2018 թ․-ին հիվանդանոց է տեղափոխվել 250 երեխա, այս թիվը 2017թ․-ի ցուցանիշից 61-ով ավելի է․ Թագուհի Ստեփանյանն ամփոփ տվյալներ է ներկայացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:57
«Քաղբանտարկյալների ազատ արձակումը պետք է Բաքվի հետ գործընկերության պայման լինի»․ ԱՄՆ սենատորները դիմել են Թրամփի վարչակազմին
28.09.2026 | 19:44
«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպք
28.09.2026 | 19:30
Ադրբեջանում հարցնում են՝ Ռամիլ Սաֆարովը կարո՞ղ է անցնել Թրամփի ուղիով․ որոշում կայացնողը հայ մաքսավորն է լինելու․ Դիանա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:24
«Ոչ բոլորը կդառնան Մասկ ու Ջոբս, բայց գիտաֆանտաստիկ գրականությունը Հայաստանում կզարգանա»․ Գևորգ Տեր-Գաբրիելյան
28.09.2026 | 19:10
Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա
28.09.2026 | 19:00
Հարկադրված աշխատել է, որ մարի մահացած հոր պարտքը. անչափահասի թրաֆիքինգի գործը դատարանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 18:47
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ «թշնամու ուժերը շուտով դուրս կմղվեն Արաբական ծովից»
28.09.2026 | 18:46
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 18:39
Ալեն Սիմոնյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացումը
28.09.2026 | 18:28
9 անշարժ գույք և 8.5 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Իջևանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող համայնքապետը
28.09.2026 | 18:19
Թուրքիայում դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով ուսուցիչ է սպանվել
Բոլորը

«2018 թվականին Երևանի «Շտապօգնության» ծառայությունը սպասարկել է 247883 կանչ, որը 13210 կանչով ավելի է 2017 թ․-ից, հիվանդանոց են տեղափոխվել 54106 հիվանդ և այս թիվը 3877 ավելի է 2017 թ․-ի ցուցանիշից: Մանկական կանչերի թիվը 2018 թ․-ին կազմել է 26559, որը 2017 թ․-ից ավելի է 1820 կանչով․ հիվանդանոց է տեղափոխվել 9928 երեխա, որը 602 կանչով ավելի է 2017 թ․-ի ցուցանիշից»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, ամփոփելով  2018 թվականին «Շտապօգնության»  սպասարկած կանչերի վիճակագրությունը, ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը՝ շեշտելով, որ կանչերի մեջ մեծ թիվ են կազմում սրտանոթային հիվանդությունները։

Անդրադառնալով  տոների ընթացքում արձանագրված կանչերին՝ Թագուհի Ստեփանյանը ներկայացրեց դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածի վիճակագրությունը, ըստ որի՝ «Երևանի «Շտապօգնությունը» սպասարկել է 7065 կանչ, որը 496 կանչով ավելի է 2017 թ․-ից կանչերի ցուցանիշից։ Հիվանդանոց են տեղափոխվել 1336 հիվանդ, որը նույնպես ավելի է 125 դեպքով։ Մանկական կանչերի թիվը եղել է 847, ավելի 211 կանչով, իսկ հիվանդանոց է տեղափոխվել 250 երեխա, որը 61-ով ավելի է 2017 թ․-ից ցուցանիշից»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։