«Արարատ» ակումբի ղեկավար կազմում փոփոխություններ են կատարվել
«Արարատ» ակումբի ղեկավար կազմում տեղի են ունեցել փոփոխություններ: Գործադիր տնօրենի պաշտոնն այսուհետ կզբաղեցնի Արտյոմ Հակոբյանը: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Տիգրան Ղարաբաղցյանը կմնա ակումբում և կզբաղեցնի սպորտային տնօրենի պաշտոնը: