Հավանական է, որ Ռուսաստանը կգերադասի չմտնել ավելորդ  բարդությունների մեջ և կարտահանձնի Նարեկ Գուրուրյանին․ Լարիսա Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Ղազախստանի Կարագանդա քաղաքում կատարվածը պետք չէ  կապել քաղաքականության  և ՀԱՊԿ-ի հետ, այնտեղ նման կրիմինալ կռիվներ մշտապես էլ եղել են, որևէ նորություն դրանում չկար, սակայն այս անգամ նորություն էր այն, որ շեշտադրվեցին հայերի ազգանունները, թեև այդ վեճին մասնակցել էին հինգ-վեց ազգության  ներկայացուցիչներ․ այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

«Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ կռվին մասնակից ադրբեջանցիների ազգանունները փոխարինվել են հայերի ազգանուններով, սա, թերևս, մտահոգիչ է, իսկ ինչ վերաբերում է ազգությամբ հայ Նարեկ Գուրուրյանին, ապա նա այս պահին գտնվում է ՌԴ-ում, որտեղ հանդիսանում է օտարերկրացի, քանի որ չունի այդ երկրի քաղաքացիություն։ ՌԴ-ի և Ղազախստանի միջև կա ստորագրված կոնվեցիա, որտեղ հստակեցված է, որ օտարերկրացիներին, այդ կոնվեցիայի համաձայն,  ՌԴ-ն պետք է արտահանձնի Ղազախստանին՝ բացառությամբ այն կետի, երբ կա մտահոգություն, որ անձին արտահանձնելով հնարավոր է նրա նկատմամբ սկսվի հետապնդում ազգային, ռասսայական և այլ հատկանիշներով։ Այս դեպքով կա արդյոք նման հիմք դեռ պետք է ապացուցվի։ ՌԴ-ն կարող է միայն այս կետը հիմք ընդունել և Նարեկ Գուրուրյանին չարտահանձել՝ հիմնվելով միջադեպից հետո ծավալված զարգացումների վրա»,- ասաց ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպանը:

Վերջինս, սակայն, քիչ հավանական համարեց այն, որ Ռուսաստանը կարող է չարտահանձնել հայ երիտասարդին Ղազախստանին՝  հաշվի առնելով Ղազախստանի հետ ունեցած հարաբերությունները։

«Ավելի հավանական է, որ լինելով Ղազախստանի հետ բավական բարձր մակարդակի դրական հարաբերությունների մեջ, Ռուսաստանը կգերադասի չմտնել ավելորդ  բարդությունների մեջ և կարտահանձնի այդ անձին»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։