Ինչու Ս. Մայրապետյանի բուժումը Հայաստանում հնարավոր չէ. փաստաբանական խումբ

Լուրեր

12.10.2026 | 16:26
«Լիդիան Արմենիան» երկու բնապահպան իրավապաշտպաններից 6-ական մլն դրամ է պահանջում․ միջազգային կառույցների ահազանգը
12.10.2026 | 16:19
Ադրբեջանում 37 մարդ է ձերբակալվել դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի հետ կապված
12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
12.10.2026 | 16:02
Նարեկ Կարապետյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ն ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը
12.10.2026 | 15:57
Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
12.10.2026 | 15:51
Հավուց թառ վանական համալիրը կվերականգնվի բարերար Դավիթ Տոնոյանի միջոցներով․ հուշագիր է ստորագրվել
12.10.2026 | 15:49
Կառավարությունը նախատեսում է ստեղծել բռնագանձված ակտիվների կառավարման միասնական համակարգ
12.10.2026 | 15:44
Մինչև նախաքննական փուլը չավարտվի, չարժի սրա մեջ մտնել․ Սասուն Միքայելյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:36
Ադրբեջանի դպրոցներում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվել․ հաղորդվում է սոցցանցերի խափանումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:35
Երևանի աղբահանության հիմնարկի նախկին պաշտոնյան մեղադրվում է 14,5 մլն դրամի վնաս պատճառելու մեջ
12.10.2026 | 15:28
Խորհրդային հետախույզի թոռը հաղթել է Ֆրանսիայում սոցիալ-դեմոկրատների նախնական ընտրություններում
12.10.2026 | 15:18
«Եթե ընդամենը 5000 ընտանիք է բնակարան ձեռք բերել, ո՞ւր է ծախսվել 250 մլն դոլարը»․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:13
«Էկոլոգիական աղետի մեկնարկ»․ քաղհասարակությունը դատապարտում է Ամուլսարի շահագործումը
12.10.2026 | 15:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կինն ու երեխաները՝ տուժողներ // Երբ կքննարկվի TRIPP-ն ԱԺ-ում․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 15:01
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված շուրջ 1600 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ
Բոլորը

Հաշվի առնելով ՀՔԾ-ի անդրադարձը Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին, նաև այս հարցի վերաբերյալ հետագա հնարավոր շահարկումներից խուսափելու նպատակով հարկ ենք համարում հակիրճ և մատչելի կերպով  ներկայացնել ստեղծված իրավիճակը:

2016 թվականի նոյեմբերի 9-ին Սամվել Մայրապետյանը հոսպիտալացվել է Երևանում սուր նեկրոտիկ պանկրեատիտ ախտորոշմամբ և նույն օրը կյանքի ցուցումով վիրահատվել է: Ինչպես պարզվել է հոսպիտալացումից մի քանի օր անց, Մայրապետյանի մոտ զարգացել էր այդ հիվանդության ամենածանր ձևը, որի մահացության աստիճանը շատ բարձր է անգամ այն երկրներում, որտեղ ներդրված են այդ հիվանդության ժամանակակից բուժման և հնարավոր բարդությունների դեմ պայքարի բոլոր մեթոդները: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում Սամվել Մայրապետյանին ցուցաբերվել է առկա հնարավոր լավագույն բուժօգնությունը, արդեն նոյեմբերի 11-ին նա հայտնվել է մահամերձ վիճակում, և նրա կյանքը Հայաստանում փրկելու անհնարինության պատճառով հատուկ ինքնաթիռով կոմայի վիճակում ստիպված տեղափոխել են Գերմանիա մասնագիտացված կլինիկայում բուժումը շարունակելու նպատակով: Մոտ վեց ամիս տևած, շատ ծանր բուժման արդյունքում բարեբախտաբար հաջողվել է փրկել Սամվել Մայրապետյանի կյանքը: Հարկ է նշել, որ բուժման  վիրահատական մեթոդը, որի շնորհիվ հաջողվել է փրկել Մայրապետյանի կյանքը, Հայաստանում ներդրված չէ. համապատասխան սարքավորումներ և այդ մեթոդին տիրապետող մասնագետներ Հայաստանում չկան: Գերմանիայից վերադառնալուց հետո Մայրապետյանը մշտապես գտնվել է թե՛ Հայաստանի և թե՛ Գերմանիայի բժիշկների հսկողության տակ:

Այժմ Մայրապետյանի ընդհանուր լեղածորանում առաջացել է մեծ տրամաչափի քար: Մինչև կալանավորումը պարբերաբար արված հետազոտությունների, ինչպես նաև կալանավայրում գտնվելու ժամանակ կատարված հետազոտությունների և դատաբժշկական փորձաքննության շրջանակներում արված հետազոտությունների համադրումը թույլ են տալիս միանշանակ պնդել, որ այդ քարը առաջացել է Սամվել Մայրապետյանի՝ կալանավայրում գտնվելու ժամանակ: Այս վտանգի մասին բազմիցս բարձրաձայնել են անվանի բժիշկ- մասնագետները, և դրա մասին Մայրապետյանի փաստաբանները միշտ տեղյակ են պահել պատկան մարմիններին, սակայն դա որևէ արդյունք չի տվել:

Ընդհանուր լեղածորանում քարի առկայությունը Մայրապետյանի պարագայում կրում է շատ լուրջ վտանգ, քանի որ այդ քարը կարող է ցանկացած պահի փակել ընդհանուր լեղածորանը, ինչն արդեն իսկ տարած ծանր հիվանդության և քրոնիկ բորբոքման վիճակում գտնվող ենթաստամոքսային գեղձի պարագայում շատ բարձր հավանականությամբ կբերի բուն հիվանդության կայծակնային սրացման, ինչի դեմ պայքարելու անհրաժեշտ միջոցներն, ինչպես արդեն նշվեց, Հայաստանում, ցավոք, չկան:

Մայրապետյանի ընդհանուր լեղածորանում քարը հայտնաբերելուց հետո երկու անգամ հավաքվել է մեծ հարգանք վայելող, այդ ասպարեզի անվանի բժիշկ- մասնագետների կոնսիլիում: Հայաստանի առաջատար կլինիկաների անվանի տասը  բժիշկ-մասնագետ, այդ թվում՝ ամբիոնի վարիչներ, պրոֆեսորներ, կլինիկաների ղեկավարներ եկել են ընդհանուր եզրակացության, որ հարկավոր է շտապ կատարել էնդոսկոպիկ համապատասխան միջամտություն և հեռացնել քարը Մայրապետյանի լեղածորանից: Խնդիրն այն է, որ նշված միջամտության զարգացող ամենատարածված բարդացումը սուր պանկրեատիտի զարգացումն է՝ նույնիսկ մինչև այդ պանկրեատիտ չտարած հիվանդների պարագայում: Այդ բարդության զարգացումը շատ ավելի հավանական է դառնում նշված միջամտության կրկնակի կամ բազմակի լինելու պարագայում: Հաշվի առնելով Սամվել Մայրապետյանի տարած հիվանդության ծայրահեղ ծանր ընթացքը և այն, որ նրան Գերմանիայում բուժման ընթացքում բազմիցս արվել է ներկայացված միջամտությունը՝ կոնսիլիումը եկել է այն եզրահանգման, որ շատ բարձր է էնդոսկոպիկ միջամտության արդյունքում բազմաթիվ բարդությունների առաջացման հավանականությունը, որոնց դեմ պայքարելու միջոցների բացակայությունը Հայաստանում մեծ հավանականությամբ կարող է հանգեցնել Սամվել Մայրապետյանի մահվան: Հիմք ընդունելով այդ իրողությունը՝ կոնսիլիումը գտել է, որ Մայրապետյանի բուժումը ճիշտ է իրականացնել Գերմանիայի այն կլինիկայում, որտեղ նախկինում հաջողվել է փրկել նրա կյանքը:

Բացարձակապես անընդունելի է, որ բժիշկ-մասնագետների բազմաթիվ զգուշացումներն անտեսած պետական իրավասու մարմինները, որոնք հասցրել են Սամվել Մայրապետյանին այն վիճակին, որ առաջացել է ակնհայտ սպառնալիք նրա կյանքին և առողջությանը, շարունակում են անտեսել ոլորտի մասնագետների կարծիքը և այժմ էլ խոչընդոտում են նրա բուժման միակ հնարավորությունը՝ փորձելով այն ներկայացնել իբրև քննությունից թաքնվելու միջոց:

 

Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբ