«Շատ սիրուն նկար է՝ շատ հուզիչ պատմությամբ»
Քաղաքականություն
09.01.2019 | 18:12ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ նշելով․ «Շատ սիրուն նկար է՝ շատ հուզիչ պատմությամբ։ Քանի որ գրեթե դեմքը չի երևում ով է, ապա պատմեմ:
Զինվորը կամավոր խնդրում էր առաջնագիծ գնալու համար: Ծնողը նախարարին խնդրում էր, թե բա երեխան խնդիրներ ունի, գոնե լրացուցիչ զննություն արեք:
Նախարարը հանձնարարեց, որ լրացուցիչ ստուգեն, զինվորը արցունքները աչքերին հորն ասում է. «Ինձ հինգ ընկերոջս մոտ խայտառակ ես անում, հինգով իրար հետ կամավոր գնում ենք առաջնագիծ, դու ինձ հիվանդ ես հանում»: