Ի՞նչ ունեցվածքի տեր են «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները

Լուրեր

22.11.2024 | 20:16
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն ի գիտություն է ընդունել Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի կալանավորման օրդերը
22.11.2024 | 20:00
Վեթինգ՝ ըստ ճաշակի․ ԲԴԽ-ում «թունավոր» պաշտոնավարման հետքերով
22.11.2024 | 19:45
16-ամյա աղջկա սպանության մեղադրանքով արդարացվածները կրկին կանգնեցին դատարանի առաջ. ՄԻԵԴ վճիռն անտեսվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 19:31
Լուկաշենկոն սպառնացել է «ամբողջությամբ ինտերնետը անջատել» բողոքի ակցիաների դեպքում
22.11.2024 | 19:18
Կարեն Սարուխանյանը հրապարակել է օրգանիզմում թմրանյութի առկայությունը ստուգող թեստի արդյունքները
22.11.2024 | 19:00
Ալիևը նոր խնդիրներ ստացավ COP29-ով՝ բարձրաձայնվեց ԼՂ-ում հայերի էթնիկ զտման, Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի մասին․ Օլեգ Դուլգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 18:58
Մուշեղ Մկրտչյանը դարձել է ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
22.11.2024 | 18:45
Ավինյանն ու Մարությանը կբանավիճեն Factor TV-ում, ՀՀ-ն և Վրաստանը կմրցեն Ազգերի լիգայում․ ԼՈՒՐԵՐ
22.11.2024 | 18:40
Լրտեսության մեջ մեղադրվող Սարգիս Գալստյանը դատապարտվել է 18 տարի ազատազրկման
22.11.2024 | 18:32
Տոկաևը Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման պատճառով հանձնարարել է ռազմական ու քաղաքացիական օբկետների պաշտպանության հրատապ միջոցներ ձեռնարկել
22.11.2024 | 18:24
Ալիևը հայտարարել է, թե Հարավային Կովկասում բարենպաստ պայմաններ են ստեղծվել խաղաղության համար
22.11.2024 | 18:16
Բրազիլիան հետաքրքրված է տեխնլոգիական ոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ
22.11.2024 | 18:09
«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է
22.11.2024 | 18:00
Factor TV-ի լրագրողը մրցանակի արժանացավ
22.11.2024 | 17:54
Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին
Բոլորը

7-րդ գումարման Ազգային ժողովում 132 պատգամավորներից 88-ը լինելու են «Իմ քայլը» դաշինքից: Factor.am-ը ներկայացնում է իշխող քաղաքական ուժի` օրենսդիր գործուղվածների ունեցվածը:

Արարատ Միրզոյան– համասեփականատեր է Երևանում գտնվող երկու բնակարանի, միանձնյա սեփականատեր՝ KIA SORENTO 3.3L ավտոմեքենայի: Եկամուտներ. աշխատավարձ ԱԺ-ից՝ 3 մլն 488 հազար, կառավարությունից՝ 7 մլն 846 հազար, գույքի օտարումից՝ 13 մլն 600 հազար, ինչպես նաև «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ից 34 մլն 790 հազար վարկ է ստացել: Դրամական միջոցներն են՝ 7 մլն 150 հազար դրամ:

Լենա Նազարյան– համասեփականատեր է մեկ բնակարանի, մեկ առանձնատան և մեկ հողամասի: Եկամուտներ. աշխատավարձ ԱԺ-ից 5 մլն 544 հազար, դրամական միջոցներն են՝ 500 հազար դրամ:

Ալեն Սիմոնյան- համասեփականատեր է մեկ բնակարանի, միանձնյա սեփականատեր՝ RENG ROVER EVOQUE ավտոմեքենայի: Եկամուտներն են. «Մեդիա Նյուզ» ՍՊԸ՝ 772 հազար դրամ, ԱԺ՝ 2 մլն 766 հազար դրամ, ինչպես նաև «ՀայԷկոնոմբանկ»-ից ստացել է 14 մլն դրամ վարկ: Դրամական միջոցներն են՝ 2 մլն 560 հազար դրամ և 18 հազար 500 ԱՄՆ դոլար:

Սասուն Միքայելյան– համասեփականատեր է երկու բնակելի տան, չորս վարելահողի և մեկ հողամասի: Սեփականատեր է երեք հողամասի, երկու շինության, մեկ անասնապահական համալիրի, երկու հողամասի՝ նախատեսված  բնակելի տարածք կառուցելու համար, «Սևան ազգային պարկ»-ում ունի վարձակալած մեկ հողամաս: Ունի նաև արդյունաբերական ընդերքօգտագործման արտադրական հողամաս: Սեփականատեր է նաև ՈւԱԶ-496բ ավտոմեքենայի: Եկամուտներ. 6 մլն 850 հազար դրամ: Դրամական միջոցներն են՝ 5 մլն դրամ:

Լիլիթ Մակունց– Եկամուտներ. 5 մլն 300 հազար դրամ աշխատավարձ և հոնորար: Դրամական միջոցներն են՝ 3 000 ԱՄՆ դոլար:

Ռուբեն Ռուբինյան– Եկամուտներ. ԱԳՆ -ից ստացված  աշխատավարձ՝ 2 մլն  դրամ և «Սիմոնյան» կրթական հիմնադրամ՝ 260 հազար դրամ: Դրամական միջոցներ՝ 400 հազար դրամ:

Մխիթար Հայրապետյան– Եկամուտներ. Սփյուռքի նախարարությունից ստացված աշխատավարձ՝ 3 մլն 100 հազար դրամ: Դրամական միջոցներ՝ 1 մլն 900 հազար և 4500 եվրո:

Մարիա Կարապետյան– սեփականատեր է մեկ բնակարանի: Եկամուտներ. աշխատավարձ՝ «Իմեջի» կոնֆլիկտների հաղթահարման կենտրոն (Թբիլիսի) 2 մլն 550 հազար, «Իմեջի» կոնֆլիկտների հաղթահարման կենտրոն (Վաշինգտոն) 3 մլն 262 հազար դրամ, Երիտասարդ պատմագետների ասոցիացիա՝ 43 հազար դրամ, Ֆրիդրիխ-Էբերտ հիմնադրամ 142 հազար դրամ: Դրամական միջոցներ՝ 488 հազար դրամ:

Արեն Մկրտչյան– Եկամուտներ. վարկ՝ «Ինեկո բանկից» 340 հազար, «ՎՏԲ բանկից»՝ 270 հազար, աշխատավարձ ՀՀ կառավարությունից՝ 4 մլն 708 հազար դրամ: Դրամական միջոցներ՝ 1 մլն 450 հազար դրամ:

Նարինե Խաչատուրյան– Սեփականատեր է բնակարանի, առանձնատան, տնամերձ հողամասի և TOYOTA YARIS ավտոմեքենայի, համասեփականատեր՝ մեկ այլ բնակարանի: Եկամուտներ. աշխատավարձ «Թումանյան թանգարան» ՊՈԱԿ-ից 2 մլն 150 հազար: Դրամական միջոցներ՝ 120 հազար դրամ:

Գայանե Աբրահամյան– Եկամուտներ. աշխատավարձ «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ՝ 6 մլն 950 հազար: Դրամական միջոցներ՝ 400 հազար դրամ:

Լուսինե Բադալյան–համասեփականատեր է մեկ բնակարանի և գյուղատնտեսական հողատարածքի: Եկամուտներ. աշխատավարձ «Ռադիո Վան»-ից 1 մլն 470 հազար, 1in.am-ից՝ 1 մլն 800 հազար: Դրամական միջոցներ՝ 400 հազար:

Կարեն Սարուխանյան– սեփականատեր է մեկ առանձնատան, VAUXHALL 1.8 ավտոմեքենայի և համասեփականատեր վեց հողամասի: Եկամուտներ. աշխատավարձ Բյուրականի միջն. դպրոց՝ 455 հազար, Շիրակի մարզպետարան՝ 2 մլն 360 հազար, վարկ «ԱԿԲԱ Կրեդիտ ագրիկոլ բանկ»՝ 7 մլն դրամ: Դրամական միջոցներ՝ 1 մլն 500 հազար:

Անուշ Բեղլոյանսեփականատեր է մեկ բնակարանի, համասեփականատեր՝ մեկ առանձնատան և մեկ բնակարանի: Եկամուտներ. հոնորարներ՝ Եվրոպայի խորհուրդ 3800 եվրո, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակ՝ 1300 եվրո, աշխատավարձ՝ «Ameria Consulting» 250 հազար դրամ,  ծառայության դիմաց վճար՝ 300 հազար, ԱԺ-ից 1 մլն 250 հազար, Թատրոնի և կինոյի պետական համալսարան՝ 90 հազար, Հայաստանի համայնքների միություն՝ 1 մլն դրամ, նվիրատվություն՝ 3 մլն դրամ: Դրամական միջոցներ՝ 10 հազար եվրո, 5 հազար դոլար և 400 հազար դրամ: «Հանրային Հաղորդակցություն Լաբորատորիա» ՍՊԸ-ի 33 տոկոս բաժնետերն է:

Վահե Ղալումյան– Եկամուտներ. աշխատավարձ՝ Տավուշի մարզպետարան՝  2 մլն 320 հազար, գույքի օտարում՝ 1 մլն 930 հազար,  նվիրատվություն՝  27 հազար ռուբլի:  Սեփականատեր է մեկ առանձնատան,  չորս հողամասի և ԳԱԶ 3302 մակնիշի ավտոմեքենայի:

 Հայկ Կոնջորյան– սեփականատեր է Volkswagen Golf 4 ավտոմեքենայի։ Եկամուտներ. աշխատավարձ ԱԺ-ից 5 մլն 357 հազար, հոնորար 43 հազար դրամ:

Վահագն Հովակիմյան–Եկամուտներ. աշխատավարձ ԱԺ-ից՝ 3 մլն 420 հազար դրամ, հոնորար՝  200 հազար, նվիրատվություն 10 հազար եվրո: Դրամական միջոցները՝ 5 մլն դրամ: «Հովակիմյաններ Ն. Մ.» ՍՊԸ 100 տոկոս բաժնետեր:

Հակոբ Սիմիդյան– ունի BMW 311 մակնիշի ավտոմեքենա: Եկամուտներ. ՔՊԿ վերադարձի հիմնադրամից 822 հազար դրամ, «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ՝ 1 մլն 74 հազար դրամ, Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն՝ 273 հազար դրամ: «Լե Տիսիմ» ՍՊԸ-ի 45 տոկոսի սեփականատեր:

Հովիկ Աղազարյան– մեկ հողամասի սեփականատեր է: Եկամուտներ. աշխատավարձեր «Հայ-հունական» քոլեջ 680 հազար, ԱԺ՝ 3 մլն 180 հազար: Դրամական միջոցներ՝ 500 հազար դրամ:

Հերիքնազ Տիգրանյան-սեփականատեր է տնամերձ հողատարածքի և Mercedes-Benz E220 մակնիշի ավտոմեքենայի: Եկամուտներ. «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ՝ 7 մլն 680 հազար: Դրամական միջոցներ՝ 5 մլն դրամ:

 

 

Եղիշե Սողոմոնյան– սեփականատեր է երեք շենք-շինության և մեկ հողամասի, ինչպես նաև Mercedes Benz E320 և Nisan patfaynder մակնիշի մեքենաների: Եկամուտներ. «Ֆինս» ՍՊԸ՝ 328 հազար դրամ, ԵՊՀ՝ 403 հազար դրամ, Հայ կրթական մշակութային հիմնադրամ՝ 447 հազար դրամ, «Ինտերքլին» ՍՊԸ՝ 3 մլն 438 հազար դրամ, «Մեծն Ներսես» ԲՀԿ՝ 1 մլն 703 հազար դրամ, «Կենցաղային քիմիայի գործարան» ՍՊԸ՝ 1 մլն 85 հազար, «Մոգու» ՈւՎԿ՝ 816 հազար, «Կոտայք Գարեջրի գործարան» ՍՊԸ՝ 1 մլն 166 հազար, «Բակտետ Էկո» ՍՊԸ՝ 513 հազար, «Գոլդեն Տոբակո» ՍՊԸ՝ 253 հազար, «Ֆան Ֆան» ՍՊԸ՝ 335 հազար, «Ֆիդեքս հիփոքեթային ընկերություն» ՝ 1 մլն 900 հազար, «Ֆինս» ՓԲԸ՝ 243 հազար, վարկ «Արդշինբանկ»՝ 57 մլն դրամ: Դրամական միջոցներ՝ 12 մլն 500 հազար դրամ: «Ֆինս» ՓԲԸ-ի սեփականատեր:

Հռիփսիմե Գրիգորյան– Եկամուտներ. Զբոսաշրջային կոմիտե՝ 3 մլն 888 հազար դրամ: Դրամական միջոցներ՝ 297 հազար դրամ և 29 հազար եվրո:

Արամ Խաչատրյան– բնակարանի սեփականատեր և կիսանկուղային շինության համասեփականատեր: Եկամուտներ. Վանաձորի հիմնական դպրոց՝ 675 հազար, Լոռու մարզպետարան՝ 1 մլն 744 հազար դրամ, գույքի օտարում՝ 16 հազար դրամ: Դրամական միջոցներ՝ 1 մլն դրամ, 17 հազար դոլար:

Արմեն Փամբուխչյան– համասեփականատեր է մեկ բնակարանի և «Նիսան Տիդա» ավտոմեքենայի: Եկամուտներ. «Անելիք բանկ» 650 հազար դրամ, «Մոգո» ՈւՎԿ 5 մլն 200 հազար, տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարություն 1 մլն 990 հազար, վարկ «Ամերիաբանկից» 2 մլն 500 հազար: Դրամական միջոցներ՝ 1 մլն 600 հազար:

Շիրակ Թորոսյան– սեփականատեր է երկու բնակարանի, ավտոկայանատեղիի, ավտոտնակի, խորդանոցի, հողամասի և հողակտորի: Եկամուտներ. ԱԺ՝ 7 մլն դրամ, ԵՊՀ՝ 800 հազար դրամ: Դրամական միջոցներ՝ 23 մլն դրամ:

Աննա Կարապետյան– սեփականատեր է մեկ բնակարանի և հողամասի՝ օժանդակ շինությամբ: Եկամուտներ. ԱԺ-ից 1 մլն 84 հազար դրամ, կառավարությունից 3 մլն 955 հազար դրամ: Դրամական միջոցներ՝ 16 հազար 400 եվրո, 25 հազար դոլար, 7 մլն 200 հազար դրամ:

Հայկ Գևորգյան– սեփականատեր է  Mitsubishi pajero IO 1.8 ավտոմեքենայի: Եկամուտներ. «Դարեսկիզբ» ՍՊԸ 939 հազար դրամ և 5 մլն 700 հազար դրամ փոխառություն «Դարեսկիզբ» ՍՊԸ-ից: Դրամական միջոցներ՝ 1 մլն դրամ: «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի 20 տոկոսի բաժնետեր:

Անդրանիկ Քոչարյան– սեփականատեր է բնակարանի և ավտոտնակի: Դրամական միջոցներ՝ 3 մլն դրամ:

Հովհաննես Իգիթյան– սեփականատեր է երկու ավտոմեքենայի, մեկ ավտոտնակի և մեկ բնակարանի համասեփականատեր է: Եկամուտներ. ավանդի տոկոսի վճարումներ 3 մլն 400 հազար դրամ: Դրամական միջոցներ՝ 38 մլն դրամ, 58 հազար 800 եվրո, 87 հազար ԱՄՆ դոլար:

Արփինե Դավոյան– Եկամուտներ. ԱԺ 791 հազար դրամ, կառավարույուն՝ 3 մլն 808 հազար դրամ և Համալսարանականների համատիրություն՝ 60 հազար դրամ: Դրամական միջոցներ՝ 2 մլն 500 հազար դրամ:

Արման Բոշյան– երկու ավտոմեքենայի և մեկ հողամասի սեփականատեր է, ինչպես նաև մեկ հողամասի համասեփականատեր: Եկամուտներ. նվիրատվություն՝ 480 հազար, ՀՕՖ՝ 2 մլն 687 հազար դրամ, ՍԱԾ՝ 2 մլն 383 հազար դրամ: Դրամական միջոցներ՝ 500 հազար դրամ:

Արման Եղոյան– Եկամուտներ. կառավարություն 3 մլն 908 հազար, կրթաթոշակ՝ 390 ֆորինտ (Հուգարիայի դրամը, 10 ֆորինտը համարժեք է 17,25 դրամի) և նվիրատվություն՝ 182 եվրո: Դրամական միջոցներ՝ 2 մլն 345 հազար դրամ:

Ալեքսանդր Ավետիսյան– համասեփականատեր է մեկ բնակարանի և սեփականատեր Subaru Forester մակնիշի մեքենայի: Դրամական միջոցներ՝ 4 մլն դրամ: «Նախընտրական տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ի 100 և «Ռէմ գովազդային գործակալություն» ՓԲԸ-ի 19 տոկոսի սեփականատերն է:

Քրիստինե Պողոսյան– մեկ առանձնատան, հասարակական նշանակության երկու տարածքի, BMW ավտոմեքենայի սեփականատեր է և մեկ բնակելի տան ու հողամասի համասեփականատեր: Եկամուտներ. «Քրիստինե Պողոսյան» Ա/Ձ 400 հազար,  կառավարությունից՝ 2 մլն 710 հազար դրամ, բնակարանի վաճառքից՝ 44 հազար ԱՄՆ դոլար, վարկ՝ «ՎՏԲ բանկից» 720 հազար դրամ, «Յունիբանկից»՝ 320 հազար դրամ և «Ֆինկա» ՈւՎԿ-ից՝ 10 հազար 100 դոլար: Դրամական միջոցներ՝ 7 մլն դրամ:

Վլադիմիր Վարդանյան– սեփականատեր է մեկ բնակարանի: Եկամուտներ. ՍԴ-ից 6 մլն 272 հազար դրամ, ԵՊՀ՝ 476 հազար դրամ, վարձատրությունից ստացված եկամուտ՝ 504 հազար դրամ, Միջազգային և  համեմատական իրավունքի կենտրոն ՀԿ՝ 415 հազար դրամ, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ ՊՈԱԿ՝ 330 հազար դրամ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակ՝ 320 հազար դրամ: Դրամական միջոցներ՝ 1 մլն 400 հազար դրամ, 2 հազար 850 ԱՄՆ դոլար, 1 հազար 980 եվրո:

Տիգրան Ուլիխանյան– համասեփականատեր է մեկ բնակարանի: Եկամուտներ. ՊՎԾ՝ 2 մլն 800 հազար դրամ: Դրամական միջոցներ՝ 2 մլն դրամ:

Հայկ Սարգսյան– առանձնատան և Mercedes Benz E 350 մակնիշի ավտոմեքենայի սեփականտեր է: Եկամուտներ. ՊՎԾ՝ 2 մլն 788 հազար դրամ և ձեռնարկատիրական գործունեությունից՝ 14 մլն 350 հազար դրամ: Դրամական միջոցներ՝ 12 մլն դրամ, 50 հազար ԱՄՆ դոլար:

Թագուհի Ղազարյան– Եկամուտներ. «Միհր ստեղծագործական միություն»՝ 77 հազար դրամ, «Դեպի Հայք» հիմնադրամ՝ 125 հազար դրամ, Եղիշե Չարենցի տուն-թանգարան՝ 362 հազար դրամ, «Հայաստանի ազգային գրադարան» 36 հազար դրամ, «Հանրային կապերի և տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ՝ 690 հազար դրամ: Դրամական միջոցներ՝ 200 հազար դրամ:

Արսեն Ջուլֆալակյան– մեկ բնակարանի, Mercedes ML 350 մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր է, մեկ այլ բնակարանի (գտնվում է Իսպանիայի Մադրիդ քաղաքում), սրճարանի և հողատարածքի համասեփականատեր է: Եկամուտներ. Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա 3 մլն 600 հազար դրամ, աշխարհի չեմպիոնի ցմահ աշխատավարձ՝ 660 հազար դրամ, ֆրանսիական «Besancon» ակումբ՝ 11 հազար եվրո, «Bimeh Razi» ակումբ՝ 8 հազար դոլար, բնակարանի վարձավճար 7 հազար 200 եվրո: Դրամական միջոցներ՝ 1 մլն դրամ, 50 հազար եվրո, 100 հազար դոլար: «Փարիզյան» սրճարանի  բաժնեմասի 35 տոկոսի սեփականատերն է:

Նիկոլայ Բաղդասարյան– համասեփականատեր է երկու բնակարանի, սեփականատեր է Nissan Murano մակնիշի ավտոմեքենայի: Եկամուտներ. «Առնի լեգալ Էյդ» ՍՊԸ՝ 7 մլն 403 հազար դրամ և 1 մլն 778 հազար դրամ: Դրամական միջոցներ՝ 5 մլն դրամ և 3 հազար դոլար: «Առնի լեգալ Էյդ» ՍՊԸ-ի սեփականատեր:

Հովհաննես Հովհաննիսյան– երկու բնակարանի համասեփականատեր է: Եկամուտներ. ԿԳՆ՝ 2 մլն 65 հազար դրամ, Հայաստանի ամերիկյան համալսարան՝ 7 մլն 321 հազար, ԵՊՀ՝ 1 մլն 941 հազար: Դրամական միջոցներ՝ 4 մլն 133 հազար դրամ, 100 ԱՄՆ դոլար և 381 եվրո:

Սոնա Ղազարյան– եկամուտներ. «Ուրբան լաբ»՝ 3 մլն 300 հազար դրամ: Դրամական միջոցներ՝ 400 հազար դրամ, 100 եվրո:

 

Կորյուն Մկրտչյան– Եկամուտներ. «Երևան-Աուդիտ Կոնսալտ» ՓԲԸ 924 հազար դրամ, Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն՝ 334 հազար դրամ, Սննդի անվտանգության պետական ծառայություն՝ 221 հազար դրամ, ավանդի տոկոս՝ 5 մլն 985 հազար դրամ: Դրամական միջոցներ՝440 դրամ, 90 հազար ԱՄՆ դոլար, 101 հազար եվրո:

Արտակ Մանուկյան– սեփականատեր է Գազ 3110 մակնիշի ավտոմեքենայի: Եկամուտներ. «Հանրային քաղաքականության հետազոտութունների ազգային կենտրոն» ՝10 մլն 500 հազար: Դրամական միջոցներ՝ 10 հազար ԱՄՆ դոլար:

Սուրեն Գրիգորյան- Եկամուտներ. «Կոնցեռն դիալոգ» ՓԲԸ՝ 3 մլն 559 հազար դրամ, Հայ-ռուսական սլավոնական համալսարան՝  140 հազար դրամ: Դրամական միջոցներ՝ 90 հազար դրամ:

Մերի Գալստյան– Եկամուտներ. Ամերիկյան համալսարան՝ 705 հազար դրամ, Բնապահպանության նախարարություն՝ 920 հազար դրամ: Դրամական միջոցներ՝ 1 մլն 200 հազար դրամ:

Նարեկ Զեյնալյան– համասեփականտեր է երկու բնակարանի, մեկ ամառանոցի և մեկ հողամասի: Ունի «Մերսեդես ԳԼ 450» մակնիշի ավտոմեքենա: Եկամուտներ. Էրեբունի ԲԿ՝ 2 մլն դրամ, ID բանկ՝ 880 հազար դրամ և 2 հազար 200 դոլար: Դրամական միջոցներ՝ 500 հազար դրամ, 3 հազար դոլար: Պարտատոմս՝ 8 մլն դրամ և 36 հազար 800 դոլար:

Համազասպ Դանիելյան– բնակարանի, նկուղի և հողատարածքի սեփականատեր է, ինչպես նաև NissanXTear մակնիշի ավտոմեքենայի: Եկամուտներ. «Yes Armenina» 13 մլն 500 հազար դրամ, Գալուստ Գուլբենկյան հիմնադրամ՝ 4 մլն 500 հազար դրամ: Դրամական միջոցներ՝ 13 հազար ԱՄՆ դոլար, 14 հազար եվրո և 4 մլն 500 հազար դրամ:

Սիսակ Գաբրիելյան– Hyndai Elantra ավտոմեքենայի սեփականատեր է և բնակարանի համասեփականատեր: Եկամուտներ. «Ազատություն» ռ/կ՝ 5 մլն 453 հազար դրամ: Դրամական միջոցներ՝ 500 հազար դրամ:

Թագուհի Թովմասյան– երկու բնակարանի սեփականատեր է: Եկամուտներ. «Ժողովուրդ» օ/թ՝ 3 մլն 616 հազար դրամ, վարկ՝ «Ինեկոբանկ»՝ 350 հազար, «ՀայԷկոնոմԲանկ»՝ 590 հազար դրամ: Դրամական միջոցներ՝ 7 մլն 200 հազար, 5 հազար ԱՄՆ դոլար և 3300 եվրո: «Ժողովուրդ օրաթերթի խմբագրություն» ՍՊԸ-ի սեփականատեր:

Էդգար Առաքելյան– Toyota Rav 4 մակնիշի ավտոմեքենայի և մեկ բնակարանի սեփականատեր է: Եկամուտներ. «Թեոկեն» ՍՊԸ՝ 7 մլն 200 հազար դրամ: Դրամական միջոցներ՝ 1 մլն 600 հազար դրամ և 1650 դոլար:

Գոռ Գևորգյան– Toyota Corola մակնիշի ավտոմեքենայի և մեկ բնակարանի սեփականատեր է: Եկամուտներ. Ֆինանսների նախարարություն՝ 2 մլն 400 հազար դրամ, ԵՊՀ՝ 1 մլն դրամ, վարկ՝ 6 մլն դրամ, Սլավոնական համալսարան՝ 6 մլն դրամ, ՀԳԱ՝ 600 հազար դրամ: Դրամական միջոցներ՝ 1 մլն դրամ:

Բաբկեն Թունյան-երկու ավտոմեքենայի սեփականատեր է, բնակարանի՝ համասեփականատեր: Եկամուտներ. B4B.am՝ 1 մլն 800 հազար դրամ, «168 ժամ» թերթ՝ 840 հազար դրամ: Դրամական միջոցներ՝ 800 հազար դրամ և 2 հազար դոլար: «Արմ Բիզնես» ՍՊԸ-ի 20 և «Բե-Վիտ» ՍՊԸ-ի 33 տոկոսի սեփականատերն է:

Տաթևիկ Հայրապետյան- մեկ բնակարանի սեփականատեր է: Եկամուտներ. «Հայաստանի եվրոպացի բարեկամներ միջազգային» ՀԿ՝ 3 մլն 588 հազար դրամ, ԵՊՀ՝ 420 հազար դրամ: Դրամական միջոցներ՝ 450 հազար դրամ:

Արմեն Խաչատրյան– Վազ 2106 մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր է: Եկամուտներ. Ոստիկանություն՝ 9 մլն 900 հազար դրամ: Դրամական միջոցներ՝ 500 հազար դրամ:

Սոս Ավետիսյան–մեկ բնակարանի համասեփականատեր է: Եկամուտներ. «Բաց հասարակության հիմնադրամներ»՝ 11 մլն 200 հազար դրամ, ԵՊՀ՝ 60 հազար դրամ: Դրամական միջոցներ՝ 274 հազար դրամ և 7 հազար դոլար:

Վահագն Թևոսյան– մեկ բնակարանի և երկու հողամասի սեփականատեր է: Եկամուտներ. «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»՝ 7 մլն 580 հազար դրամ, «Հանրային» հ/ը՝ 1 մլն 580 հազար դրամ (ծառայությունների դիմաց), «Հանրային» հ/ը՝ 4 մլն դրամ (աշխատավարձ), «Հանրային» հ/ը՝ 942 հազար դրամ (հավելավճար), վարկ՝ 10 մլն դրամ: Դրամական միջոցներ՝ 1 մլն դրամ:

Ծովինար Վարդանյան– BMW մակնիշի ավտոմեքենայի և մեկ բնակարանի սեփականատեր է: Եկամուտներ. «H M Tiles» ՓԲԸ՝ 1 մլն 560 հազար դրամ:«H M Tiles» ՓԲԸ-ի սեփականատեր:

Արթուր Դավթյան– Nissan Tida ավտոմեքենայի և մեկ բնակարանի սեփականտեր է, նաև մեկ այլ բնակարանի համասեփականտեր: Եկամուտներ. «Դավթյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակ՝ 1 մլն 200 հազար, «Իրավունքի պաշտպան միավորում» ՀԿ՝ 900 հազար դրամ: Դրամական միջոցներն են՝ 3 մլն դրամ: «Արարատի Աբրիկոն» ՍՊԸ-ի 10 տոկոսի բաժներտեր:

Միքայել Զոլյան– մեկ բնակարանի համասեփականատեր է: Եկամուտներն են. ԵՊԼՀ՝ 983 հազար դրամ, ԳԱԱ սոցիոլոգիայի ինստիտուտ՝ 149 հազար ռուբլի, ԳԱԱ՝ 475 հազար դրամ, «Հանրային օրակարգ» ՀԿ՝ 369 հազար, Կարմիր խաչի միջազգային կոմիտե՝ 202 հազար դրամ, Պրահայի քաղհասարակության կենտրոն՝ 16 հազար չեխական կրոն (1 կրոնը հավասար է 21.64 ՀՀ դրամի ), «Բուն» գիտամշակութային հիմնադրամ՝ 52 հազար դրամ, «Ի-ՎԻ-ԷՆ» լրատվական հիմնադրամ՝ 162 հազար դրամ, ՀՀ ԿԳՆ՝ 44 հազար դրամ, Միջազգային տագնապ ՀԿ՝ 1200 եվրո, «Գազեթի» ՍՊԸ՝ 2000 եվրո, «Ազատության տուն Ինքորփորեյթեդ»՝ 491 դոլար, «Բաց ժողովրդավարություն տպագրատուն»՝ 194 դոլար, Միջազգային Կարնեգի հիմնադրամ՝ 366 դոլար, «Օ ՍԻ» մեդիա՝ 161 դոլար: Դրամական միջոցներ՝ 193 հազար դրամ, 2497 դոլար, 1534 եվրո:

Վարազդատ Կարապետյան- Lexsus GX 470 և Totota Voxy մակնիշի ավտոմեքենաների, մեկ առանձնատան և մեկ բնակարանի սեփականատեր է: Եկամուտներ. կառավարությունից՝ 2 մլն 600 հազար դրամ: Դրամական միջոցներ՝ 3 մլն 600 հազար դրամ: «Բիզնես Պարտեա» ՍՊԸ-ի սեփականատերն է:

Արուսյակ Ջուլհակյան– եկամուտներ. «Իրավունքի Եվրոպա միավորում իրավապաշտպան» ՀԿ՝ 1մլն 389 հազար դրամ, «Քոգնայզ» ՍՊԸ՝ 211 հազար դրամ, «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ՝  55 հազար: Դրամական միջոցներ՝ 3,7 մլն դրամ: Պարտատոմս՝ 8 հազար դոլար:

Սարգիս Խանդանյան– բնակարանի և հողամասով առանձնատան համասեփականատեր է: Եկամուտներ. «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամ՝ 5 մլն 705 հազար դրամ, վարչապետի աշխատակազմ՝ 3 մլն 680 հազար դրամ: Դրամական միջոցներ՝ 2 մլն 800 հազար դրամ:

Լիլիթ Ստեփանյան– եկամուտներ. «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ՝ 1 մլն 817 հազար դրամ, ԱԺ աշխատակազմ՝ 1 մլն 52 հազար դրամ, Հրազդանի քաղաքապատարան՝ 1 մլն 113 հազար դրամ:

Վահագն Գրիգորյան– Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր է: Եկամուտներ. HSBC բանկ՝ 8 մլն դրամ: Դրամական միջոցներ՝ 3200 դոլար, 1.5 մլն դրամ:

Վիկտոր Ենգիբարյան– Lexsus RX350 մակնիշի ավտոմեքենայի և մեկ բնակարանի սեփականատեր է: Եկամուտներ. Երևանի քաղաքապետարան՝ 220 հազար դրամ, Fletcher իրավունքի և դիվանագիտության դպորց՝ 12 հազար դոլար: Դրամական միջոցներ՝ 500 հազար դրամ և 7 հազար դոլար:

Գևորգ Պապոյան– Volkwagen Bora մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր է և մեկ բնակարանի համասեփականատեր: Եկամուտներ. ՀՊՏՀ՝ 1 մլն 914 հազար դրամ, «ԲԴ» ռիթեյլ գրուպ՝ 1 մլն 740 հազար դրամ: Դրամական միջոցներ՝ 1 մլն 200 հազար և 7,5 հազար դոլար:

Կարեն Համբարձումյան– եկամուտներ. «Ucom»՝ 900 հազար դրամ, ԲԷՑ՝ 1 մլն 889 հազար դրամ, Սյունիքի մարզպետարան՝ 2 մլն 100 հազար դրամ: Դրամական միջոցներ՝ 1 մլն 150 հազար դրամ: «ՀովԹեր» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնեմասի սեփականատեր:

Վահե Հովհաննիսյան– երկու շենք-շինության, երկու հողամասի համասեփականատեր է: Սեփականատեր է մեկ հողմասի, ինչպես նաև Nissan X-Triali և Mercedes Benz E 240 մակնիշի ավտոմեքենաների: Եկամուտներ. «Մոգո» ՈւՎԿ՝ 3 մլն 332 հազար դրամ, ավտոմեքենայի վաճառք՝ 800 հազար դրամ: Դրամական միջոցներ՝ 3 մլն 200 հազար դրամ, 2 հազար 800 ԱՄՆ դոլար, 800 եվրո, 20 հազար ռուբլի:

Տիգրան Կարապետյան– սեփականատեր է բնակելի տան, հողամասի և Վազ-21214 ավտոմեքենայի:  Եկամուտներ. «Գորիս ԳԱՄՄԱ» ՝ 18 մլն 313 հազար դրամ, «Գորիս ԳԱՄՄԱ» (շահաբաժին)՝ 6 մլն 789 հազար դրամ, պարտքով գումար՝ 40 մլն 728 հազար դրամ: Դրամական միջոցներ՝ 106 մլն դրամ, 230 հազար ԱՄՆ դոլար: «Գորիս ԳԱՄՄԱ» ԲԲԸ-ի 10,6 տոկոսի փայատեր:

Արտաշես Պետրոսյան– ունի «Տոյոտա Քեմրի», «Մերսեդես Բենց CL 550» և «Ֆորդ» ավտոմեքենաներ: Եկամուտներ. ձեռնարկատիրական գործունեությունից՝ 35 մլն 857 հազար դրամ, «Արտ Գլոբալ» ՍՊԸ՝ 907 հազար դրամ: Դրամական միջոցներ՝ 18 մլն 500 հազար դրամ, 4000 դոլար:

Սոֆյա Հովսեփյան– սեփականատեր է մեկ բնակարանի և «ՋԻՊ» մակնիշի մեքենայի: Համասեփականատեր՝ բնակելի տան ու չորս հողամասի: Եկամուտներ. Շիրակի մարզպետարան՝ 1 մլն 625 հազար, Ջոն Կիրակոսյանի անվան դպրոց՝ 809 հազար դրամ:

Սերգեյ Մովսիսյան– համասեփականատեր է երկու հողամասի: Դրամական միջոցներն են՝ 1 մլն դրամ:

Սերգեյ Ատոմյան– սեփականատեր է երկու տնամերձ հողամասի, համասեփականատեր է մեկ առանձնատան, մեկ այլ տնամերձ հողամասի, երեք այլ հողամասի, վարձակալել է կոմերցիոն տարածք: Ունի Mercedes E 350 մակնիշի ավտոմեքենա: Եկամուտներ. Քննչական կոմիտե՝ 2 մլն 278 հազար դրամ, գյուղմթերքի վաճառք՝ 3 մլն դրամ: Դրամական միջոցներն են՝ 11 մլն դրամ:

Մաթևոս Ասատրյան-ունի UAZ, TOYOTA և Kamaz մակնիշի ավտոմեքենաներ: Համասեփականատեր է մեկ առանձնատան: Եկամուտներ. Ապարանի համայնքապետարան՝ 1 մլն 32 հազար դրամ: Դրամական միջոցներ՝ 100 հազար դրամ:

Նազելի Բաղդասարյան– համասեփականատեր է մեկ բանակարանի, ունի մեկ ավտոմեքենա: Եկամուտներ. «Ցայգ» հ/ը՝ 1 մլն 450 հազար դրամ, Շիրակի մարզպետարան՝ 478 հազար դրամ: Դրամական միջոցներ՝ 645 հազար դրամ և 7500 դոլար:

Երջանիկ Հակոբյան– ունի Mercedes Benz մակնիշի երկու ավտոմեքենա: Եկամուտներ. «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ՝ 4 մլն դրամ, ՊԵԿ՝ 3 մլն 798 հազար դրամ, ՊԵԿ ուսումնական կենտրոն՝ 180 հազար դրամ: Դրամական միջոցներ՝ 15 մլն դրամ և 13 հազար դոլար:

Արգիշտի Մեխակյան– սեփականատեր է առանձնատան, թոնրատան, ծածկի, պարիսպի և պահեստի: Եկամուտներ. «Mobile Centre Art» ՍՊԸ՝ 2,5 մլն դրամ, Էջմիածնի քաղաքապետարան՝ 378 հազար դրամ, վարկ՝ 5 մլն դրամ: Դրամական միջոցներ՝ 150 դոլար, 200 հազար դրամ, 60 հազար ռուբլի:

Տաթևիկ Գասպարյան– համասեփականատեր է բնակելի տան, երկու հողամասի և մեկ վարելահողի: Եկամուտներ. «Նորարարական կրթություն» հիմնադրամ՝ 381 հազար դրամ:  Դրամական միջոցներ՝ 2 մլն դրամ:

Սեդրակ Թևոնյան– սեփականատեր է մեկ արտադրական տարածքի, «Մերսեդես S class», «Պռադո» և «Hounda» ավտոմեքենաների: Եկամուտներ. նվիրատվություն՝ 2 մլն դրամ: Դրամական միջոցներ՝ 300 հազար դրամ:

Վաղարշակ Հակոբյան– Եկամուտներ. սփյուռքի նախարարություն՝ 1 մլն 75 հազար: Դրամական միջոցներ՝ 4 մլն դրամ,  5 հազար դոլար:

Հրաչյա Հակոբյան– համասեփականատեր է երկու բնակարանի և սեփականատեր մեկ բնակաչանի: Ունի «Հունդայի սոնատա» մակնիշի ավտոմեքենա: Եկամուտներ. Ազգային ժողով՝ 2 մլն 800 հազար դրամ: «Բ26» ՍՊԸ-ի սեփականատեր:

Սիփան Փաշինյան– ունի «Լեքսուս RX 350» և Volkswagen Golf 4 ավտոմեքենաներ: Եկամուտներ. «Մեր տպարան» ՍՊԸ՝ 707 հազար դրամ, «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ՝ 289 հազար դրամ, Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն՝ 972 հազար դրամ: «Էքսիփեդ» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնեմասի սեփականատերն է:

Նարեկ Մկրտչյան– Infiniti FX 35 մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր է, բնակելի տան՝ համասեփականատեր: Եկամուտներ. Հայաստանի ամերիկյան համալսարան՝ 3 մլն 774 հազար դրամ, ԱՅԲ կրթական հիմնադրամ՝ 1, 640 մլն դրամ: Դրամական միջոցներ՝ 1 մլն 259 հազար դրամ:

Ռուստամ Բաքոյան– եկամուտներ. «Լալըշ» հ/ը՝ 36 հազար դոլար, «Հանրային» ռադիո՝ 150 հազար դրամ, Երևանի թիվ 16 գրադարան՝ 720 հազար դրամ: Դրամական միջոցներ՝ 3 հազար դոլար:

Ալեքսեյ Սանդիկով– մեկ բնակարանի համասեփականտեր է և «Մարկ ինժինիրինգ» ՍՊԸ-ի սեփականատեր:

Արսեն Միխայլով– առանձնատան, տնամերձ հողամասի և երկու այլ հողամասի սեփականատեր է: Ունի «Հունդայի սոնատա» մակնիշի ավտոմեքենա: Եկամուտներ. ԱԺ՝ 6 մլն դրամ: Դրամական միջոցներ՝ 15 հազար դոլար:

Կնյազ Հասանով– հասարակական նշանակության շինության սեփականատեր է, բնակարանի՝ համասեփականտեր: Եկամուտներ. ԱԺ՝ 6 մլն 384 հազար դրամ, կենսաթոշակ՝ 660 հազար դրամ:

«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների պատգամավորների ունեցվածքին կանդրադառնանք հաջորդիվ:

Հայկ Վարդանյան