Նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի ընթացքը խոչընդոտելու դեպքը անհետևանք չմնաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 13:08
ԱՄՆ-ը սպառնում է արգելափակել Ուկրաինային զենքի մատակարարումը՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածների պատճառով․ FT
12.10.2026 | 12:59
Մի՛ սպասեք, որ մեր տեսուչները գան և կասեցնեն ձեր գործունեությունը․ Ավինյանը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:48
Առաջարկում եմ COP17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:37
ԱՄՆ սենատորները Թրամփին կոչ են արել անհապաղ հրաժարվել ՌԴ-ի հետ դիզելային վառելիքի գործարքից
12.10.2026 | 12:34
Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած կինն ու 2 երեխաները տուժող են ճանաչվել
12.10.2026 | 12:28
Սիրով տրամադրեցի Ձեր չվճարվող արձակուրդը․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
Բոլորը

Նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի ընթացքը խոչընդոտելու միջադեպի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Հիշեցնենք, հունվարի 8-ին՝ ձմեռային զորակոչի առաջին օրը, մի խումբ քաղաքացիներ կանգնեցրել էին Կոտայքի զինկոմիսարիատից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսն ու քաշքշուկ հրահրել: Սրան հաջորդել էր ՊՆ-ի արձագանքը, թե կատարվածը անթույլատրելի է, և որ ՌՈ-ն համապատասխան նյութեր է նախապատրաստում։ Այսօր արդեն պարզ դարձավ, որ Ռազմական ոստիկանությանը հաջողվել է միջադեպի բոլոր մասնակիցներին և կասկածյալներին հայտնաբերել։

Հանրային մեծ հնչեղություն ստացած այս միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։ Միջադեպի ակտիվ մասնակիցները, ըստ Ռազմական ոստիկանության, երկուսն են՝ Գոռ Հակոբյան և Մերուժան Ոսկանյան։ Վերջինս, ըստ Ռազմական ոստիկանության հաղորդագրության, նախկինում դատապարտված է եղել, նա գտնվում էր փախուստի մեջ, այսօր արդեն ինքնակամ ներկայացել է Ոստիկանություն։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Մերուժան Ոսկանյանը ձերբակալվել է:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ միջադեպի մյուս ակտիվ մասնակից Գոռ Հակոբյանը ձերբակալվել է հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու կասկածանքով։

Ոստիկանությունից Factor.am-ին հայտնեցին, որ բացի այս, միջադեպի մասնակիցներից ևս 7 անձ ինքնակամ այսօր ներկայացել է Ոստիկանության «Նաիրիի» բաժին։

Ի դեպ նշենք, որ երեկ նաև քննադատություն էր հնչում Ոստիկանության աշխատակիցների հասցեին, թե ինչու նրանք չեն ուղեկցել նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը։ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը այս առնչությամբ պարզաբանում էր տարածել՝ նշելով, որ ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն ՝ ոստիկանությունը զորակոչիկների խմբերին պետք է ուղեկցի Երևան քաղաքի զինվորական կոմիսարիատից մինչև հանրապետական հավաքակայան, իսկ մարզերում՝ մինչև քաղաքային գծի ավարտը: Կոտայքի մարզի զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը սահմանված կարգով ուղեկցվել է մինչև բնակավայրի ավարտը, այսինքն կարգի համաձայն՝ Ոստիկանությունն այլևս չէր կարող շարունակել ուղեկցումը մինչև հավաքակայան։

Նշենք նաև, որ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հավաստիացնում է, թե միջադեպը սանձազերծած բոլոր մասնակիցները օրենքով սահմանված կարգով ենթակվելու են պատասխանատվության։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան