«Միլանը» հետաքրքրված է Հենրիխ Մխիթարյանով

Լուրեր

06.06.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.06.2026 | 10:00
Այսօր Հայաստանում լռության օր է
06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
06.06.2026 | 00:06
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
06.06.2026 | 00:03
Այժմ նախընտրական մրցակցությունն ավարտվում է, և խոսքը պատկանում է քաղաքացիներին. նախագահի ուղերձը
05.06.2026 | 23:50
Ինչո՞ւ պետք է Զելենսկին Հայաստան չգար․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:37
Թեղենիս սարի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
05.06.2026 | 23:22
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
05.06.2026 | 23:18
Ալիևը հայտարարել է, որ Կասպից ծովի մակարդակը մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին
05.06.2026 | 23:16
ԿԸՀ-ն մերժեց Եգորյանի միջնորդությունը․ հանձնաժողովը իրավապահ մարմիններին չի դիմի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:07
Աննա Վարդապետյանը դիմել է ԿԸՀ-ին՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ
05.06.2026 | 22:52
Միջազգային դիտորդների թիվը 1/3-ով ավելացել է 
Բոլորը

Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է կարիերան շարունակել Իտալիայում:

Calciomercatoweb-ի համաձայն՝ 29-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»: Իտալական թիմի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն ցանկանում է ուժեղացնել միջին օղակը ու նրան կիսապաշտպան է պետք: Նշվում է, որ ակումբի գլխավոր տնօրեն Լեոնարդոն արդեն զբաղվում է այդ հարցով: 

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ «Արսենալից», քանի որ «Զինագործները» պատրաստվում են ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսին, ինչը, ըստ բրիտանական լրատվամիջոցների, կարող է նշանակել Մխիթարյանի կարիերայի ավարտը լոնդոնյան թիմում:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը շարունակում է ապաքինվել ոտքի կոտրվածքից: Նա վնասվածք էր ստացել «Տոտենհեմի» միջև Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում, որը կայացել է դեկտեմբերի 19-ին: