Որոտան համայնքի բնակչի սպանությունը բացահայտվել է. մեղադրանք է առաջադրվել համագյուղացուն

Լուրեր

20.05.2026 | 21:00
Ռուսական ռեգիստրում Նարեկ Կարապետյանի անունը․ ինչ են ցույց տալիս փաստաթղթերն ու բիզնես կապերը
20.05.2026 | 20:44
Վրաստանի վարչապետը բաց նամակով դիմել է Եվրամիությանը
20.05.2026 | 20:30
Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը Վանաձորում․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 20:21
Արմավիրի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
20.05.2026 | 20:06
«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ կիրականացվի ուժեղացված ծառայություն. ՆԳՆ
20.05.2026 | 19:49
ՄԻՊ-ն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանը
20.05.2026 | 19:36
Հաղարծին գյուղում վագոն-տնակ է այրվել
20.05.2026 | 19:20
Կարեն Խաչանովը դուրս մնաց Համբուրգի մրցաշարից
20.05.2026 | 19:07
Դիմակավորված անձինք չեն հետևել Փաշինյանի հորդորին և մինչ այժմ չեն ներկայացել․ ՔԿ-ն չի հայտնում՝ ուսումնասիրում է արդյոք տեսանյութի բեմականացված լինելու վարկածը
20.05.2026 | 18:54
ՔԿ-ից չեն մեկնաբանում Նարեկ Կարապետյանի պահանջը․ փաստաբանը հայց կներկայացնի դատարան
20.05.2026 | 18:44
Ենթադրում եմ` Փաշինյանը ճղած բոթասային մանկություն է ունեցել, պրոեկտում է իմ վրա. Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 18:28
Թուրքիան Հորմուզի նեղուցից ՆԱՏՕ-ի կախվածությունը նվազեցնելու համար վառելիքի մատակարարման ուղի է առաջարկում
20.05.2026 | 18:19
ՌԴ-ն փորձում է մասշտաբայնացված Գյումրի-2 իրականացնել․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 18:10
Ծառուկյանը պնդում է՝ «Արարատցեմենտն» օրինական է մասնավորեցրել // Վիզաների ազատականացումն ավելի մոտ է․ ԼՈՒՐԵՐ
20.05.2026 | 18:03
«Կրասնոդարի» ֆուտբոլիստները ստացել են ՌՊԼ-ի արծաթե մեդալները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննված քրեական գործով պարզվել են Որոտան համայնքի 45-ամյա բնակիչ Ռոմիկ Օհանջանյանի սպանության՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ ձեռք բերված ապացույցների հիման վրա սպանության համար մեղադրանք է առաջադրվել տուժողի համագյուղացուն՝ ծնված 1983թ.։ Ռոմիկ Օհանջանյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է 2018թ. ապրիլի 1-ին՝ որովայնի շրջանում։ Վերջինս անմիջապես տեղափոխվել էր բժշկական կենտրոն, սակայն վիրահատության ընթացքում՝ մահացել։

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով հետագայում նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։

Սպանությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ 45-ամյա տղամարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է Սյունիքի մարզի Որոտան համայնքի «Մարկոսյանի աղբյուր» կոչվող տեղանքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ՝ դանակի գործադրմամբ։

2018թ. ապրիլի 1-ին՝ ուշ երեկոյան, ոստիկանության Գորիսի բաժին է ներկայացել Որոտանի բնակիչ Մ. Հակոբյանը և հայտնել, թե տուժողին ինքն է դանակահարել՝ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում և դիմել փախուստի՝ դանակը նետելով Որոտան գետը:

Մ. Հակոբյանի ինքնախոստովանական ցուցմունքում մատնանշված հանգամանքներն ստուգելու, քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ կատարված մեծածավալ քննչական գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում չեն հիմնավորվել սպանությունն իր կողմից կատարած լինելու վերաբերյալ Հակոբյանի ցուցմունքները, ավելին՝ պարզվել է, որ Ռոմիկ Օհանջանյանին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքը պատճառել է Մ.Հակոբյանի աներորդին։

Նախնական քննության տվյալներով՝ 2018թ. ապրիլի 1-ին` ժամը 20:30-ի սահմաններում, Որոտանի բնակիչները հանդիպել են «Մարկոսյանի հուշաղբյուր» կոչվող վայրում, որտեղ Մ.Հակոբյանի աներորդին՝ Է.Մարկոսյանը, Ռ.Օհանջանյանից պարզաբանումներ է պահանջել՝ նույն օրն ավելի վաղ հեռախոսազրույցի ընթացքում իր փեսային հայհոյելու համար, ինչի ժամանակ էլ տուժողին պատճառվել են կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները։ Է.Մարկոսյանի կողմից Օհանջանյանին դանակով հարվածելու վերաբերյալ ցուցմունքներ են տվել բազմաթիվ վկաներ, ովքեր դրանք պնդել են նաև առերես հարցաքննության ժամանակ։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Է. Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Քրեական գործով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան։