Իսպանիայում հայ անդամներ ներառող հանցավոր խմբավորում է վնասազերծվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Իսպանիայի քաղաքացիական գվարդիան հանցավոր խմբավորում է վնասազերծել, որը զբաղվել է պրոֆեսիոնալ թենիսիստների կաշառելով՝ խաղերի հաշվի վրա ազդելու նպատակով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են թագավորության իրավապահները:

Իրավապահները 15 կասկածյալի են ձերբակալել: Ընդհանուր առմամբ, գործով 83 անձ է անցնում, այդ թվում՝ 28 մարզիկ, որոնցից մեկը մասնակցել է թենիսի ԱՄՆ-ի վերջին բաց առաջնությանը:

Հետաքննությունը կարծում է, որ հանցավոր խմբավորումը կաշառել է թենիսիստներին, որպեսզի հետագայում կարողանա համակարգել սպորտային խաղադրույքները: Գվարդիականները գործողության ընթացքում 11 խուզարկություն են կատարել իսպանական 9 նահանգներում՝ առգրավելով 167 հազար եվրո, փաստաթղթեր, համակարգիչներ:

AP-ի աղբյուրի հաղորդմամբ՝ խմբավորման անդամների մի մասը Հայաստանից է: Հետաքննության տվյալներով՝ նրանք կաշառել են Futures և Challenger մրցաշարերի մասնակիցներին: Նշվում է առնվազն 97 պայմանավորված խաղի մասին:

Ոստիկանությունը հետաքննում է այս խմբի կապը հայ-բելգիական խմբավորման հետ: 2018 թվականի հունիսին Բելգիայում ձերբակալված այս խմբավորման անդամները նույնպես կասկածվում են պայմանավորված թենիսային մրցաշարեր կազմակերպելու համար: