Գագիկ Ծառուկյանը «ոսկե ձեռքի» ժամացույց է հայտարարագրել. ի՞նչ ունեցվածքի տեր են ԲՀԿ-ական պատգամավորները

Լուրեր

05.11.2024 | 20:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
05.11.2024 | 20:00
Բագրատ սրբազանը հաշվի չառավ՝ հայերը երկար պայքարի պատրաստ չեն․ ուզում են՝ ինքը կախարդեր, իշխանությունը վերցներ․ Գեղամ Նազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2024 | 19:47
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի հարակից տարածքից առգրավվել է 4 խաղային ապարատ. քաղաքապետարան
05.11.2024 | 19:30
Որոշ բուհեր կարող են փակվել․ օրենքի նոր նախագիծը մտահոգել է մասնագետներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2024 | 19:17
Քաղաքաշինության կոմիտեում կառուցապատողների հետ քննարկվել են ոլորտային խնդիրների լուծման տարբերակներ
05.11.2024 | 19:00
Խոսքս հիշեք՝ Տավուշի 12 կմ սահմանազատված մասից է Ադրբեջանը մտնելու․ ճեղքված է պաշտպանությունը․Արտակ Զաքարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2024 | 18:46
ԱՄՆ-ում անկարգությունների դեպքում պատրաստվում են Ազգային գվարդիա ուղարկել Վաշինգտոն
05.11.2024 | 18:30
Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում 900 միլիոն դրամ է վերադարձվել պետությանը
05.11.2024 | 18:19
Բաքուն Երևանին է փոխանցել խաղաղության պայմանագրի նախագծի 11-րդ խմբագրված տարբերակը
05.11.2024 | 18:18
Պուտինը՝ ՀՀ-Ադրբեջան կարգավորմանը Մոսկվայի աջակցության մասին, Ռաուլը՝ ֆուտբոլի հավաքականի մարզչի թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
05.11.2024 | 18:16
ՌԴ-ում ՀՀ դեսպանը հայտարարել է, որ հայ գերիների ազատ արձակումը կնպաստի Բաքվի հետ հաշտեցմանը
05.11.2024 | 18:07
ՔՊ պատգամավորին սպասարկող մեքենայի վարորդը տուգանվել է, հանվել է տուգանային 3 միավոր
05.11.2024 | 17:59
Մեկնարկել են Ամանորի նախապատրաստությունները` առանց պայմանագրի հրապարակման. ո՞ր ընկերությունն է իրականացնում այդ աշխատանքները
05.11.2024 | 17:48
Ըստ Լավրովի՝ Կովկասում հապճեպ խաղաղությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի
05.11.2024 | 17:39
«Դիմակայունություն Սյունիք» ծրագրով մարզին 49 մլն եվրո պետք է հատկացվի․ Ռոբերտ Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

7-րդ գումարման Ազգային ժողովում 132 պատգամավորներից 26-ը լինելու են ԲՀԿ-ից: Factor.am-ը ներկայացնում է ԲՀԿ պատգամավորների  ունեցվածքը:

Գագիկ Ծառուկյան– Եկամուտներ. աշխատավարձ ԱԺ-ից՝ 5 մլն 618 հազար դրամ, շահաբաժին «Արարատ ցեմենտ» ՓԲԸ-ից՝ 83 մլն 500 հազար, շահաբաժին «Զվարթնոց Հենդլինգ» ՓԲԸ՝  2 միլիարդ 71 մլն 229 հազար դրամ, վարձակալության դիմաց ստացված վճար «Մուլտի Մոթորս» ՍՊԸ՝ 11 մլն դրամ, շահաբաժին «ԳորնաԲանյա» շշալցման ընկերություն ՍՊԸ-ից՝ 1 մլն 581 հազար եվրո, այլ եկամուտներ «Կոնվերս բանկից»՝ 1 մլն 345 հազար դրամ, «Արդշինբանկից»՝ 333 դոլար, Ջահավիր Առաքելյանից՝ 219 եվրո, «Գլոբալ Մոթըրս» ՓԲԸ՝ 6 մլն 500 հազար, Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատին տրված փոխառությունների դիմաց ստացել է 963 մլն 719 մլն դրամ, գույքի օտարումից ստացել է՝ 1 միլիարդ 64 մլն դրամ:

Դրամական միջոցներ. 687 մլն դրամ, 161 հազար դոլար, 29 հազար եվրո:

Արժեթղթեր. «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի 65,8 տոկոս բաժնետեր, «Մուլտի Սիս» ՍՊԸ՝ 50 տոկոս, «Մագա Ինվեստ» ՓԲԸ՝ 50 տոկոս, «Մուլտի գրուպ Սթոուն» ՓԲԸ՝ 100 տոկոս, «Մուլտի Ռեստ Հաուս» ՍՊԸ՝ 100 տոկոս: Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ՝ 98.63 տոկոս, «Ռանեբ» ՍՊԸ՝ 99 տոկոս, «Արբեն» ՍՊԸ՝ 99, «Երևանի քիմիա-դեղագործական ֆիրմա» ԲԲԸ՝ 40.95, «Գլոբալ Մոթորս» ՓԲԸ՝ 99.9, «Կլեոպատրա» ՍՊԸ՝ 50, «Մուլտի Ակվամարին» ՍՊԸ՝ 50, «Բիզնես տեխնոպլաստ» ՍՊԸ՝ 99.9, «Շուստով» առևտրի տուն ՓԲԸ՝ 50, «Զվարթնոց Հենդլինգ» ՓԲԸ՝ 40, «Մուլտի Մոթորս» ՍՊԸ՝ 100, «Բելլեզզա» ՍՊԸ՝ 100, «ԳորնաԲանյա» շշալցման ընկերություն ՍՊԸ՝ 90:

Գագիկ Ծառուկյանը հայտարարագրել է նաև 8 մլն դրամը գերազանող թանկարժեք ապրանքներ: Մասնավորապես, ննջասենյակի, ճաշասենյակների կահույքների տեսականիներ, մետաքսե վարագույր, ադամանդե քարերով ձեռքի ժամացույց, ոսկե 3 մատանի՝ ադամանդի քարերով, ոսկե շղթա: Ի դեպ, Գագիկ Ծառուկյանը նաև ունի ձեռքի ոսկե ժամացույց, բայց այն հայտարարագրի մեջ ներկայացված է ոսկե ձեռքի ժամացույց:

Գագիկ Ծառուկյանը հինգ շենք-շինության  և ութ հողամասի սեփականատեր է: Նա ունի նաև BMW X5, Toyota Prado, JEEP, Rolls-Royen Phantom, Rengh Rover Sport 4.4 և այլ մակնիշի ավտոմեքենաներ, որոնց ընդհանուր թիվը 13-ն է:

Միքայել Մելքումյան– համասեփականատեր է երկու և սեփականատեր մեկ շենք-շինության: Եկամուտներ. աշխատավարձ ԱԺ-ից՝ 10 մլն դրամ, ՀՊՏՀ-ից՝ 5 մլն 451 հազար դրամ, «Անետ» ՍՊԸ-ից՝ 1 մլն դրամ, «Բելենս Շիթ» ՍՊԸ-ից՝ 600 հազար դրամ, «Էքսպերտ» ՍՊԸ-ից՝ 600 հազար դրամ, «Ջի էս քոմփանի» ՍՊԸ-ից՝ 600 հազար դրամ, «Վալանս Տրանս» ՍՊԸ-ից՝ 500 հազար, «Արդշին Բանկից»՝ 540 դոլար, «Ամերիա բանկից»՝ 4500 դոլար: Դրամական միջոցներ. 362 հազար դոլար, 4 մլն դրամ:

Արթուր Գրիգորյան-Եկամուտներ. աշխատավարձ ՀՀ էներգետիկայի նախարարությունից՝ 2 մլն 951 հազար դրամ, «Մուլտի գրուպ կոնցեռնից»՝ 1 մլն 50 հազար դրամ: Դրամական միջոցներ. 120 մլն դրամ, 150 հազար դոլար, 130 հազար եվրո:

Նաիրա Զոհրաբյան– սեփականատեր է երեք բնակարանի: Եկամուտներ. աշխատավարձ ԱԺ-ից՝ 8 մլն 800 հազար դրամ: Դրամական միջոցներ՝ 70 հազար ԱՄՆ դոլար:

Տիգրան Ուրիխանյան– առանձնատան, տնտեսական երկու շինության, պարիսպի և հողամասի համասեփականատեր է: Եկամուտներ. աշխատավարձ ԱԺ-ից՝ 6 մլն դրամ: Դրամական միջոց. 3 մլն 700 հազար դրամ:

Արման Աբովյան– սեփականատեր է մեկ բնակարանի: Դրամական միջոց. 500 հազար դրամ:

Վահե Էնֆիաջյան– Եկամուտներ. 6 մլն 600 հազար դրամ՝ աշխատավարձ ԱԺ-ից: Դրամական միջոցներ. 4 մլն 200 հազար դրամ և 6 հազար 800 դոլար:

Իվետա Տոնոյան– սեփականատեր է մեկ բնակարանի և համասեփականատեր մեկ առանձնատան: Եկամուտներ. աշխատավարձ ԱԺ-ից՝ 6 մլն դրամ:

Գևորգ Պետրոսյան- սեփականատեր է մեկ բնակարանի և Lexsus ES 330, Nissan X-Trall, Mitsubishi IO ավտոմեքենաների: Եկամուտներ, աշխատավարձ ԵՊՀ-ից՝ 1 մլն 600 հազար դրամ, ԱԺ-ից՝ 7 մլն դրամ:


Սերգեյ Բագրատյան
– բնակելի տարածքի, երկու բնակարանի, հողատարածքի և Porsdhe Cayanne մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր է: Եկամուտ. աշխատավարձ ԱԺ-ից՝ 6 մլն դրամ:

Դավիթ Մանուկյան– բնակելի տան, հողամասի, Լեքսուս LS 600 և Մերսեդես Բենց S 600 մակնիշի ավտոմեքենաների սեփականատեր է: Եկամուտներ, աշխատավարձ ԱԺ-ից՝ 6 մլն 322 հազար դրամ, պատգամավորական գումար ԱԺ-ից՝ 600 հազար դրամ, անշարժ գույքի օտարում՝ 20 մլն դրամ, շահաբաժին «Արդա Գազ» ՍՊԸ-ից՝ 2 մլն 400 հազար դրամ, շահաբաժին «Ռ. Մելքոնյան և ընկերներ» ՍՊԸ-ից՝ 32 մլն 240 հազար դրամ, շահաբաժին «Գիմաս» ՍՊԸ-ից՝ 21 մլն 500 հազար դրամ: Դրամական միջոցներ. 1 մլն 470 հազար դոլար և 85 մլն դրամ: Արժեթղթեր. «Մետրոպոլ» ՍՊԸ-ի 55 տոկոս բաժնետոմսերի սեփականատեր, «Ռ. Մելքոնյան և ընկերներ» ՍՊԸ՝ 70 տոկոս, «Արդա Գազ» ՍՊԸ՝ 33 տոկոս:

Շաքե Իսայան– Մերսեդես Բենց E 320 և Հունդայի մակնիշի մեքենաների սեփականատեր է: Եկամուտներ. աշխատավարձ ԱԺ-ից 5 մլն 640 հազար դրամ:

Արտյոմ Ծառուկյան– Hundai Elantra մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր է: Եկամուտներ. աշխատավարձ «Սոֆտ Կոնստրակտ» ՍՊԸ-ից 3 մլն 600 հազար դրամ: Դրամական միջոցներ. 4 մլն դրամ և 12 հազար դոլար:

Վարդևան Գրիգորյան– Եկամուտներ. աշխատավարձ ԱԺ-ից՝ 5 մլն 900 հազար դրամ, կենսաթոշակ՝ 350 հազար դրամ: Դրամական միջոցներ. 28 մլն դրամ, 41 հազար դոլար, 19 հազար եվրո: Սեփականատեր է մեկ առանձնատան, մեկ բնակարանի և համասեփականատեր երկու բնակարանի:

Վարդան Ղուկասյան– երկու բնակարանի, երկու հողմասի և BMW մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր է: Եկամուտներ. «Ալեքպոլ» ՍՊԸ՝ 1 մլն 900 հազար դրամ, աշխատավարձ ԱԺ-ից՝ 6 մլն դրամ: Դրամական միջոցներ. 20 մլն դրամ: «Ալեքպոլ» ՍՊԸ-ի 75 տոկոսի բաժնետեր:

