ԱԺ պատգամավորներին մանդատների հանձնման արարողությունը. ՈՒՂԻՂ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում կմեկնարկում է ընտրված պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Նախորդ անգամների համեմատ այս անգամ հանձնման կարգը փոփոխվել է։ Պատգամավորներին մանդատներ է հանձնելու ոչ թե ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, այլ ընտրողները։ 13 ընտրատարածքից վիճակահանությամբ ընտրվել են քվերակած քաղաքացիներ, և 2-ական ընտրող էլ առաջին անգամ քվեարկածներից։ Մանդատ է հանձնելու նաև ամենատարեց ընտրողը։ Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հաձնաժողովից։

Դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով խորհրդարան է անցել 3 քաղաքական ուժ։ Հունվարի 14-ին գումարվելու է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը։

7-րդ գումարման խորհրդարանն ունենալու է 132 պատգամավոր՝ նախորդի 105-ի փոխարեն և 3 խմբակցություն՝ նախորդի 4-ի փոխարեն:

Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը ԱԺ-ում կունենա 88 պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 26, «Լուսավոր Հայաստան»-ը՝ 18 պատգամավոր։

Արդեն հայտնի է, թե ում թեկնածությունն է առաջադրված Ազգային ժողովի նախագահի պաշտոնում, «Իմ քայլը» խորհրդարանի խոսնակի պաշտոնում տեսնում է Արարատ Միրզոյանին, իսկ ահա Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը, ամենայն հավանականությամբ, կլինեն ԱԺ փոխնախագահները։

Ինչպես հայտնի է, 3-րդ փոխնախագահը պետք է առաջադրված լինի ընդդիմությունից։ «Լուսավոր Հայաստանը» Մանե Թանդիլյանի թեկնածությունն է պաշտպանում, դեռևս հայտնի չէ ԲՀԿ-ի թեկնածուի անունը։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրապարակավ իր տեսակետը հայտնել է, թե որ քաղաքական ուժին կարող է անցնել այդ պաշտոնը։ Նա ասել է, որ պետք է ավանդույթ ձևավորվի, որ երկրորդ տեղն զբաղեցրած քաղաքական ուժը ստանա ԱԺ փոխնախագահի պաշտոնը։