Գագիկ Ծառուկյանն ու նրա թիկնազորի պետը չեն եկել մանդատները վերցնելու

Լուրեր

28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս պահին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ընթանում է հանդիսավոր արարողություն. 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները ստանում են մանդատները։

Մանդատը վերցնելու չի ներկայացել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաև Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը: Վերջինից հետաքրքրվեցինք, թե ինչ պատճառով Գագիկ Ծառուկյանը չի եկել: Տոնոյանն ասաց, որ պատճառների մասին տեղյակ չէ։

Մանդատ վերցնելու չի եկել նաև Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը:

Նշենք, որ նորընտիր Ազգային Ժողովի առաջին նիստը կկայանա 2019 թվականի հունվարի 14-ին` ժամը 10:00-ին։ Նոր խորհրդարանում աշխատելու է 132 պատգամավոր, որից 88-ը` «Իմ քայլը» դաշինքից` ներառյալ ազգային փոքրամասնությունների 4 ներկայացուցիչները։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն օրենսդիրում կունենա 26 պատգամավոր, իսկ 3-րդ ուժը կինի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18 պատգամավորով: Հավելենք, որ խորհրդարանում ամենաերիտասարդ պատգամավորը Սոնա Ղազարյանն է՝ «Իմ քայլը» դաշինքից, որը 25 տարեկան է, իսկ ամենատարեցը՝ քուրդ համայնքի ներկայացուցիչ՝ 73-ամյա Կնյազ Հասանովն է։

Հայկ Վարդանյան