Արսեն Բաբայանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել

Լուրեր

20.05.2026 | 13:16
Հուշել եմ՝ միլիոնավոր դոլարների է հասնում, մանրամասնել չեմ կարող․ Հայրապետյանը՝ զենքի արտահանման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 13:07
Ինչ պատիժ կարող է սպառնալ Նարեկ Կարապետյանին, եթե ապացուցվի՝ դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը
20.05.2026 | 12:56
Սևանի ափամերձ տարածքներում ապամոնտաժվել է 119 ապօրինի շինություն
20.05.2026 | 12:47
Պուտինը և Սի Ցզինպինը գործընկերության ամրապնդման մասին հայտարարություն են ստորագրել
20.05.2026 | 12:39
Արսեն Վենգերն արձագանքել է «Արսենալի» չեմպիոնությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 12:30
Թրամփը հույս ունի «շատ արագ» ավարտել Իրանում հակամարտությունը
20.05.2026 | 12:27
«Միասնության թևեր» կուսակցության քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 12:21
Պնդում եմ՝ Նարեկ Կարապետյանը միայն ՀՀ քաղաքացի է․ Գոհար Մելոյան
20.05.2026 | 12:10
Նարեկ Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիությունը՝ ըստ ՔԿ-ի // ԱՄՆ-ը կարող է հարվածել Իրանին․ ԼՈՒՐԵՐ
20.05.2026 | 12:04
«RISE 2026» տեխնոլոգիական ցուցահանդեսին նվիրված ասուլիս՝ Մխիթար Հայրապետյանի մասնակցությամբ. ՈՒՂԻՂ
20.05.2026 | 11:55
Նարեկ Կարապետյանը շարունակում է լինել պատգամավորի թեկնածու. ԿԸՀ
20.05.2026 | 11:45
Առանց ռուսաստանյան ներմուծողի փաստաթղթի և QR-կոդի՝ ապրանքը չի կարող ներկրվել ՌԴ տարածք․ հունիսի 1-ից կգործի մատակարարման  նոր համակարգ․ ՊԵԿ
20.05.2026 | 11:36
ՌԴ նախագահի հետ ես ունեմ ընկերական, շատ ջերմ հարաբերություններ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 11:30
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի մի քանի շրջանների.կան զոհեր ու վիրավորներ
20.05.2026 | 11:27
Կառլոս Ալկարասը չի մասնակցի Ուիմբլդոնին
Բոլորը

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել: Այս մասին տեղեկանում ենք նրա տրածած հայտարարությունից:

«Սիրելի հարազատներ, ընկերներ եւ գործընկերներ,

ահա եւ ավարտին մոտեցավ իմ աշխատանքային կյանքում եւս մեկ կարեւոր շրջան։ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին ներկայացրել եմ զբաղեցրած պաշտոնից ինձ ազատելու դիմում։

Հավաստիացնում եմ, որ այդ քայլին դիմել եմ մեծ հպարտությամբ եւ ուրախությամբ։ Պարոն Բաբլոյանի ղեկավարությամբ աշխատածս ժամանակաշրջանն իր խոր հետքն է թողել, իսկ այդ ընթացքում ստացածս գիտելիքներն ու փորձը մշտապես լինելու են ամենամեծ հարստություններիցս։

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին, ով ինձ հնարավորություն տվեց իրացնելու մասնագիտական հմտություններս ու գիտելիքսներս:

Հայաստանի Հանրապետությանն արդեն շուրջ 13 տարի փորձել եմ ծառայել անմնացորդ։ Պետական պաշտոններ զբաղեցնելիս ինձ համար մշտապես գլխավորը եղել է պատասխանատվությունն ու արդարամտությունը։ Ամենադժվար որոշումներն ընդունելիս անգամ փորձել եմ չդավաճանել այս երկու` ինձ համար ամենագլխավոր սկզբունքներին:

Պետական ծառայության ողջ ընթացքում ինձ մշտապես զգացել եմ ամուր, պահպանել եմ սկզբունքներս ամբողջությամբ, քանի որ երբեք չեմ մտահոգվել պաշտոնս թողնելու հեռանկարից։ Պաշտոնն ինձ համար մշտապես եղել է պարտականություն եւ զսպաշապիկ։

Պետական-ծառայողական ուղին սկսել եմ կրտսեր մասնագետից ու մինչեւ բարձրագույն խմբի ծառայող եւ բարձրաստիճան պաշտոնյա՝ անցել եմ քայլ առ քայլ՝ բաց չթողնելով որեւէ հաջորդ մակարդակ (կրտսեր մասնագետ, առաջատար մասնագետ, ավագ մասնագետ, գլխավոր մասնագետ, բաժանմունքի պետ, բաժնի պետ, ծառայության պետ, վարչության պետ, աշխատակազմի ղեկավարի տեղակալ), անցել եմ առանց թռիչքների։ Այդ ընթացքում աշխատել եմ հարյուրավոր մարդկանց հետ, ձեռք եմ բերել հրաշալի ընկերներ։ Իհարկե, ունեցել եմ նաեւ հիասթափություններ։

Այսպիսով, ազատելով իմ կողմից զբաղեցրած ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը՝ համոզված եմ, որ կրկին հավատարիմ եմ մնում սկզբունքներիս, չեմ կաշկանդում ԱԺ նոր ղեկավարությանն առավել հանգիստ եւ ազատ ընտրել իր կադրերին։

Վստահ լինելով, որ Ազգային ժողովի աշխատակազմը մեր պետության կարեւորագույն պետական մարմիններից մեկն է` նոր ղեկավարությանը մաղթում եմ նոր ձեռքբերումներ եւ մեծ նվաճումներ հանուն Հայաստանի Հանրապետության»,- գրել է նա։