«Սփյուռքի նախարարության լուծարումը բացասական արձագանք կստանա սփյուռքում». Արամ Ա-ն նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

Լուրեր

12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
Բոլորը

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն արժևորում է ՀՀ սփյուռքի նախարարության կատարած աշխատանքը: Նա հույս ունի, որ նոր կառավարության գործունեության մեջ սփյուռքն առաջնային տեղ կունենա: Այս մասին Արամ Ա-ն ասել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Երկիրն այսօր» լրատվականին տված հարցազրույցում:

«Ես կարծում եմ, որ, նկատի ունենալով Սփյուռքի նախարարության գոյության ռազմավարական, միաժամանակ՝ խորհրդանշական իմաստը, սփյուռքի համար կարևոր է ունենալ Սփյուռքի նախարարություն»,- ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը՝ ընդգծելով, որ երբեմն խորհրդանշական իմաստը շատ ավելի կենսական է, քան ռազմավարականը կամ քաղաքականը:

Կաթողիկոսի խոսքով՝ Սփյուռքի նախարարության լուծարումը կարող է բացասական արձագանք ստանալ սփյուռքի հայերի շրջանում:

«Մեր մոտեցումը տարբեր պետք է լինի սփյուռքի նկատմամբ, որովհետև եթե շուրջ 3 միլիոն հայություն ունենք Հայաստանում, մնացած հայությունը՝ 7-8 միլիոն, ապրում է սփյուռքում: Հետևաբար, սա շատ կարևոր է մեզ համար, միաժամանակ, պետք է նայենք Հայաստանի վարչակազմակերպչական դրությունը: Անցնող տարիների ընթացքում Սփյուռքի նախարարությունը հսկայական գործ է կատարել, և նախ պետք է մեր գնահատանքն արտահայտենք»,- ասել է Արամ Ա-ն:

Նշենք, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը նամակ է հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ արժևորելով Սփյուռքի նախարարության կատարած աշխատանքը և հույս հայտնելով, որ նոր կառավարության աշխատանքներում նույնպես սփյուռքն առաջնային կլինի: