Հանրապետական Մակյանին փոխարինելու տարբերակը բագրատաշենցիները գտել են

Լուրեր

08.02.2026 | 22:09
Չեխիայի իշխանությունները ցանկանում են երեխաներին արգելել օգտվել սոցիալական ցանցերից
08.02.2026 | 21:11
Նուրլան Սաբուրովն արձագանքել է Ռուսաստան մուտք գործելու արգելքին
08.02.2026 | 20:33
Մեկ շաբաթում Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 2000 ԱԹՍ և 116 հրթիռ
08.02.2026 | 20:05
Հրապարակվել են «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաներից հանձնված միասնական քննությունների թեստերը ու դրանց պատասխանները
08.02.2026 | 19:26
Նոյեմբերյանում նոր դպրոց ենք կառուցում, առաջիկայում կմեկնարկենք նաև քոլեջի նոր շենքի կառուցումը. Ժաննա Անդրեասյան
08.02.2026 | 18:25
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին` 17։00-ի դրությամբ
08.02.2026 | 18:03
Երևանի 9 վարչական շրջաններում մի շարք փողոցների, նրբանցքների և փակուղիների անվանակոչություն կկատարվի
08.02.2026 | 17:25
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
08.02.2026 | 17:05
Միքայել Միքայելյանի արդյունքը ձմեռային Օլիմպիական խաղերում
08.02.2026 | 16:40
Ռուսաստանը գիշերը ավելի քան 100 դրոնով հարձակվել է Ուկրաինայի վրա. DW
08.02.2026 | 15:29
Իտալիայի իշխանությունները հաղորդել են Օլիմպիական խաղերի առաջին օրը երկաթուղային դիվերսիաների մասին
08.02.2026 | 14:46
Վթարային ջրանջատում Արմավիրում
08.02.2026 | 14:20
Շարունակում է լայն տարածում ստանալ այն միֆը, որ «ՊՆ Նոկիա» հեռախոսը ամենաանվտանգն է․ Սամվել Մարտիրոսյան
08.02.2026 | 13:31
Սպասվում են տեղումներ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն
08.02.2026 | 13:02
Այս պայմաններում էին այսօր ՀԷՑ-ի մասնագետները վերացնում վթարային անջատումը․ Ռոմանոս Պետրոսյան
Բոլորը

Երեկ վաղ առավոտից Տավուշի մարզի Այրում խոշորացված համայնքի Բագրատաշեն համայնքում տասնյակ երիտասարդներ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով համայնքի ղեկավար Արկադի Մակյանի հրաժարականը։ Բագրատաշենը, որը խոշորացված համայնք է և մտնում է Այրում համայքնի կազմի մեջ, ունի ավելի քան 3000 բնակիչ, որոնց զգալի մասը չի ընդունում Հանրապետական Մակյանին։

Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը երեկ հանդիպել էր ցուցարարների հետ՝ փորձելով կրքերը հանդարտեցնել, որի արդյունքում գտել են հարցի լուծման իրենց հարմար տարբերակը։

Բագրատաշենի բողոքի ակցիայի հետքերով Factor.am-ը զրուցել է Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանի հետ։

-Պարո՛ն Պարանյան, երեկ հանդիպել էիք իրենց համայնքի ղեկավարի հրաժարականը պահանջող բագրատաշենցիների հետ։ Վերջնական ի՞նչ որոշման հանգեցիք։

-Երեկվա հանդիպման և բանակցությունների արդյունքում որոշվեց անցկացնել ստորագրահավաք՝ մեկ շաբաթվա ընթացքում այն կկազմակերպվի։ Բողոքի ակցիայի մասնակիցների մեծ մասը կողմ է դրան, ստորագրահավաք կանեն, որից էլ պարզ կդառնա՝ Արկադի Մակյանը կշարունակի՞ մնալ Բագրատաշենի ղեկավար, թե՞ ոչ։

-Իսկ Բագրատաշենի համայնքապետը կո՞ղմ է իր պաշտոնանկության հարցը ստորագրահավաքով լուծելու այդ որոշմանը։

-Իհարկե՛, որովհետև այլ տարբերակ չունի։ Բագրատաշենը մոտ 3000 բնակիչ ունի, և եթե մարդիկ ուզում են, որ իրենց ղեկավարը հեռանա, այլ տարբերակ չկա։ Այդ հարցը ժողովուրդն է որոշելու։

-Բագրատաշենի գործող համայնքապետ Արկադի Մակյանը Հանրապետական կուսակցության անդամ է, և երեկ ակտիվորեն շրջանառվում էր թեզը, որ չեն ուզում իրենց համայնքը Հանրապետական ղեկավարի, հնարավոր համարո՞ւմ եք, որ շուտով, որպես Հանրապետական, նաև Ձեր դեմ բողոքի ակցիաներ ծավալվեն։ 

-Ժողովրդի կամքով է որոշվելու՝ ով կղեկավարի Բագրատաշեն համայնքը, իսկ ինչ վերաբերում է իմ դեմ բողոքի ակցիաներ նախաձեռնելուն ՀՀԿ-ական լինելու պատճառով, ապա պետք է ասեմ, որ ես ՀՀԿ-ական այլևս չեմ։ Ես դարձել եմ անկուսակցական մինչև հեղափոխությունը։

-Այդ դեպքում ինչո՞ւ եք Տավուշի մարզպետարանի կայքում ներկայացված որպես Հանրապետական կուսակցության անդամ։ 

-Չգիտեմ, չեմ կարող ասել, ես վաղուց եմ դիմում գրել և դուրս եկել այդ կուսակցությունից։

-Փաստորեն, եթե ստորագրահավաքի արդյունքում Արկադի Մակյանը հրաժարական տա Բագրատաշենի համայնքապետի պաշտոնից, Դուք՝ որպես խոշորացված համայնքի ղեկավար, կնշանակեք նոր ղեկավար․ արդեն նախընտրելի թեկնածու ունե՞ք։

-Դեռ ոչ, թող  էս հարցը լուծվի, թեկնածուի առաջադրման մասին հետո կմտածենք, անգամ բագրատաշենցիները բողոքի ակցիայի ընթացքում որևէ մեկի անուն չհնչեցրին, իրենց համար առաջնայինն այն է, որ Արկադի Մակյանը հեռանա։

Իսկ պատրաստվո՞ւմ եք Բագրատաշեն համայնքի ղեկավարի Ձեր թեկնածուին նշանակելիս այդ նշանակումը համաձայնեցել Ձեր մարզպետի՝ Վահե Ղալումյանի հետ։ 

-Ո՛չ, մարզպետարանը էս հարցերին չի խառնվում, դա իմ լիազորությունների շրջանակում է և բացարձակ անկախ եմ լինելու այդ որոշումը կայացնելիս։ Հնարավոր է, որ նոր թեկնածուի նշանակումը ևս ստորագրահավաքով արվի։

-Ի՞նչ պարտադիր նորմ  եք հաշվի առնելու Բագրատաշենի համայնքի ղեկավարի թեկնածու նշանակելիս։

-Պարտադիր պետք է լինի բագրատաշենցի։

Աղավնի Սուքիասյան