ԱՄՆ Սենատն արգելափակել է ՌԴ-ի, Սիրիայի և Իրանի դեմ պատժամիջոցների օրինագիծը

Լուրեր

20.05.2026 | 10:03
«Արսենալը» 22 տարի անց դարձել է Անգլիայի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 09:44
Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան
20.05.2026 | 09:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.05.2026 | 08:55
Նարեկ Կարապետյանը թաքցրել է ՌԴ քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը. ՔԿ
19.05.2026 | 23:56
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.05.2026 | 23:24
Արփինե Սարգսյանը և ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարը քննարկել են կիբեռլաբորատորիայի ստեղծումն ու համագործակցության ընդլայնումը
19.05.2026 | 23:12
ԿԸՀ-ն` Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացի լինելու տեղեկությունների մասին
19.05.2026 | 22:59
Վրաստանի Պետ​​անվտանգության ծառայությունը երկրի երեք քաղաքացու է ձերբակալել՝ ԻԼԻՊ-ին մասնակցելու մեղադրանքով
19.05.2026 | 22:49
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում
19.05.2026 | 22:47
Մհեր Գրիգորյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարին․ քննարկվել են ռազմավարական գործընկերության հարցեր
19.05.2026 | 22:34
Մերկելը և Զելենսկին արժանացել են Եվրոպական շքանշանի
19.05.2026 | 22:25
Նեյմարը չի զսպել արցունքները Բրազիլի հավաքականի հայտացուցակում ընդգրկվելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 22:12
Երևանի 15 հասցեում խուզարկություններ են իրականացվել, հայտնաբերվել են թմրամիջոցներ և զենք. կան ձերբակալվածներ. ՆԳՆ
19.05.2026 | 22:00
«Համբալով» են իրար դիմում, և հավակնում վարչապետ դառնալ․ գիտե՞ն խուլիգանական բառապաշարը որտեղից է, «կզացնել» ինչ է․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 21:50
Հրդեհի ահազանգ Մասիս քաղաքում․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ և երկու տուժած
Բոլորը

ԱՄՆ Սենատը չի կարողացել քվեարկել Սիրիայի կառավարությանն օգնություն ցուցաբերելու համար պատժամիջոցներ նախատեսող օրինագիծը: «Մերձավոր Արևելքում Ամերիկայի անվտանգության ամրապնդում» անվանումով փաստաթուղթը սատարել է հարյուր սենատորների երկու երրորդից պակաս օրենսդիր, գրում է ՌԻԱ Նովոստին:

Դեմոկրատներն ի սկզբանե հայտարարել են, որ չեն քվեարկի որևէ օրինագծի օգտին, որն ուղղված չէ «շաթդաունի» դադարեցմանը: Արդյունքում Սենատում հանրապետականների առաջնորդ Միթչ Մաքքոնելին փաստաթուղթը նոր քննարկման է ուղարկել:

Նշենք, որ ԱՄՆ դաշնային մի շարք գերատեսչություններ բյուջեի բացակայության պատճառով դեկտեմբերի 22-ից չեն աշխատում կամ աշխատում են մասնակի: Դոնալդ Թրամփը պահանջում է, որ դաշնային բյուջեում 5.6 մլրդ դոլար նախատեսվի Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար, սակայն դեմոկրատները դեմ են:

Իսկ Սենատի կողմից չընդունված օրինագիծը պատժամիջոցներ է նախատեսում Սիրիայի, ինչպես նաև այդ երկրի մերձավոր դաշնակիցներ Ռուսաստանի և Իրանի նկատմամբ՝ Դամասկոսին ռազմական և այլ օգնություն ցուցաբերելու համար:

Օրինագծով Ռուսաստանն ու Իրանը մեղադրվում են Սիրիայի իշխանությունների հետ միասին խաղաղ բնակչության և քաղաքացիական օբյեկտների դեմ ավիահարվածներ հասցնելու, բնակավայրերը պաշարելու և մարդասիրական օգնության մատակարարմանը խոչընդոտելու համար: