Վրաստանի անկումն ու Հայաստանի վերելքը. The Economist ամսագրի հետազոտությունը

Լուրեր

10.06.2026 | 11:01
Ալխաս Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
10.06.2026 | 11:01
44-ամյա Սերենա Ուիլյամսը վերադարձը նշել է հաղթանակով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 10:52
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան Apache ուղղաթիռի խոցման
10.06.2026 | 10:44
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
10.06.2026 | 10:30
Արգենտինայի հավաքականը հաղթել է խոշոր հաշվով, Մեսին վերադարձը նշել է գոլով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 10:20
ԵՄ-ն Հայաստանում նորաստեղծ առաքելության ղեկավար է նշանակել
10.06.2026 | 10:00
2025 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներն ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
10.06.2026 | 09:46
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 10-ի դրությամբ
10.06.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
Բոլորը

The Economist ամսագրի հետազոտության համաձայն, տարածաշրջանում Վրաստանի ժողովրդավարության ինդեքսը զգալիորեն նվազել է: 2017 թվականին այն կազմել է 5,93, իսկ 2018 թվականին նվազել մինչև 5,50. գրում է aliq.ge-ն:

«Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին մայիսին վերադարձավ քաղաքականություն՝ ստանձնելով իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը։ Թեև նա չի զբաղեցրել այլ պաշտոն, սակայն փոխվել է կառավարության քաղաքականությունը»,- գրում է ամսագիրը:

Ամսագիրն օրինակ է բերում նաև վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հրաժարականի գլխավոր պատճառը՝ «անհամաձայնություն պարոն Իվանիշվիլիի հետ» և ոչ թե ժողովրդի մասսայական դժգոհությունը կառավարության գործունեության նկատմամբ:

«Պարոն Իվանիշվիլիի ազդեցությամբ կառավարությունը մասնակցեց նաև նախագահական ընտրությունների երկրորդ փուլին և ընտրություններից 2 շաբաթ առաջ 600 000 քաղաքացու պարտքեր զրոյացրեց: Այս որոշումը կառավարությանը նշանակալի առավելություն տվեց նախընտրական քարոզարշավի ընթացքում ընդդիմության հանդեպ»,- ասվում է ամսագրի պատրաստած հետազոտությունում, որտեղ Վրաստանը կրկին գտնվում է «Հիբրիդային ռեժիմի» ցուցակում:

Նույն հետազոտության համաձայն, տարածաշրջանի «Հիբրիդային ռեժիմների» միջև ամենաշատ աճ գրանցել է Հայաստանը, որի ինդեքսը 2017 թվականին կազմել է 4,11, իսկ 2018-ին այն աճել է 4,79: Այս ամենի պատճառն ըստ ամսագրի՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն է ևՆիկոլ Փաշինյանի անցկացրած հակակոռուպցիոն բարեփոխումները:

Տարածաշրջանում Հայաստանի հետ միասին Մակեդոնիայի, Մոնտենեգրոյի և Բոսնիա Հերցեգովինայի «Ժողովրդավարության ինդեքսն» է բարելավվել: Իսկ Վրաստանի հետ վատթարացել է Մոլդովայի վիճակը: