Ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանի շուրջ կրքերը չեն հանդարտվում․ փաստե՞ր, թե՞ հանրային գրգռիչներ

Լուրեր

23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
Բոլորը

Մինչ պահպանվում է 1996-ին գնդակահարության, ապա` ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանին ներում շնորհելու խնդրագրի շուրջ անորոշությունը, կրքերը սոցիալական ցանցերում բորբոքվում են․սպանության ահասարսուռ կադրերով տեսանյութը, որը սպանված Իոսիֆ Աղաջանովի հարազատների թույլտվությամբ հասանելի է դարձել, սոցիալական ցանցերը, հիմնարկները, խմբագրությունները բաժանել է Ենոքյանին ներում շնորհելու կողմերի ու դեմերի։

Իսկ ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնել են, որ Ներման հանձնաժողովի նիստերի օրակարգերում ընդգրկված հարցերը, մասնավորապես, որևէ դատապարտյալի որևէ խնդրագրի ու դրա ընթացքի վերաբերյալ տեղեկությունները, հրապարակման ենթակա չեն։

Factor.am-ի հետ զրույցում Մհեր Ենոքյանի կինը՝ լրագրող, ներկայումս պետական վերահսկողության ծառայության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Մեջլումյանը, պատասխանելով հարցին, թե Ներման հանձնաժողովի կողմից նման հարց քննարկվե՞լ է, ասաց․ «Ես տեղյակ չեմ, տեղյակ չէ Մհերի մայրը, այդ իրե՛նք են տեղյակ։ Մենք այդ մասին ինչ-որ ենթադրություններ ենք սկսել անել այն ժամանակ, երբ զանգահարեց Ջուլիետա Ամիրխանյանը, որը 22 տարի առաջ լուսաբանել էր դատը և ասաց, որ իրեն զանգահարել են և ասել, որ գումարի դիմաց պատվիրված հաղորդում պատրաստի, քանի որ տուժող կողմն ինչ-որ մտահոգություններ ունի, որ Մհերին հնարավոր է՝ բաց թողնեն»։

Ինչպես հայտնի է, Բժշկական համալսարանում ստորագրահավաք է կազմակերպվել Մհեր Ենոքյանին ներում չշնորհելու վերաբերյալ, իսկ զուգահեռ շարունակվում է Change. org կայքում սպանված Իոսիֆ Աղաջանյանի հարազատների հայտարարության տակ իրականացվող ստորագրահավաքը։ Երեկ ժամը 18:30-ի դրությամբ ստորագրությունների թիվը հասել էր 2200-ի։ Ստորագրահավաքի տեքստում, որի պատճեններն ուղարկվել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, նշված է, թե սույն դիմումով լրացուցիչ անգամ չէին դիմի ՀՀ պետական բարձրագույն պաշտոնատար անձանց, եթե, ինչպես ձևակերպված է, «որդեկորույս ծնողների «վեցերորդ» զգայարանով չզգային իրողությունը, որ «Մհեր Ենոքյան հրեշից փորձում են կերտել և Ձեզ ճիշտ տեղում ու ճիշտ ժամանակին ներկայացնել որպես անմեղ գառ, գառ, որը իրավունք ունի ազատ ապրելու»։

Նամակն ավարտվում է խոսքերով, որ «․․․ այս մեղավոր աշխարհում ոչ ոք իրավունք չունի ներել իմ որդուն սպանողին, նույնիսկ ես, որպես որդուս ծնող, չունեմ այդ իրավունքը նրան ներելու, մենք Աստված չենք ու իրավունք չունենք խառնվել Աստծո գործերին»։

Հիշեցնենք, որ ըստ դատավճռի՝ Մհեր Ենոքյանը իր ընկերոջ ու համակուրսեցու՝ Իոսիֆ Աղաջանովի սպանությունը կատարել էր մեկ այլ ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ, վերջինիս տանը: Եվ հայտարարության տեքստում դետալացված ներկայացված են սպանության վերաբերյալ քննության ու հարազատների տրամադրության տակ եղած մանրամասները․ ինչպես են առևանգել, բացովի բանալիով հարվածել գլխին, դանակով մարմնին բազում հարվածներ հասցրել, ապա դիակը տարել, թաղել քարերի տակ։

Զարուհի Մեջլումյանը համոզված է, որ սույն տեքստը գրողները Աղաջանովի հարազատները չեն։ «Որովհետև չի կարող մտավորական մարդը, իսկ նրանք մտավորականներ են, նման բովանդակությամբ նամակներ գրել»,- ասաց Զարուհին։

Նա ասաց, որ ուղղակի զարմացած է իր նկատմամբ մեղադրանքներից, թե Մհեր Ենոքյանին ազատ արձակելու համար ճնշում է գործադրում, ներգործում։

«Այն փաստը, որ Պետական վերահսկողության ծառայությունում ժամանակավոր պաշտոն եմ զբաղեցնում, դեռևս ոչ մեկին հիմք չի տալիս պնդելու, թե սա հանցակազմ է։ Նույն հաջողությամբ՝ «Հետք»-ում էի լրագրող, սա էլ են դիտարկում հանցակազմ, Սլավոնական համալսարանում դասավանդում եմ, սա էլ․․․ Ես լրագրող եմ, իրավաբան, հասարակության անդամ եմ և որևէ տեղ, բնականաբար, պետք է աշխատեմ»,- ասում է Զարուհին։

Նրա խոսքով, իրե՛նք են, որ շահարկում են սպանված Իոսիֆի հարազատների վիշտը, այն օգտագործում քաղաքական նպատակներով։

Ցմահ ազատազրկման դատապարտվածի կնոջ խոսքով՝ պետությունը տալիս է 20 և ավելի տարի պատիժ կրած ցմահ դատապարտյալների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի իրավունք, եթե նույնիսկ 100 ապացույց կա, որ մարդը հանցանք է գործել, մինչդեռ Մհեր Ենոքյանի գործում ընդամենը 1 ցուցմունք է։

«Մենք իրավական բոլոր ճանապարհներով անցել ենք, միայն 4 անգամ գործը վերաբացվել է, և ի վերջո, մարդը, որը 23 տարի պատիժ է կրում, ունի ներման ու գործի վերաբացման, սիրելու և սիրվելու, անձնական կյանքի իրավունք։ Սրանք սահմանադրական իրավունքներ են, որոնց նկատմամբ, ինչպես 22 տարի առաջ, նույն գործելաոճն է, նույն ճնշումը դատարանի վրա, ստորագրահավաքները։ Հիմա Արմեն Մուրադյանն է ստորագրում, այն ժամանակ՝ այլ ռեկտոր»,- ասում է ցմահ դատապարտյալի կինը։

Նա ասաց նաև, որ հարգում է դիմումը ստորագրած բժիշկներին, խոնարհվում Աղաջանով ընտանիքի, սպանված Իոսիֆի հիշատակի առաջ, բայց մեթոդները, որոնք կիրառվում են, իրավական դաշտից չեն, այլ իր խոսքով՝ ճնշման, արյան, սեքսի նման հանրային գրգռիչների շարքից, որոնք հրամցվում են հանրությանը՝ հասարակության կարծիքի վրա ազդելու նպատակով։ Մինչդեռ իրենք, ըստ Զարուհու, խոսել են փաստերով։

Factor.am-ը այս հարցերի շուրջ զրուցել է նաև ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի հետ։

-Պարոն Հարությունյան, Մհեր Ենոքյանի կինը՝ Զարուհի Մեջլումյանը, նշում է, որ 22 տարի անազատության մեջ գտնվելուց, կրթվելուց հետո ցմահ ազատազրկվածն էլ ունի սահմանադրական իրավունքներ՝ այս թվում անձնական կյանքի, ներվելու և այլն, որպես իրավաբան ի՞նչ կարծիքի եք։

-Ներումը սահմանադրական ինստիտուտ է, և պետք է դիտարկվի, դա չի նշանակում՝ ավտոմատ ներման շնորհում ինչ-որ մեկին։ Ինչ վերաբերում է գործերը վերաբացելուն, ապա այս պահին գործերի վերաբացման որևէ հիմք չեմ տեսնում։

-Ի վերջո, ներում կարո՞ղ է շնորհվել ցմահ դատապարտվածին, եթե նա անբուժելի հիվանդ չէ։

-Իհարկե, կարող է՝ կախված հանգամանքներից։

-Իսկ դրանք սուբյեկտի՞վ, թե՞ օբյեկտիվ հանգամանքներ են։

-Որպես կանոն, բավականին սուբյեկտիվ են։

-Մհեր Ենոքյանի գործը կարո՞ղ է, այսպես ասենք, նախադեպային դառնալ։

– Չեմ հասկանում «նախադեպային» բառը, ներումն անհատական ակտ է, վերաբերվում է կոնկրետ մարդու և պայմանավորված է բազում հանգամանքներով․ կատարված հանցանքի վերաբերյալ իր վերաբերմունքից, պահվածքից և այլն, բայց գնահատումը սուբյեկտիվ գործընթաց է։

-Հայաստանում չկա իրեղեն ապացույցների պահման բանկ, որը շատ կարևոր է հետագայում ցմահներին արդարացնելու գործերում, երբ, օրինակ, նոր փաստական հանգամանքներ են ի հայտ գալիս։ Այս պայմաններում պետությունն ավելի մարդասիրական մոտեցում չպե՞տք է ունենա ցմահ ազատազրկվածների նկատմամբ, որոնք վաղ՝ 2000-ականների արդարադատության պայմաններում միգուցե և արդարադատության չեն ենթարկվել։

-Այն, որ նման բանկ չի եղել, դա բացարձակապես հիմք չէ ներում շնորհելու։Նույնն էլ՝ գործերի վերաբացման մասով։

-Ի վերջո, պետությունը ի՞նչ պարտավորություն պետք է ունենա իր քաղաքացիների հանդեպ, որոնք ցմահ դատապարտյալներ են։

-Պետությունն այն պարտավորությունը պետք է ունենա, որ պետք է ապահովի պատշաճ պահման պայմաններ։

-Ինչո՞ւ, երբ վաղ 90-ականներին մարդիկ դատապարտվել են մեկ վկայի ցուցմունքով, ի վերջո, 20-25 տարի բանտում անցկացնելուց հետո յուրաքանչյուր ցմահ դատապարտյալ սիրելու, սիրվելու, լիարժեք կյանքով ապրելու իրավունք չունի՞։

-Ձեր ասածը բարոյական հարթություն է, իսկ գործի վերաբացումը՝ բացարձակապես իրավական գործընթաց։

 

Անի Սահակյան