Նորա Առուստամյան– Եկամուտներ. աշխատավարձ ԱԺ-ից՝ 3 մլն 700 հազար դրամ, այլ եկամուտներ՝ 3 մլն 700 հազար դրամ, մայրության նպաստ՝ 1 մլն 160 հազար դրամ:

Տիգրան Ստեփանյան– Եկամուտներ. աշխատավարձ ԱԺ-ից՝ 6 մլն 220 հազար դրամ, դրամական միջոցներ. 76 մլն դրամ:

Վարդան Վարդանյան– առանձնատան, հանգստի տան, երկու վարելահողի, տնամերձ երկու հողամասի և մեկ ոչ բնակելի տարածքի համասեփականատեր է: Եկամուտներ. «ՎՎՎ» գրուպ՝ 5 մլն դրամ և 1 մլն 200 հազար դրամ: Դրամական միջոցներ. 5 մլն դրամ, 7 հազար դոլար: «ՎՎՎ գրուպ»-ի սեփականատեր և «Սովաղբյուր» ՍՊԸ-ի համասեփականատեր:

Հրանտ Մադաթյան– եկամուտներ. աշխատավարձ ԱԺ-ից՝ 6 մլն 234 հազար դրամ, գույքի օտարումից՝ 50 մլն դրամ: Արժեթղթեր. «Սեվարտ» ՍՊԸ՝ 35 տոկոս, «Մարտուն-Մարսել» ՍՊԸ՝ 100 տոկոս: Մեկ առանձնատան սեփականատեր է և չորս վարելահողի համասեփականատեր:

Կարինե Պողոսյան– Եկամուտներ. աշխատավարձ ԱԺ-ից՝ 6 մլն 800 հազար դրամ: Դրամական միջոցներ՝ 500 հազար դրամ:

Արայիկ Աղաբաբյան– մեկ բնակարանի, «Լադա» և «Հունդայի» մակնիշի մեքենաների սեփականատեր է: Եկամուտներ. աշխատավարձ ԱԺ-ից՝ 6 մլն 300 հազար դրամ: Դրամական միջոցներ. 3 մլն դրամ, 4 հազար դոլար:

Սողոմոն Սողոմոնյան– առանձնատան և հողամասի համասեփականատեր է: «ԳՈՍ» ՍՊԸ-ի սեփականատերն է:

Քաջիկ Գևորգյան– BMW M5 ավտոմեքենայի սեփականատեր է, եկամուտներ. «Քաջարանս» ՍՊԸ-ից՝ 1 մլն 300 հազար:

Արթուր Դալլաքյան– երկու բնակարանի համասեփականատեր է, առանձնատան, վարելահողի, տնամերձ հողամասի, «Տոյոտա Քեմրի», «Նիսան» և «Վազ 21-07» մակնիշի ավտոմեքենաների սեփականատեր է: Եկամուտներ. «Եվրասիա» ՍՊԸ-ից՝ 8 մլն դրամ:

էդուարդ Բաբայան– մեկ բնակարանի, մեկ առանձնատան և մեկ հասարակական նշանակության շինության սեփականատեր է: Եկամուտներ. աշխատավարձ ՀՀ օլիմպիական կոմիտեից՝ 3 մլն 600 հազար դրամ:

Ջանիբեկ Հայրապետյան– հողամասի սեփականատեր է, առանձնատան և կից հողամասի, այգու, շենք-շինության և մեկ այլ հողամասի համասեփականատեր: Ունի «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա: Եկամուտներ. աշխատավարձ Եղվարդի համայնքապետարանից՝ 2 մլն 400 հազար դրամ: Դրամական միջոցներ. 8 մլն դրամ, 50 հազար ԱՄՆ դոլար և 18 հազար եվրո:

 

Արդեն անդրադարձել ենք «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների ունեցվածքին: Հաջորդիվ կանդրադառնանք նաև ԼՀԿ-ի պատգամավորների ունեցվածքին:

 

Հայկ Վարդանյան