«Նա շատ լուրջ սխալ արեց». Էրդողանը՝ Ջոն Բոլթոնի հայտարարության մասին

Լուրեր

28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին՝ Իսրայելում Սիրիայի քրդական ուժերի վերաբերյալ արած հայտարարության համար. փոխանցում է ermenihaber-ը:

Ամերիկացի պաշտոնյան ասել էր, թե ԱՄՆ-ն Սիրիայից իր զորքերը դուրս կբերի այն դեպքում, եթե Սիրիայում լիովին ոչնչացվի «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը, ինչպես նաև եթե Թուրքիան ապահովի Սիրիայի քրդական ուժերի անվտանգությունը: Իսկ Անկարան Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկիչներ, այդ իսկ պատճառով Բոլթոնի այդ հայտարարությունը Թուրքիայում լուրջ դժգոհություն էր առաջացրել:

Էրդողանը, պնդելով, որ Թուրքիայի բանակը մեծ դեր է խաղացել և շարունակում է խաղալ Սիրիայում գործող ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում, ասել է. «Իսրայելում Բոլթոնի արած հայտարարությունները մեզ համար անընդունելի են, մենք դա չենք կարող կուլ տալ: Բոլթոնը շատ լուրջ սխալ արեց»:

Նա նաև նշել է, որ եթե ԱՄՆ-ը Սիրիայի քրդական ուժերին որակում է որպես բարեկամ, ապա շատ մեծ սխալ է գործում: Նախագահն ավելացրել է, որ Թուրքիան  այդ ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում անելու է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ անկախ նրանից, թե դրա անդամները արաբներ կլինեն, թուրքեր, թե քրդեր: