զոհեր
18.05.2026 | 21:54
Պոկված պաստառի զոհը. ինչպես է վարչական պատժի ենթակա անձը վերջ տվել կյանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:43
6 տարվա ընդմիջումից հետո կվերսկսվի Բաքվի և Թբիլիսիի միջև մայիսի 26-ից ամենօրյա ուղևորատար գնացքների երթևեկությունը
18.05.2026 | 21:30
Մանիպուլյացիա՝ Հայաստանում և Վրաստանում վարկերի տոկոսները ներկայացնելիս․ Նարեկ Կարապետյանը սխալ համեմատություն է անում
18.05.2026 | 21:20
Գորիսի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
Բոլորը

4 տարի առաջ՝ հունվարի 12-ին Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը սպանեց Ավետիսյանների  7 հոգանոց ընտանիքին, 2018թ. դեկտեմբերին էլ դարձյալ ռուս զինծառայողի կողմից  դաժան ծեծի հետևանքով մահացավ Գյումրիի 57-ամյա բնակչուհի Ջուլիետա Ղուկասյանը. այսօր նրա մահվան 40-րդ օրն է: Այս կապակցությամբ Գյումրիում ռուսական զորամասի մոտ բողոքի ակցիա էր կազմակերպվել՝ ռուսական բազայի զինծառայողների հանցագործությունների դեմ:

Ակցիայի կազմակերպիչներից Գյումրիի ավագանու անդամ, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց  պահանջների, գործողությունների  նախագիծ՝ ուղղված ՀՀ և ՌԴ իշխանություններին, որի իրականացման շնորհիվ, ըստ նրա, հնարավոր կլինի կանխարգելել և կառավարել ռուսական ռազմաբազայից եկող ռիսկերը:

ՀՀ իշխանություններից պահանջները հետևյալն են՝

  1. Հատուկ հսկողության տակ առնել ՌԴ 102-րդ ռազմաբազայի զորակայանները, անհրաժեշտության դեպքում՝ կառուցել հատուկ արգելապատնեշներ, փշալարով ցանկապատեր, խրամատներ դրանց շրջակայքում, կահավորել այդ զորամասերի շրջագծերը ցերեկային եւ գիշերային տեսահսկման խցիկներով, անընդմեջ հսկել այդ տեսախցիկներից եկող ազդանշանները հատուկ և այդ պատնեշների խախտումների կամ չարտոնված հատումների դեպքում օպերատիվ խափանման և վնասի սահմանափակման գործողություններ ձեռնարկել;
  2. Հատուկ մեխանիզմ գործարկել՝ ՌԴ զորամասերից ելումուտը վերահսկելու համար, հսկիչ կետերի մոտ պարեկային շուրջօրյա ծառայություններ նշանակել, որոնց պարտականությունը պետք է լինի ելումուտի ստուգումը: ՌԴ զորամասերից անզեն և զենքով ելումուտը, տեղաշարժը, զորաշարժն արտոնել միայն նախնական իրազեկման և ՀՀ-ի կողմից (ոստիկանություն, ՃՈ կամ ՌՈ) ուղեկցման դեպքում: Առանց նախնական իրազեկման ելումուտը, զորաշարժը համարել անօրինական և խափանել համաչափ ուժի գործադրմամբ: Զորամասերից զինծառայողների փախուստի կամ տեխնիկայի առանց արտոնման կամ ապօրինի ելքի փաստի բացահայտումից հետո մինչև բացահայտումն անհապաղ տեղեկացնել հանրությանը;
  3. ՌԴ 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայողների ազատ բնակեցման տարածքներում հատուկ շուրջօրյա պարեկային ծառայություն մտցնել;
  4. Բանակցել ՌԴ իշխանությունների/բազայի հրամանատարության հետ՝ բազայից եկող վտանգների վերացման այլևայլ մեխանիզմների մասին և վերամշակել այս և այլ մեխանիզմները՝ ռիսկերը վերացնելու համար: Անհրաժեշտության դեպքում՝ այդ գործում ներգրավել անկախ փորձագետների:

Ակցիայի մասնակիցները պահանջներ ունեն նաև ՌԴ իշխանություններից .

  1. Հատուկ ստուգումներ իրականացնել ՌԴ 102-րդ ռազմաբազայի զորակայաններում, պարբերաբար ստուգել զինծառայողների բարոյահոգեբանական և առողջական վիճակը, նյութական ապահովվածության, կեցության և սննդի, կանոնադրական հարաբերությունների, ֆինանսատնտեսական վիճակը, բացահայտել խնդիրները և լուծել դրանք;
  2. Ուժեղացնել զորամասերից զինվորականների ելումուտի օրինականության հսկողությունը: Ուժեղացնել և ամրացնել զորամասերի, հրաձգարանների, վարժատարածքների հսկողությունը, պարիսպները, պատնեշները և անցակետերը՝ իսպառ բացառելով դրանցից զինծառայողների փախուստը կամ քաղաքացիների ներթափանցումը: Ազատական ստացող ժամկետային զինծառայողներին, մինչև զորամասերի տարածքը լքելը, բժշկահոգեբանական զննության ենթարկել;
  3. Ուսուցողական ջանքեր ներդնել՝ զինծառայողներին ծանոթացնելու համար այն ժողովրդին և երկրին, բնակավայրին, որտեղ իրենք գտնվում են;
  4. Ստուգայցեր կազմակերպել զորամասերից դուրս բնակվող պայմանագրային զինծառայողների բնակարաններ, ծանոթանալ բնակության պայմաններին, իսկ խնդիրների բացահայտման դեպքում հրատապ միջոցառումներ ձեռնարկել՝ ռիսկերը նվազեցնելու և հնարավոր վնասները կանխելու համար:

«Հայաստանի իշխանություններից նախագիծը կներկայացվի բոլոր նրանց, որոնց համարենք պատշաճ. դա վարչապետն է, ԱԺ նախագահը, երևի պաշտպանության նախարարը, գուցե գլխավոր շտաբի պետը: Ռուսաստանից՝ իրենց նախագահը, հյուպատոսը, դեսպանը, պաշտպանության նախարարն ու 102-րդ ռազմաբազայի հրամանատարը: Պիտի իրենց  բացատրվի, լուծում գտնեն, կանխարգելման մեխանիզմ»,- ասաց Լևոն Բարսեղյանը:

Նրա կարծիքով՝ Հայաստանի իշխանությունների արձագանքը Ջուլիետա Ղուկասյանի մահվան դեպքին անբավարար էր: «Ինձ թվում է, որ այս նոր դրության մեջ նոր իշխանությունը պատրաստ չէր նման մարտահրավերների: Հիմա մեր առաջարկությունները, պնդումներն ու պահանջներն ուղղված են նրան, որ նոր իշխանությունը կարողանա այս խնդիրը կարգավորել» ,- ասաց Լևոն Բարսեղյանը։

Հավելենք, որ 1999 թվականից մինչ այսօր ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողների հանցագործությունների պատճառով մահացել է Հայաստանի 12 քաղաքացի:

 

Էմմա Չոբանյան