Բաքուն չպետք է խոչընդոտի ՌԴ հայազգի քաղաքացիների մուտքն Ադրբեջան. Զախարովա

Լուրեր

08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
Բոլորը

Մոսկվան հույս ունի, որ Բաքուն կհրաժարվի էթնիկ հողի վրա ՌԴ քաղաքացիների, մասնավորապես՝ ազգությամբ հայերի նկատմամբ խտրական վերաբերմունքից, և չի խոչընդոտի Ադրբեջան նրանց մուտքը: Հունվարի 11-ին տեղի ունեցած ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. հաղորդում է tass.ru-ն:

Նա մատնանշել է, մասնավորապես, սոցցանցերում բազմաթիվ հրապարակումները: «Եթե խոսենք վիճակագրության մասին, ապա անցյալ տարի մեզ հայտնի է դարձել առնվազն 16 դեպքի մասին, երբ էթնիկ պատկանելության պատճառով ՌԴ քաղաքացիների մուտքն Ադրբեջան արգելվել է: Ընդ որում, նրանց երկար ժամանակ պահել են օդանավակայանում, իսկ հետո հարկադրաբար արտաքսել երկրից՝ առանց պաշտոնական պատճառներ նշելու»,- ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ նման դեպքերը, ցավոք, արդեն վատ և սխալ ավանդույթ են դառնում, և ՌԴ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտում են հանդիսանում:

«Դրանք հակասում են Բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին ռուս-ադրբեջանական համաձայնագրին, առանց վիզայի ռեժիմի քաղաքացիների ուղևորությունների մասին միջկառավարական համաձայնությանը և Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև կնքված բարեկամության և ռազմավարական գործընկերոթյան մասին հռչակագրին»,- հավելել է ԱԳՆ խոսնակը:

Մարիա Զախարովան նշել է նաև, որ ռուսական կողմը «բազմիցս ադրբեջանական կողմի ուշադրությունը հրավիրել է ստեղծված իրավիճակի անընդունելիության վրա, պահանջել դադարեցնել քաղաքացիներին պահելու և արտաքսելու պրակտիկան»:

«Ադրբեջանական ղեկավարությունը մեզ վստահեցրել է, որ իրադրությունը կշտկվի, և մենք դրա հույսն ունենք»,- ամփոփել է Զախարովան: