Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց գրավ կիրառելու հարցով նիստը հետաձգվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.07.2026 | 23:28
Կապանը` ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք
23.07.2026 | 23:09
27 հայ զինծառայող ավարտել է բրիտանական հրահանգիչների պատրաստման դասընթացը
23.07.2026 | 22:53
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» խուսափեց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 22:44
Լատվիայում հավանություն են տվել Ռուսաստանից գրքերի և խաղալիքների ներմուծման արգելքին
23.07.2026 | 22:15
Վահագն Խաչատուրյանը ստորագրեց փաստացի բնակության պահանջով ընտրական իրավունքը սահմանափակող օրենքը
23.07.2026 | 22:02
ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող F-35-եր ստանալ, քանի դեռ պահպանում է ռուսական C-400-ները
23.07.2026 | 21:59
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» պարտվեց «Դեբրեցենին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 21:51
Ռուբինյանի կարգադրությամբ՝ ԱԺ-ում պարգևատրման գումար կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի աշխատողների միջև
23.07.2026 | 21:40
Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքար է․ Ֆրանսիայի հարավում ավելի քան 10,000 մարդ է տարհանվել
23.07.2026 | 21:27
Փոշու պարունակությունը Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատերազմ է հայտարարել ՀՀ-ին, որը տանկերով չէ․ բայց այն վիրավոր գազան է՝ պետք է զգույշ լինել․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:52
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Կլուժի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:48
Հրաժարականի լուրեր և ջնջված հրապարակումներ․ ի՞նչ է կատարվում վարչապետի աշխատակազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:39
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.07.2026 | 20:25
Սաուդյան Արաբիայում միջուկային էներգետիկան զարգացնելու՝ ԱՄՆ-ի մտադրությունը մտահոգություններ է առաջացրել
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց գրավ կիրառելու հարցով նիստը հետաձգվեց, քանի որ քննիչն ու դատախազը դատավոր Նելլի Բաղդասարյանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, ինչի մասին պարզ կդառնա վաղը՝ ժամը 14:00-ին։

Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նիստից հետո հայտնեց, որ իրենք մեղադրող կողմի միջնորդության դեմ առարկել են։ Եթե դատարանը որոշի ինքնաբացարկ հայտնել, վաղվա դատական նիստը տեղի չի ունենա, գործը կփոխանցվի այլ դատավորի։ Եթե դատավոր Բաղդասարյանը որոշի ինքնաբացարկ չհայտնել, վաղը կշարունակվի գրավի հարցի քննությունը։

Հայկ Ալումյանի փոխանցմամբ՝ ինքնաբացարկի հիմքն այն է եղել, որ նույն գործով մեկ այլ մեղադրյալի դեպքում նույն դատավորն ինքնաբացարկ էր հայտնել՝ պատճառաբանելով, որ իրենք ընտանիքներով երկար ժամանակ մոտիկ են եղել։ Մեր տեղեկություններով, խոսքը «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի մասին է։ Քոչարյանի պաշտպանական թիմի տեսակետն այն է, որ դրանք իրար հետ ուղղակի կապված խնդիրներ չեն:

«Դատավորի անաչառությունը կլիներ կասկածելի, եթե պարոն Քոչարյանի՝ գրավով ազատվելու կամ չազատվելու հարցը ինչ-որ ձևով անդրադառնար մյուս մեղադրյալի կարգավիճակին։ Քանի որ դրանք իրար հետ կապված չեն, այսինքն՝ կմնա՞ պարոն Քոչարյանը կալանքի տակ, թե՞ ազատ կարձակվի, դա մյուս մեղադրյալի վիճակի վրա որևէ ձևով չի անդրադառնում։ Դրա համար մենք համարում էինք, որ սա բավարար փաստարկ չէ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար»,- ասաց Հայկ Ալումյանը։

Փաստաբանը գտնում է, որ գրավի կիրառման հարցը կարող է ավելի արագ քննվել, քան այս պահին ընթացող դատավարական պրոցեսն է: «Չասեմ միտումնավոր, բայց ժամանակի նկատմամբ շռայլ են վերաբերվում։ Երբ որ իրենք են միջնորդում անձին կալանավորելու, իրենք պատրաստ են ամբողջ գիշեր դատավարություն անել, միայն թե շուտ անձին կալանավորեն։ Հիմա, երբ անձին գրավով ազատ արձակելու խնդիր է առաջացել, տեսնո՞ւմ եք, 10 օրով կարող է նիստը հետռաձգվել, հետո՝ ինքնաբացարկի հարցի միջնորդությունը կարող է մի ամբողջ օրով հետաձգվել։ Սա ժամանակի նկատմամբ ճիշտ վերաբերմունք չի»,- նկատեց Հայկ Ալումյանը։

Ռոբերտ Անանյան