Ֆեյսբուք մտա ու հասկացա՝ գնել եմ «Մերսեդես», որը հետո դարձել է զրահապատ «Մայբախ»․ Արարատ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

«Իմ քայլը» դաշինքով պատգամավոր ընտրված Արարատ Միրզոյանը ֆեյսբուք սոցիալական ցանցից է իմացել, որ գնել է  թանկարժեք «Մերսեդես», որը հետո դարձել է «Մայբախ» և ոչ միայն՝ նույն այդ ցանցից է տեղեկացել նաև, որ գնել է նաև դղյակ և սուզանավ։ Այս մասին այսօր Ազգային ժողովի պատգամավորների  մանդատների հանձնման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Միրզոյանը:

«Խոսվում է նաև մի շարք պլաստիկ վիրահատությունների, իմ՝ հոգևոր կրթություն ստանալու մասին․ հետաքրքիր էր։ Ես հոգևոր կրթություն չեմ ստացել, եթե ստացած լինեի, հպարտությամբ կնշեի։ Ես առիթ ունեցել եմ աշխատելու Անթիլիասում մեկ ամիս և մի փոքր ավել ժամանակով, կանոնակարգել եմ այնտեղի արխիվն այլ արխիվագետների հետ և մի  օր էլ Դպրեվանք այցելելու ժամանակ փորձել եմ այդ հանդերձանքը»,- ասաց Միրզոյանը։

Անդրադառնալով Ազգային ժողովի խոսնակների ընտության հարցին՝ առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը նշեց, որ հետագա շահարկումներից խուսափելու համար իրենք չպետք է գնան ընդդիմադիր խմբակցություններից որևէ մեկին նախընտրություն տալու ճանապարհով:

«Ըստ էության, այդ նախընտրությունը տվել են ընտրողները և իրենց քվեարկությամբ ձևավորել որոշակի համամասնությամբ ընդդիմադիր խմբակցություններ: Իմ մոտեցումն է չխախտել այդ համամասնությունը և չխախտել ժողովրդի քվեարկությամբ ձևավորված ուժերի հարաբերակցությունը: Եթե կա մի ընդդիմադիր խմբակցություն, որը մյուսից առավել մեծ թվով պատգամավորական մանդատներ ունի, ապա, ես կարծում եմ, որ շատ տրամաբանական է, որ հենց այդ ավելի մեծ ընդդիմադիր խմբակցությանն էլ կհասնի Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնը»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։