Ինչ են քննարկել Փաշինյանի գլխավորությամբ անցկացված նիստում. Ալեն Սիմոնյանը մանրամասնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Րոպեներ առաջ Ազգային ժողովի նիստերի դահլիճում ընդմիջվեց  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստը, որը վարում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Լրագրողների հետ զրույցում խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն ասաց, որ քննարկել են արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող, պատգամավորներին հետաքրքրող հարցեր, եղել է նաև  կարծիքների փոխանակում:

«Քննարկվել է նաև գալիք աշխատանքերի տրամաբանությունը: Անվանենք սա մտքերի փոխանակում»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Հարցին՝ ինչու են որոշել խմբակցության նիստն անցկացնել Ազգային ժոովի նիստերի դահլիճում, պատգամավորն ասաց, որ դա կապված էր խմբակցության անդամների թվի հետ, ինչի հետ կապված իրենց անհրաժեշտ էր մեծ դահլիճ:

«Խնդիր էր մեզ համար նմանատիպ մեծ դահլիճ գտնելը, խնդրեցինք, տրամադրեցին»,-ասաց Սիմոնյանը:

Լրագրողները Սիմոնյանից հետաքրքրվեցին նաև արդյոք այս նիստում որոշվե՞ց, թե ԱԺ-ում  ով է լինելու խմբակցության ղեկավարը և քարտուղարը:

Հարցին ի պատասխան պատգամավորն ասաց, որ այդ մասին արդեն հայտարարվել է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ գրվել էր, որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը լինելու է  Լիլիթ Մակունցը, իսկ քարտուղարը՝  Հակոբ Սիմիդյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում: