Ինչո՞ւ են հապաղում ՌԴ իրավապահները և չեն հայտնաբերում հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանին

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առաջին ատյանի դատարանը դեկտեմբերի 30-ին  բավարարել է Հատուկ քննչական ծառայության ներկայացրած միջնորդությունը «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ։

Վահագն Հարությունյանը տևական ժամանակ է գտնվում է Ռուսաստանում, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և թեև Հարությունյանն իր գտնվելու վայրից՝ Ռուսաստանից, ավելի վաղ սկայպի միջոցով հարցազրույց էր տվել, սակայն մինչ օրս նրան հայտնաբերող մարմինը չի հայտնաբերել վերջինիս։

Factor.am-ին  ՀՀ գլխավոր դատախազության  հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը փոխանցեց, որ ՀՀ դատախազությունը պաշտոնապես տեղեկացված չէ որևէ երկրի տարածքում Վահագն Հարությունյանի հայտնաբերման վերաբերյալ: Իսկ մեղադրյալի էքստրադիցիայի իրավական ընթացակարգը սկսվում է, երբ հետախուզվող մեղադրյալը հայտնաբերվում է:

Ստացվում է Վահագն Հարությունյանին հայտնաբերող մարմինը՝ ՌԴ իրավապահները, դեռ ՀՀ գլխավոր դատախազությանը չեն տեղեկացրել, որ գտել են Հարությունյանին, որից հետո նոր Գլխավոր դատախազությունը կկարողանա դիմել ՌԴ-ին՝ Հարությունյանին Հայաստանին հանձնելու պահանջով։

Factor.am-ի հետ զրույցում Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը նշեց, որ պաշտպանական կողմը բողոքարկել է Հատուկ քննչական ծառայության՝ հետախուզում հայտարարելու որոշումը։

«Մենք գտնում ենք , որ Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը անօրինական է, ՀՔԾ-ի որոշումը բողոքարկված է, դատական նիստը կկայանա հունվարի 25-ին։ Նշեմ, որ արդեն դատական նիստ այս հարցով  կայացել է, որին թեև պատշաճ ծանուցված են եղել ՀՔԾ-ն և Գլխավոր դատախազությունը, սակայն դատական նիստին չեն ներկայացել՝ իրենց բերած պատճառաբանության համաձայն՝ ծանրաբեռնվածության պատճառով»,- ասաց պաշտպանը։

Հարցին՝ արդյոք բողոքարկված հետախուզման որոշումն է պատճառը, որ ՌԴ իրավապահ մարմինները հապաղում են Վահագն Հարությունյանին հայտնաբերելու հարցում, պաշտպանը պատասխանեց․ «Միանշանակ պատասխան տալ այդ հարցին չեմ կարող»։

Աղավնի Սուքիասյան