«Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթի» զեկույցը՝ Հայաստանում ժողովրդավարական գործընթացների մասին. «Իրազեկ քաղաքացիների միավորում»

Լուրեր

08.02.2026 | 22:09
Չեխիայի իշխանությունները ցանկանում են երեխաներին արգելել օգտվել սոցիալական ցանցերից
08.02.2026 | 21:11
Նուրլան Սաբուրովն արձագանքել է Ռուսաստան մուտք գործելու արգելքին
08.02.2026 | 20:33
Մեկ շաբաթում Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 2000 ԱԹՍ և 116 հրթիռ
08.02.2026 | 20:05
Հրապարակվել են «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաներից հանձնված միասնական քննությունների թեստերը ու դրանց պատասխանները
08.02.2026 | 19:26
Նոյեմբերյանում նոր դպրոց ենք կառուցում, առաջիկայում կմեկնարկենք նաև քոլեջի նոր շենքի կառուցումը. Ժաննա Անդրեասյան
08.02.2026 | 18:25
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին` 17։00-ի դրությամբ
08.02.2026 | 18:03
Երևանի 9 վարչական շրջաններում մի շարք փողոցների, նրբանցքների և փակուղիների անվանակոչություն կկատարվի
08.02.2026 | 17:25
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
08.02.2026 | 17:05
Միքայել Միքայելյանի արդյունքը ձմեռային Օլիմպիական խաղերում
08.02.2026 | 16:40
Ռուսաստանը գիշերը ավելի քան 100 դրոնով հարձակվել է Ուկրաինայի վրա. DW
08.02.2026 | 15:29
Իտալիայի իշխանությունները հաղորդել են Օլիմպիական խաղերի առաջին օրը երկաթուղային դիվերսիաների մասին
08.02.2026 | 14:46
Վթարային ջրանջատում Արմավիրում
08.02.2026 | 14:20
Շարունակում է լայն տարածում ստանալ այն միֆը, որ «ՊՆ Նոկիա» հեռախոսը ամենաանվտանգն է․ Սամվել Մարտիրոսյան
08.02.2026 | 13:31
Սպասվում են տեղումներ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն
08.02.2026 | 13:02
Այս պայմաններում էին այսօր ՀԷՑ-ի մասնագետները վերացնում վթարային անջատումը․ Ռոմանոս Պետրոսյան
Բոլորը

Հունվարի 9-ին «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» բրիտանական հեղինակավոր հետազոտական և խորհրդատվական ընկերությունը հրապարակել է իր ամենամյա հաշվետվությունը ժողովրդավարության վերաբերյալ: «Ժողովրդավարության ինդեքս 2018․ Ես նույնպե՞ս. Քաղաքական մասնակցություն, ցույցեր և ժողովրդավարություն» վերնագիրը կրող զեկույցը ներկայացնում է ամփոփ տեղեկատվություն աշխարհի 165 երկրներում և 2 անկախ տարածքային միավորներում ժողովրդավարության միտումները նախորդ տարվա ընթացքում։ Այս անգամ հետազոտությունը մանրամասն անդրադառնում է Հայաստանում ժողովրդավարացման գործընթացներին։

Բարելավում և անկում

Զեկույցը նշում է, որ անցյալ տարի Հայաստանում, Մակեդոնիայում, Էկվադորում, Հաիթիում եւ Թունիսում արձանագրվել է ժողովրդավարական զգալի բարելավում: Ընդ որում, ըստ «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթի», Հայաստանում, Մակեդոնիայում և էստոնիայում ժողովրդավարական գործընթացները դրական են անդրադարձել Արևելյան Եվրոպայի հավաքական ցուցանիշի վրա, թեև տարածաշրջանի 28 երկրներից 11-ը արձանագրել են ժողովրդավարության անկում։ Ավտորիտար միտումներ արձանագրած երկրների ցանկում են Ռուսաստանը և Վրաստանը։ Ընդ որում՝ Վրաստանը արձանագրել է տարածաշրջանի ամենակտրուկ անկումը. 2017 թվականի 5.93 ցուցանիշը անկում է ապրել՝ դառնալով 5․50։

 

Հայաստանի ցուցանիշը  

Ինչպես և անցյալ տարի, այս տարի էլ Հայաստանը դասվել է «հիբրիդային ռեժիմների» շարքին, սակայն 2017-ին ՀՀ-ն երկրների ցանկում զբաղեցնում էր 111-րդ հորիզոնականը, իսկ այս տարի՝ 103-րդը (1-ին տեղում ամենաժողովրդավար երկիրն է, իսկ 165-րդում՝ ամենավտորիտար)։ Հայաստանին ցանկում նախորդում են Բոսնիա և Հերցոգովինան՝ 101-րդ տեղում և Հաիթին՝ 102-րդ հորիզոնականում, և հաջորդում են Բուրկինա Ֆասոն և Սիերա Լեոնեն։ Զեկույցի համաձայն՝ երկրներն, ըստ իրենց կառավարման համակարգի, դասակարգվում են չորս հիմնական խմբի․ «լիարժեք ժողովրդավարություններ» (8-10 միավոր), «թերի ժողովրդավարություններ» (6-8 միավոր), «հիբրիդային ռեժիմներ» (4-6 միավոր) և «ավտորիտար ռեժիմներ» (4 և ցածր միավոր)։ Անցյալ տարի ևս Հայաստանը «հիբրիդային ռեժիմների» շարքում էր, սակայն անցյալ տարվա համանման զեկույցի համաձայն՝ ՀՀ ցուցանիշը 4․11 միավոր էր, իսկ այս տարի այդ միավորը բարելավվել է և դարձել 4․79։ Հիշեցնենք նաև, որ երկու տարի առաջ նույնանման՝  «Ժողովրդավարության Ինդեքս-2016. «Նողկալիների» վրեժխնդրությունը» զեկույցի համաձայն՝ Հայաստանը «ավտորիտար ռեժիմների» շարքում էր։

Հայաստանի հավաքական 4․79 ցուցանիշը ձևավորվում է մի շարք ենթացուցանիշների՝ ընտրական գործընթացների, կառավարության արդյունավետ գործունեության, քաղաքական մասնակցության, քաղաքական մշակույթի և քաղաքացիական ազատությունների ցուցանիշների հիման վրա։ Ըստ զեկույցի՝ 2017 թվականի ենթացուցանիշներից կայուն է մնացել միայն քաղաքացիական ազատությունների ցուցանիշը, մինչդեռ մյուս ենթացուցանիշները զգալիորեն բարելավվել են։

Հայաստանի ցուցանիշները՝ ըստ  «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթի» 2017 և 2018 թվականների զեկույցների

Հայաստանի ներքաղաքական գործընթացների մասին

Զեկույցը նշում է, որ Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած «Թավշյա հեղափոխության» արդյունքում Սերժ Սարգսյանի հրաժարականը և Նիկոլ Փաշինյանի նշանակումը ՀՀ վարչապետի պաշտոնին,  Երևանի ավագանու և ՀՀ խորհրդարանական ընտրությունները, ինչպես նաև հետագա հակակոռուպցիոն արշավը բարելավել է Հայաստանի կառավարության հաշվետվողականությունն ու թափանցիկությունը։ Ըստ զեկույցի՝ այս գործընթացները նաև հանգեցրել են կառավարության և քաղաքական կուսակցությունների հանդեպ վստահության աճի։

 

Աննա Փամբուխչյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»