Քրդերի գոյության համար Թուրքիան ավելի մեծ վտանգ է, քան ԻՊ-ն

Լուրեր

12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
12.10.2026 | 18:42
Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:32
Օձունի նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը կվերադարձվեն համայնքին․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
Բոլորը

Սիրիայի քրդերը զարմացած են ԱՄՆ-ի հակասական հայտարարություններից: Քրդերի կարծիքով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնի վերջին հայտարարությունը Սիրիայի մասին լիովին հասկասում է նույն հարցի շուրջ Թրամփի՝ ավելի վաղ արած հայտարարությանը. փոխանցում է ermenihaber-ը:

Ինչպես հայտնի էր, Թրամփը հայտարարել էր, որ առաջիկայում ամերիկյան զինուժի ստորաբաժանումների մեծ մասը դուրս կգա Սիրիայից: Սակայն նախօրեին Թրամփի խորհրդական Բոլթոնը հայտարարեց, որ ամերիկյան ուժերը Սիրիայի տարածքը չեն լքի այնքան ժամանակ, քանի դեռ չի ոչնչացվել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը:

Թեմայի շուրջ խոսել է Ռոժավայի (սիրիական Քուրդիստան) ինքնավար շրջանի խոսնակ Բեդրան Չիյան: Վերջինս, զգուշացնելով ԱՄՆ-ին, ասել է. «Քրդերի գոյության համար Թուրքիան ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան «Իսլամական պետությունը» և մյուս ահաբեկչական կազմակերպութունները»:

Հավելենք, որ Թուրքիան առաջիկայում ծրագրում է Սիրիայի քրդական ուժերի դեմ նոր գործողություններ իրականացնել, որոնց համարում է ահաբեկչական: Գործողությունը նախատեսվում է իրականացնել Սիրիայի Եփրատ գետի արևելյան հատվածում, որտեղ քրդերը հենակետեր ունեն:

ԱՄՆ-ն Սիրիայի քրդերի հետ համագործակցում է տեղի ծայրահեղական կազմակերպությունների դեմ պայքարում: Եթե ԱՄՆ-ն դուրս բերի իր զորքերը Սիրիայից, ապա քրդերը փաստացիորեն կմնան միայնակ Թուրքիայի բանակի դեմ: