Թրամփն ուղերձ է հղել ժողովրդին. նա արտակարգ դրության ռեժիմ չի հայտարարել

Լուրեր

28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
Բոլորը

Դոնալդ Թրամփը Մեքսիկայի հետ սահմանին տիրող իրավիճակը ճգնաժամային է որակել, ինչպես մարդասիրական առումով, այնպես էլ անվտանգության ոլորտում: ԱՄՆ նախագահն այս մասին ասել է ժողովրդին ուղղված տեսաուղերձում, որը հրապարակվել է Սպիտակ տան կայքում, գրում է ՌԲԿ-ն:

Թրամփը հայտարարել է, որ ճգնաժամն աճում է, և իրավիճակը հնարավոր է կարգավորել միայն ԱՄՆ-ի և Մեքսիկայի միջև պատի կառուցմամբ: Նա, սակայն, արտակարգ դրության ռեժիմ չի հայտարարել:

Սպիտակ տան ղեկավարը հույս ունի, որ առաջիկայում հնարավոր կլինի համաձայնության հասնել դեմոկրատների հետ, և նրանք կհամաձայնեն շուրջ վեց միլիարդ դոլար հատկացնել պատի կառուցման համար: Այդ ժամանակ էլ, վերջապես, 2019 ֆինանսական տարվա բյուջեն կստորագրվի, և դաշնային կառավարությունը կվերականգնի աշխատանքը:

Հիշեցնենք, որ Թրամփը հրաժարվել է ստորագրել բյուջեի այն տարբերակը, որը չի նախատեսում սահմանային պատի շինարարության համար ֆինանսական միջոցների հատկացում, ինչի արդյունքում, ֆինանսավորման բացակայության պատճառով, դաշնային կառավարության մի շարք գերատեսչություններ անցյալ տարվա դեկտեմբերի 22-ից չեն աշխատում:

Դոնալդ Թրամփը պնդել է, որ Մեքսիկայից ԱՄՆ անցնելու փորձ կատարող անօրինական միգրանտների շրջանում քիչ չեն հանցագործները: Նա նաև հայտարարել է, որ եթե անհապաղ պատի շինարարությունը չսկսվի, ևս մի քանի հարյուր մարդ կզոհվի: