Ե՞րբ տեղի կունենա վարչապետի նշանակումը և ի՞նչ ընթացակարգով

Լուրեր

28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
Բոլորը

Նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 14-ին կստորագրի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու հրամանագիրը: Համաձայն Սահմանադրության՝ Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Վահագն Հովակիմյանը Factor.am-ի հետ զրույցում պարզաբանեց՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի օրը՝ հունվարի 14-ին, հենց նիստը մեկնարկի, ապա կհամարվի, որ նոր ձևավորված ԱԺ-ն ստանձնել է լիազորությունները, ուստի այդ պահից սկսած խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուի հետ կապված գրություն կուղարկվի նախագահ Սարգսյանին: Նախագահն անհապաղ կստորագրի վարչապետի նշանակման մասին հրամանագիրը:

Հիշեցնենք՝ արտահերթ ընտրությունների արդյունքում Ազգային ժողով անցած երեք քաղաքական ուժերից համոզիչ հաղթանակ է տարել Նիկոլ Փաշինյանի առաջնորդած «Իմ քայլը» դաշինքը: Խորհրդարանում Փաշինյանի ղեկավարած դաշինքը կունենա 88 պատգամավոր: Պատգամավորների այս թիվը բավարար է անգամ սահմանադրական մի շարք օրենքներ ընդունելու համար, այսինքն՝ քաղաքական մյուս երկու ուժերի՝ ԲՀԿ-ի և «Լուսավոր Հայաստանի» աջակցությունն անհրաժեշտ չի լինի:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը Factor.am-ին փոխանցեց՝ «Իմ քայլը» դաշինքի վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է լինելու: Իհարկե, այս մասին Փաշինյանը ևս խոսել է ողջ քարոզարշավի ընթացում՝ նշելով, որ եթե քաղաքացիները ցանկանում են կրկին իրեն տեսնել վարչապետի պաշտոնում, ապա պետք է իրենց քվեն տան «Իմ քայլը» դաշինքին:

Այսպիսիով՝ ութ ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամն է՝ ինչ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրելու Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին:

Ի դեպ, մեկ անգամ էլ Փաշինյանն առաջադրվել, սակայն չէր ընտրվել: