Թուրքիան խիստ դժգոհ է, որ Սիրիայից ամերիկյան ուժերի դուրսբերումը ձգձգվում է

Լուրեր

08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
Բոլորը

Թուրքիան դժգոհ է, որ ամերիկյան ստորաբաժանումների դուրսբերումը Սիրիայից, ձգձգվում է:  Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեջլիսի արտաքին հարաբերությունների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստին դրա վերաբերյալ հայտարարություն է  արել: Թուրք պաշտոնյայի պնդմամբ՝ ձգձգման գլխավոր պատճառն այն է, որ ԱՄՆ-ն սերտ համագործակցում է Սիրիայի քուրդ զինյալների հետ, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ. փոխանցում է ermenihaber-ը:

«Տեսնում ենք, որ Սիրիայից ԱՄՆ-ի զինուժի դուրսբերման գործում որոշ դժվարություններ կան: Իհարկե, այդքան հեշտ չէ կապերը խզել ահաբեկչական կազմակերպության հետ, երբ վերջինիս հետ այդքան մտերիմ ու ջերմ հարաբերությունների մեջ ես լինում: Դա այն բազմաթիվ խնդիրներից մեկն է, որի հետ բախվել է ԱՄՆ-ն»,- ասել է Չավուշօղլուն: Նա պնդել է, որ  կան մի շարք երկրներ, որոնք փորձում են ԱՄՆ-ին համոզել, որպեսզի վերջինիս ղեկավարությունը ետ կանգնի Սիրիայից իր զորքերը հանելու մտքից:

Ըստ Չավուշօղլուի՝ Թուրքիայի համար անընդունելի են ԱՄՆ-ի պաշտոնյաների հակասական հայտարարությունները Սիրիայի հարցում: Նա մասնավորապես նկատի է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և վերջինիս խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունները: