ՀՀ ռազմարդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքը կներկայացվի «ԱՅԴԵՔՍ-2019» միջազգային ցուցահանդեսում

Լուրեր

14.10.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Հունվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու պետությունների միջև պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Խոսելով երկկողմ ռազմական համագործակցության զարգացման հեռանկարների մասին, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը կարևորել է համագործակցությունը պլանային և պայմանագրային հիմքերի վրա դնելու անհրաժեշտությունը:

Դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին Դավիթ Տոնոյանին է փոխանցել ս.թ. փետրվարի 17-ից 21-ը կայանալիք  «ԱՅԴԵՔՍ-2019» միջազգային համաժողովին և ցուցահանդեսին մասնակցելու` ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ, պաշտպանության նախարար Շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ Ալ Մաթքումի հրավերը: Ընդունելով հրավերը, Դավիթ Տոնոյանը տեղեկացրել է, որ  ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության մասնակցությունից բացի, ցուցահանդեսին իրենց արտադրանքը կներկայացնեն ՀՀ ռազմարդյունաբերական ձեռնարկությունները, իսկ ՀՀ ՊՆ պատվո պահակախումբը և զինվորական նվագախումբը կմասնակցեն հանդիսավոր արարողություններին: