Ավարտվել է ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը

Լուրեր

24.07.2026 | 12:10
ՌԴ-ն հուլիսի 27-ից կարգելի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը // Ծառուկյանին կրկին հարցաքննում են․ ԼՈՒՐԵՐ
24.07.2026 | 12:00
Պետբյուջեն առաջին կիսամյակում կատարվել է 67.3 մլրդ դրամ հավելուրդով՝ ծրագրված պակասուրդի փոխարեն
24.07.2026 | 11:51
Վալերի Օսիպյանից 2520 դրամ պակաս կպահանջեն, սակայն բռնագանձման ցանկում է ներառվել ոստիկանությունից ստացած բնակարանը
24.07.2026 | 11:40
Թրամփը հայտարարել է, որ իրանական սառեցված միջոցներից կվճարվի նավագնացությանը հասցված վնասը
24.07.2026 | 11:27
Արփինե Սարգսյանը հանձնարարել է հստակ թիրախներ սահմանել ոստիկանության աշխատանքի համար
24.07.2026 | 11:14
ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 գործընկերների, այդ թվում՝ ԵՄ-ի նկատմամբ
24.07.2026 | 11:06
ՖԻԴԵ-ի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին
24.07.2026 | 10:53
Ռոսսելխոզնադզորը հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
24.07.2026 | 10:51
Ոստիկանության հատուկ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են հետախուզվողներ, զենք-զինամթերք և թմրամիջոցներ
24.07.2026 | 10:37
Ուկրաինան հարվածել է Սանկտ Պետերբուրգում, Լենինգրադի մարզում և Սիմֆերոպոլում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 10:31
Գագիկ Ծառուկյանը կրկին հարցաքննության է տարվել. ՈՒՂԻՂ
24.07.2026 | 10:25
40-ամյա Լուկա Մոդրիչը նոր պայմանագիր է կնքել «Միլանի» հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 24-ի դրությամբ
24.07.2026 | 10:03
ԱՄՆ-ն 13-րդ գիշերն անընդմեջ հարվածել է Իրանին, զոհեր կան. Թեհրանը թիրախավորել է ամերիկյան բազաները
24.07.2026 | 09:57
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երևանում դեղատան աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի՝ 1982 թվականին ծնված բնակչին:

Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի՝ 1982 թվականին ծնված բնակիչը, 2018թ-ի նոյեմբերի 14-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, մուտք է գործել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գործող ՓԲ ընկերության դեղատուն, որտեղ իր մոտ եղած խաղալիք դանակի գործադրմամբ դեղատան աշխատակցի  առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել  է գումար և  հափշտակելով 157.000 ՀՀ դրամ կանխիկ գումար՝ դիմել փախուստի:

Դեպքի առթիվ 2018 թվականի նոյեմբերի 14-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ  Քրեական օրենսգրքի  175-րդ հոդվածի 2-րդ մասի  4-րդ կետով:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ արարքը վերաորակվել է և 36-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: