Չեմ կարող ասել՝ մենք ընդդիմությո՞ւն ենք, թե՞ կոալիցիա. Վարդան Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:57
«Քաղբանտարկյալների ազատ արձակումը պետք է Բաքվի հետ գործընկերության պայման լինի»․ ԱՄՆ սենատորները դիմել են Թրամփի վարչակազմին
28.09.2026 | 19:44
«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպք
28.09.2026 | 19:30
Ադրբեջանում հարցնում են՝ Ռամիլ Սաֆարովը կարո՞ղ է անցնել Թրամփի ուղիով․ որոշում կայացնողը հայ մաքսավորն է լինելու․ Դիանա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:24
«Ոչ բոլորը կդառնան Մասկ ու Ջոբս, բայց գիտաֆանտաստիկ գրականությունը Հայաստանում կզարգանա»․ Գևորգ Տեր-Գաբրիելյան
28.09.2026 | 19:10
Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա
28.09.2026 | 19:00
Հարկադրված աշխատել է, որ մարի մահացած հոր պարտքը. անչափահասի թրաֆիքինգի գործը դատարանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 18:47
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ «թշնամու ուժերը շուտով դուրս կմղվեն Արաբական ծովից»
28.09.2026 | 18:46
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 18:39
Ալեն Սիմոնյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացումը
28.09.2026 | 18:28
9 անշարժ գույք և 8.5 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Իջևանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող համայնքապետը
28.09.2026 | 18:19
Թուրքիայում դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով ուսուցիչ է սպանվել
28.09.2026 | 18:10
ԲՀԿ-ի մասով ԵԽԽՎ-ն խնդիր է տեսել ընտրություններում // Զինվորի մահվան գործով կալանավորված կա․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

««Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը նոր խորհրդարանի համար շատ առաջարկություններ ունի, որոնցից առաջնային է համարում աղետի գոտու բնակարանաշինության, Երևանը բեռնաթափելու, մարզերում աշխատատեղերի ստեղծման խնդիրները»,-պատասխանելով Factor.am-ի հարցին՝ ի՞նչ առաքելությամբ է գնում 7-րդ գումարման Ազգային ժողով, ասաց Ղուկասյանը։

Հարցին՝ ինչպե՞ս է ընդդիմանալու իր քաղաքական թիմը հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժին, կկարողանա՞ն արդյոք այդ ճնշմանը դիմանալ, Վարդան Ղուկասյանը պատասխանեց․ «Ես ընդհանրապես ճնշումներին միշտ էլ դիմացվել եմ և իմ բնավորությամբ այդպիսի մարդ եմ։ Առողջ ընդդիմությունը շատ կարևոր բան է, չնայած հիմա չեմ կարող ասել՝ մենք ընդդիմությո՞ւն ենք, թե՞ կոալիցիա, բայց որ կառուցողական ենք լինելու, դա փաստ է»։

Հարցին՝ ինչպե՞ս կարողացավ «Հանրապետական»կուսակցությունից անցում կատարել դեպի «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, Ղուկասյանը պատասխանեց․ «Ընդամենը երեք ամիս եմ եղել կուսակցական, այն ժամանակ քաղաքապետերը խնդիրներ էին ունենում, եթե կուսակցական չէին լինում։ Հանուն քաղաքի դարձա կուսակցական։ Ես 2007 թվականից հետո ՀՀԿ-ի ոչ մի խորհրդի նիստի չեմ մասնակցել»։

Մանրամասները՝ տեսանյութում։