Ավտոներկրողները հնգօրյա ժամկետում կհանդիպեն վարչապետին. բողոքի ակցիան դադարեցվեց

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Ավտոներկրողներին արդեն մի քանի ամիս է՝ անհանգստացնում է 2018 թվականի ամռանը կառավարության ընդունած որոշումը, ըստ որի՝ ավտոմեքենայի նվիրատվությունը պետք է հարկվի: Որոշումից դժգոհ ավտոներկրողները հունվարի 11-ին հերթական բողոքի ակցիան էին նախաձեռնել:

«ՊԵԿ նախագահի պաշտոնում Դավիթ Անանյանի նշանակվելուց հետո հարկային դաշտում գտնվող ավտոներկրողների համար գները միանգամից թանկացան՝ ավելացավ հավելավճար: Օրինակ, եթե ֆիզիկական անձն ԱՄՆ-ից մեքենա է ներկրում, ապա հավելյալ գումար է  վճարում՝ մոտ 500 դոլարի չափով»,- նշում Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

Օրենքի կիրառման արդյունքում բոլոր նվիրատվությունները դիտարկվելու են ապօրինություն և իրականացվելու են համապատասխան գանձումներ: Տիգրան Հովհաննիսյանի խոսքով՝ ՊԵԿ-ն ինքն է ավտոներկրողներին ապօրինությունների դրդել, հիմա էլ տուգանում է:

Ավտոներկրողները ՊԵԿ նախագահին քննադատում են իրենց շուրջ 1 մլն դոլարի վնաս  հասցնելու, ինչպես նաև նախորդ տարվա ընթացքում հսկիչ գներից 30% պակաս մաքսազերծումը վերացնելու համար: 2019-ի համար էլ մաքսազերծման գներն ավելացել են շուրջ 500 դոլարով:

Արդեն 6 ամիս է՝ ավտոներկրողները բողոքի ակցիաներ են կազմակերպում, սակայն, վստահեցնում են, ՊԵԿ նախագահի՝ մաքսային գծով տեղակալն առաջին անգամ միայն երեկ է ավտոմաքսատուն այցելել:

Տիգրան Հովհաննիսյանը շեշտում է, որ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը դեռ Ամանորից առաջ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում է խոստացել: Կեսօրից Բրազիլիայի հրապարակում հավաքված ցուցարարները սպասում էին ոստիկանության Երևանի քաղաքային վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանին, նշելով, որ եթե չգա հանդիպման, ավտոերթով կշարժվեն դեպի կառավարության շենք:

Շուրջ 1.5 ժամ անց ցուցարարներին մոտեցած Էդգար Պողոսյանն ավտոներկրողների հետ հանդիպմանը խոստացավ մինչև հունվարի 16-ը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում կազմակերպել: Ակցիայի մասնակիցները համաձայնեցին սպասել:

Ցուցարարների պահանջը մնում է նույնը. ավտոներկրողների համար մաքսազերծման գների իջեցում և վարչապետ պաշտոնակատարի հետ խոստացված հանդիպման կազմակերպում, որի ընթացքում կներկայացնեն իրենց բողոքներն ու առաջարկները՝ կապված մաքսային դրույքաչափերի հետ: Ցուցարարների խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը չկայանալու դեպքում կվերսկսեն բողոքի գործողությունները: