Խորհրդակցություն քրեակատարողական հիմնարկների տնտեսական ոլորտը սպասարկող ղեկավար անձնակազմի հետ

Լուրեր

20.05.2026 | 12:47
Պուտինը և Սի Ցզինպինը գործընկերության ամրապնդման մասին հայտարարություն են ստորագրել
20.05.2026 | 12:39
Արսեն Վենգերն արձագանքել է «Արսենալի» չեմպիոնությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 12:30
Թրամփը հույս ունի «շատ արագ» ավարտել Իրանում հակամարտությունը
20.05.2026 | 12:27
«Միասնության թևեր» կուսակցության քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 12:21
Պնդում եմ՝ Նարեկ Կարապետյանը միայն ՀՀ քաղաքացի է․ Գոհար Մելոյան
20.05.2026 | 12:10
Նարեկ Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիությունը՝ ըստ ՔԿ-ի // ԱՄՆ-ը կարող է հարվածել Իրանին․ ԼՈՒՐԵՐ
20.05.2026 | 12:04
«RISE 2026» տեխնոլոգիական ցուցահանդեսին նվիրված ասուլիս՝ Մխիթար Հայրապետյանի մասնակցությամբ. ՈՒՂԻՂ
20.05.2026 | 11:55
Նարեկ Կարապետյանը շարունակում է լինել պատգամավորի թեկնածու. ԿԸՀ
20.05.2026 | 11:45
Առանց ռուսաստանյան ներմուծողի փաստաթղթի և QR-կոդի՝ ապրանքը չի կարող ներկրվել ՌԴ տարածք․ հունիսի 1-ից կգործի մատակարարման  նոր համակարգ․ ՊԵԿ
20.05.2026 | 11:36
ՌԴ նախագահի հետ ես ունեմ ընկերական, շատ ջերմ հարաբերություններ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 11:30
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի մի քանի շրջանների.կան զոհեր ու վիրավորներ
20.05.2026 | 11:27
Կառլոս Ալկարասը չի մասնակցի Ուիմբլդոնին
20.05.2026 | 11:18
ԱՄՆ Սենատն առաջ է մղել Իրանի պատերազմում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու բանաձևը
20.05.2026 | 11:13
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
20.05.2026 | 11:12
«Արարատցեմենտը», որը պատկանում էր Ծառուկյանին, շատ շուտով դե յուրե վերադարձվելու է ՀՀ ժողովրդին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վարուժան Մելքոնյանն անցկացրեց խորհրդակցություն քրեակատարողական հիմնարկների տնտեսական ոլորտը սպասարկող ղեկավար անձնակազմի հետ, որին մասնակցեցին քրեակատարողական ծառայության նյութատեխնիկական ապահովման բաժնի պետ Գ. Հարությունյանը, կենցաղային ապահովման բաժնի պետ Ա. Խաչատրյանը, ֆինանսական բաժնի պետ Ա. Հարությունյանը:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ օրակարգում 2019թ. տնտեսական ոլորտում կատարվելիք աշխատանքների քննարկումն էր: Վ. Մելքոնյանը ներկաների առաջնահերթ ուշադրությունը հրավիրեց բնակելի գոտում էներգակիրների շահագործման և խնայողության հարցերի վրա՝ հրահանգելով խիստ հետևողական լինել սպառման հարցերում և չգերազանցել կառավարության որոշմամբ սահմանված չափաքանակները:

Այնուհետ քրեակատարողական ոլորտի պատասխանատուների ուշադրությունը հրավիրեց անազատության մեջ պահվող անձանց սննդի որակի պահպանման, բազմազանության ապահովման վրա՝ կոչ անելով սնունդը պատրաստել այն քանակով, որ իսպառ բացառվի ավելցուկը:

Վ. Մելքոնյանը հրահանգեց նաև անձնական պատասխանատվությամբ ուժեղացնել հսկողությունը մատակարարվող ապրանքների որակի, պիտանելիության ժամկետների և սահմանված տեխնիկական բնութագրերի պահպանման նկատմամբ, բացառել անորակ կամ օգտագործման համար ոչ պիտանի, տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող ապրանքների ընդունման դեպքերը, հանդիպող խոչընդոտների, խնդիրների, հայտնաբերված յուրաքանչյուր անհամապատասխանության դեպքում անհապաղ տեղեկացնել քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի համապատասխան ստորաբաժանմանը լուծումներ ստանալու նպատակով: Ծառայության պետի տեղակալը հանձնարարեց նաև ճաշացանկը կազմելու ժամանակ համագործակցել բուժսպասկման բաժնի հետ՝ ազատազրկված որոշ անձանց դիետիկ սնունդը պատրաստելու համար: Ոլորտը կարգավորող ծառայակիցներին Վ. Մելքոնյանը հրահանգեց ամենայն զգոնությամբ հետևել քրեակատարողական հիմնարկներում 2019թ. մեկնարկվելիք վերանորոգման, ինչպես նաև շինհրապարակներում ընթացող աշխատանքների որակին: Խորհրդակցության ընթացքում անդրադարձան ծառայությունում հաշվառված տրանսպորտային միջոցների շահագործմանը, վերանորգմանը, վառելիքի նախատեսված չափաքանակի վերահսկմանը, հիմնարկի սանիտարահիգիենիկ վիճակին և աղբահանությանը, ինչպես նաև հրահանգվեց խիստ ուշադրություն դարձնել ազատազրկված անձանց անկողնային, հիգիենիկ պարագաների և արտահագուստի տրամադրմանը:

Վ. Մելքոնյանը շեշտադրեց նաև բոլոր հիմնարկների միջև աշխատանքային համագործակցության անհրաժեշտությունը՝ նշելով, որ փոխադարձ կապի միջոցով հնարավոր է ամբողջացնել առկա թերությունները և ներկայացնել դրանք ծառայությանը քննարկումների և համապատասխան լուծումներ ստանալու նպատակով: Բարձրացված խնդիրների շուրջ առաջակություններով, հարցադրումներով հանդես եկան նաև ծառայության համապատասխան բաժնի պետերը՝ առաջարկելով ներկայացնել տարբերակներ տնտեսվարողների հետ առաջիկայում կնքվելիք պայմանագրերի լիարժեքության մասին: Վ. Մելքոնյանը խորհրդակցության ավարտին հայտնեց, որ վերհանված խնդիրների, հարցերի հետագա ընթացքը կարգավորելու համար կլինեն նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ա. Մխոյանի հանձնարարականները և ցուցումները: