Սիրիայի քուրդ բնակչությունը կարծում է, որ ամերիկյան բանակն իրենց պաշտպանում է թուրքերից

Լուրեր

20.05.2026 | 11:13
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
20.05.2026 | 11:12
«Արարատ-ցեմենտը», որը պատկանում էր Ծառուկյանին, շատ շուտով դե յուրե վերադարձվելու է ՀՀ ժողովրդին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 11:03
«Ուժեղ Հայաստանի» թեկնածուն կազմակերպել է ընտրողների բնակարանների վարձավճարները վճարելու գործընթացը․ 4 անձ կալանավորվել է․ ՀԿԿ
20.05.2026 | 10:58
Կենսաչափական անձնագրերին զուգահեռ, ՆԳՆ-ում քննարկվել է նաև սահմանային անցակետերում e-gate համակարգի ներդրման հարցը
20.05.2026 | 10:47
Բարիդրացիության պայմանագիրը երկարաձգվում է. Պուտինը Պեկինում բանակցել է Սի Ցզինպինի հետ
20.05.2026 | 10:39
Հայաստանի Պրեմիեր լիգա․ «Նոայի» 8 գոլերն ու նախավերջին տուրի տեսաամփոփումը
20.05.2026 | 10:31
Ռուբլին արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 20-ի դրությամբ
20.05.2026 | 10:16
Նարեկ Կարապետյանը շարունակում է պնդել, որ միայն ՀՀ քաղաքացի է
20.05.2026 | 10:03
«Արսենալը» 22 տարի անց դարձել է Անգլիայի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 09:44
Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան
20.05.2026 | 09:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.05.2026 | 08:55
Նարեկ Կարապետյանը թաքցրել է ՌԴ քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը. ՔԿ
19.05.2026 | 23:56
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.05.2026 | 23:24
Արփինե Սարգսյանը և ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարը քննարկել են կիբեռլաբորատորիայի ստեղծումն ու համագործակցության ընդլայնումը
19.05.2026 | 23:12
ԿԸՀ-ն` Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացի լինելու տեղեկությունների մասին
Բոլորը
Արաբական «Al Jazeera» հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել Թուրքիայի կողմից Սիրիայի քրդական ուժերի դեմ սպասվող ռազմական գործողության մասին, որն իրարանցում է առաջացրել թուրքական մամուլում: Ինչպես հայտնի է, գործողությունն ընթանալու է Եփրատ գետի արևելյան հատվածում, որը ներառում է Մանբիչ շրջանը. փոխանցում է ermenihaber-ը:
Բանն այն է, որ արաբական լրատվամիջոցը նյութը պատրաստելու ընթացքում հարցազրույց է վերցրել Մանբիչում բնակվող քուրդ մի բնակչից: Վերջինս հարցազրույցի ընթացքում պնդել է, որ ԱՄՆ-ի զինուժի ներկայությունն է  Սիրիայում տեղի քրդերին պաշտպանում թե՛ թուրքական բանակից և թե՛ Սիրիայի կառավարական ուժերից: Դա մեծապես զայրացրել է թուրքական լրատվամիջոցներին, որոնք պնդում են թե Մանբիչի բնակիչը սև քարոզչություն է իրականացնում Թուրքիայի դեմ:
Ըստ քրդերի՝ ամերիկյան զինուժի հեռանալը Սիրիայից կանաչ լույս կվառի թուրքական բանակի առաջ քրդերի դեմ ռազմական գործողություններ սկսելու հարցում: Ինչպես հայտնի է, Թուրքիան Սիրիայի քուրդ զինյալներին համարում է ահաբեկիչներ, իսկ ԱՄՆ-ն՝ ոչ: Վաշինգտոնը քրդական ուժերի հետ համագործակցում է Սիրիայում գործող ծայրահեղական կազմակերպությունների անդամների դեմ պայքարում, ինչն էլ բարկացնում է Անկարային: