Վերաքննիչ քրեական դատարանում կքննվեն Արմեն Գևորգյանի գործով բողոքները

Լուրեր

10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

Հունվարի 11-ին Վերաքննիչ քրեական դատարանում կլսվեն ՀՀ նախկին փոխվարչապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Արմեն Գևորգյանի գործով բողոքները։ Factor.am-ի հետ զրույցում ասաց Գևորգյանի պաշտպան, փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

 

Դեկտեմբերի 14-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը որոշում էր կայացրել մերժել Գևորգյանին կալանավորելու Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։ Գլխավոր դատախազությունը բողոքարկել է դատարանի այս որոշումը։ Դատավոր Հովհաննիսյանի որոշումը մասնակի բողոքարկել են նաև Արմեն Գևորգյանի պաշտպանները։

 

Փաստաբան Ալեքսանյանը Factor.am-ի հետ զրույցում պարզաբանեց, թե իրենք ինչն են վիճարկելու դատարանում։ Ինչպես հայտնի է, Առաջին ատյանի դատարանը համարել է, որ Արմեն Գևորգյանին վերագրվող արարքներից երկուսի դեպքում առկա չէ հիմնավոր կասկած, մասնավորապես, խոսքը վերաբերում է սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու և պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքներին։ Իսկ ահա Գևորգյանին առաջադրված փողերի լվացման մեղադրանքի դեպքում դատարանը գտել է՝ առկա է հիմնավոր կասկած այն մասին, որ Արմեն Գևորգյանը կատարել է իրեն վերագրվող արարքը, սակայն դատարանը դա կալանավորելու հիմք չի համարել։

 

Վերաքննիչ քրեական դատարանում վիճարկելով այս դրվագը, Արմեն Գևորգյանի պաշտպանները պնդում են, որ բացակայում է հիմնավոր կասկածը, թե Գևորգյանը զբաղվել է փողերի լվացմամբ։

 

Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանին 4 մեղադրանք է առաջադրված (արդարադատության իրականացմանը խոչընդոտելը, սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելը, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը և հանցավոր ճանապարհով ստացած եկամուտներն օրինականացնելը)։

 

Ռոբերտ Անանյան