Բոլորը ստախոս են և հանցագործ. Տիգրան Հեքեքյանը՝ իշխանություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.05.2026 | 18:28
ՄԻՊ-ը քաղաքական ուժերին հորդորում է զերծ մնալ հանրային պառակտում խորացնող խոսույթից
18.05.2026 | 18:25
Նեյմարը փոխարինվել է մրցավարի սխալի պատճառով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 18:20
Ոնց կարանք չվերադարձնենք, զբաղվող ա պետք․ Ծառուկյանը՝ Բաքվի գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 18:19
Արցախի Շուշին և Թուրքիայի Տրապիզոնը քույր քաղաքներ կդառնան
18.05.2026 | 18:13
ՀԿ-ները Factor TV-ի հրապարակումից հետո անկախ քննություն են պահանջում «Նուբարաշեն»-ում ինքնասպանություն գործածի դեպքով
18.05.2026 | 18:10
Փաշինյանի հետ վիճաբանած կինը կարող է կորցնել աշխատանքը // Արամ Ա-ն հանդիպել է Հռոմի պապին․ ԼՈՒՐԵՐ
18.05.2026 | 18:03
«Ռեալը» հրաժեշտ է տվել թիմի ավագին
18.05.2026 | 17:55
Ռուսական ԱԹՍ-ները Սև ծովում հարձակվել են երեք բեռնատար նավերի վրա
18.05.2026 | 17:52
22 մլն դրամ եկամուտ, 100 հազար դոլարի կոլեկցիոն գրիչներ․ ինչ է հայտարարագրել Արամ Սարգսյանը
18.05.2026 | 17:47
Իրանը պաշտոնապես հայտարարել է Հորմուզի նեղուցը կառավարող նոր մարմնի ստեղծման մասին
18.05.2026 | 17:45
Արա՛, ա՛յ ստահակ, բացատրի՝ ինչու չես զոհվել․ Փաշինյանը՝ Արթուր Օսիպյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 17:40
«Բարսելոնան» երկարաձգեց Ֆլիկի հետ պայմանագիրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 17:32
Անցած տարի՝ առանց եկամուտի․ ինչ է հայտարարագրել Լևոն Զուրաբյանը
18.05.2026 | 17:23
Անդրանիկ Մարտիրոսյանը ոսկե մեդալ է նվաճել Բելգրադի մրցաշարում
18.05.2026 | 17:16
«Ռադդ քաշի՛, համբալի մեկը»․ թեժ լեզվակռիվ Փաշինյանի և Արթուր Օսիպյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արամի 23 պատմական հուշարձան շենքի մոտ « Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Տիգրան Հեքեքյանը ու նրա սաները բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով լուծել շենքի խնդիրը։

Տիգրան Հեքեքյանն ասում է, որ բազմիցս ահազանգել է քաղաքապետարանին, սակայն ոչ մի գործողություն չի ձեռնարկվել։ «Ոչինչ չի արվում։ Այսինքն՝ ստացվում է, որ կամ անարգում եք, չեք կատարում վարչապետի հրամանը, կամ մնացածը թատրոն էր։ Մեզ այնպիսի պատասխաններ էին ուղարկում, որ մեզ թվում էր՝ կամ հայերեն լավ չգիտեին, կամ մտավոր խնդիր ունեին, մենք մի հարց էինք տալիս, մեզ ուրիշ պատասխան էին տալիս։ Ոչինչ չէին անում, որպեսզի շենքը քանդվի, դա բացահայտ երևում էր, քանի որ ճարտարապետներ էին գալիս, ցուցումներ էին տալիս, բայց մեկ օր հետո զանգում էին, ասում էին՝ երևի չանեք։ Այսինքն՝ իրենք թիրախային բոլորին մեկուսացնում էին, որ ոչ ոք մոտ չգա էս շենքին: Բայց վարչապետի այցից հետո պարոն Էլոյանը եկավ և խնդրին լուծում առաջարկեց, որը մենք շատ հավանեցինք։ Նա ասաց, որ 3 օր է պետք, որ այդ լուծումը նախագիծ դառնա և սկսենք, ու դա նոյեմբերի 27-ն էր, դե հաշվեք քանի 3 օր է անցել։ Մենք շաբաթը մեկ քաղաքապետարան նամակ ենք գրում և նման է, որ մենք անապատում ենք»,- ասաց Հեքեքյանը։

Տիգրան Հեքեքյանը նշեց, որ դիմելու են դատարան այս հարցով, քանի որ կարծում են՝ նպատակաուղղված որչինչ չեն ձեռնարկել, որ շենքի պատը փլվի։ «Պարոն Սերմաքեշը ասում են շատ հայրենասեր մարդ է, իր հայրենասիրությունը երևաց , նրանք քանդում են պատմական հուշարձանը և հասցրել են նրան, որ մեր երգչախումբը 4-5 ամիս է չի գործում»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ «Հին Երևան» ծրագրի շրջանակներում, շվեյցարահայ Վարդան Սերմաքեշի կողմից կառուցվող ստորգետնյա ավտոկայանատեղիի և հասարակական սպասարկման տարածքի շինարարական աշխատանքները վնաս են հասցրել պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքին: Շինարարության ընթացքում թուլացել է հողը, ինչի արդյունքում շենքի պատերին ճաքեր են հայտնվել:

Նշենք, որ հունվարի 11-ին, ժամը 21:48-ին «911» ծառայությունը հաղորդում է ստացել, որ Երևան քաղաքի Արամի 23 հասցեում՝ «Հայաստանի Փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքում, տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել է, որ վերոնշյալ հասցեում փլուզվել են երգչախմբի փորձասենյակի արտաքին պատը (մոտ 35 քմ) և առաստաղը՝ մասնակի (մոտ 20 քմ), ինչպես նաև վնասվել է ընդունարանի առաստաղը (առաստաղին և պատին առաջացել են ճաքեր՝ մոտ 1.5 քմ): Փլուզվել են նաև ֆիլհարմոնիայի շենքին կից թիվ 23/3 տան հյուրասենյակի արտաքին պատը (մոտ 18 քմ) և առաստաղը (մոտ 20 քմ), ննջասենյակի արտաքին պատին և առաստաղին առաջացել են ճաքեր: Առկա է մնացած հատվածի փլուզման վտանգ: