Թուրքիան հանուն ամերիկյան Patriot-ների չի հրաժարվի ռուսական S-400-ներից

Լուրեր

20.05.2026 | 10:39
Հայաստանի Պրեմիեր լիգա․ «Նոայի» 8 գոլերն ու նախավերջին տուրի տեսաամփոփումը
20.05.2026 | 10:31
Ռուբլին արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 20-ի դրությամբ
20.05.2026 | 10:16
Նարեկ Կարապետյանը շարունակում է պնդել, որ միայն ՀՀ քաղաքացի է
20.05.2026 | 10:03
«Արսենալը» 22 տարի անց դարձել է Անգլիայի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 09:44
Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան
20.05.2026 | 09:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.05.2026 | 08:55
Նարեկ Կարապետյանը թաքցրել է ՌԴ քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը. ՔԿ
19.05.2026 | 23:56
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.05.2026 | 23:24
Արփինե Սարգսյանը և ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարը քննարկել են կիբեռլաբորատորիայի ստեղծումն ու համագործակցության ընդլայնումը
19.05.2026 | 23:12
ԿԸՀ-ն` Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացի լինելու տեղեկությունների մասին
19.05.2026 | 22:59
Վրաստանի Պետ​​անվտանգության ծառայությունը երկրի երեք քաղաքացու է ձերբակալել՝ ԻԼԻՊ-ին մասնակցելու մեղադրանքով
19.05.2026 | 22:49
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում
19.05.2026 | 22:47
Մհեր Գրիգորյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարին․ քննարկվել են ռազմավարական գործընկերության հարցեր
19.05.2026 | 22:34
Մերկելը և Զելենսկին արժանացել են Եվրոպական շքանշանի
19.05.2026 | 22:25
Նեյմարը չի զսպել արցունքները Բրազիլի հավաքականի հայտացուցակում ընդգրկվելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ռուսական «S-400» և ամերիկյան «Patriot» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի շուրջ ստեղծված իրավիճակին. գրում է ermenihaber-ը:

Հայտնի է, որ Թուրքիան Ռուսաստանի հետ արդեն ստորագրել է ռուսական ՀՕՊ համակարգերի ձեռքբերման պայմանագիր։ Նախատեսվում է, որ այդ համակարգերի առաջին խմբաքանակը Թուրքիային կմատակարարվի 2019-ին։ Այժմ էլ Անկարան բանակցություններ է սկսել ամերիկյան «Patriot» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի առքի շուրջ։

Թուրքիայի արտգործնախարարը զգուշացրել է ԱՄՆ-ին, որ եթե Վաշինգտոնը հանկարծ «Patriot»-ների վաճառքի դիմաց պահանջի, որ Թուրքիան հրաժարվի S-400»-ներից, ապա թուրքական կողմը կդադարեցնի բանակցությունները ամերիկյան կողմի հետ։ Նա շեշտել է, որ Թուրքիան ոչ մի դեպքում չի հրաժարվի ռուսական համակարգերից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրը մի քանի օր առաջ հայտարարել էր, թե S-400-ները ամբողջովին չեն երաշխավորում Թուրքիայի անվտանգությունը, այդ պատճառով Անկարան բանակցություններ է վարում նաև ամերիկյան համակարգերի ձեռքբերման համար։