Մարդու իրավունքների պաշտպանությունը իշխանության առանցքային պարտականություններից է. Կարեն Կարապետյան

Լուրեր

15.10.2026 | 17:23
Ռուսաստանը դիմումներ չի ստացել TRIPP նախագծին մասնակցելու վերաբերյալ․ Լավրով
15.10.2026 | 17:07
Իհարկե օրինական է CPS բենզալցակայանը․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 16:55
Բրյուսելը սպասում է Զելենսկիին․ մեկնարկեց Եվրոպական խորհրդի գագաթնաժողովը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
15.10.2026 | 16:50
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ ասուլիս՝ COP17-ի մեկնարկին ընդառաջ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 16:44
Գագիկ Ծառուկյանի գործով մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենքի պահանջին. Երեմ Սարգսյան
15.10.2026 | 16:30
Փաշինյանը աշխատանքային խումբ է ստեղծել՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար
15.10.2026 | 16:19
Ռումինիայի ափերի մոտ լցանավի վրա բռնկված հրդեհից հետո 8 նավաստի անհետ կորել է
15.10.2026 | 16:07
ՀՀ-ն ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ միավորելով տարբեր կարծիքներ․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի համակարգող խորհրդի առաջին նիստը: 

Վարչապետը նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը հանդիսանում է կառավարության գործունեության հիմնական ուղղություններից և առաջնահերթություններից մեկը:  Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը։

«Դա բնական է, քանի որ մեր երկրի Սահմանադրությամբ՝ մարդու իրավունքների հարգումն ու պաշտպանությունը պետական իշխանության առանցքային պարտականություններից է»,- նշել է Կարեն Կարապետյանը: 

Վարչապետի խոսքով, հանրապետական գործադիր մարմինների գործողությունները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առավել համակարգված և արդյունավետ դարձնելու նպատակով՝ կառավարության կողմից 2017 թվականի մայիսի 4-ին հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019թթ. գործողությունների ծրագիրը, որում սահմանված են 96 գործողություն և յուրաքանչյուր գործողության իրականացման հստակ ժամանակացույցը, չափանիշները, ակնկալվող արդյունքը և պատասխանատու մարմինները: Բացի դրանից, ծրագրի մշտադիտարկման և համակարգման նպատակով ստեղծվել է համակարգող խորհուրդ, որը բաղկացած է կառավարության տարբեր օղակների և պետական մարմինների ներկայացուցիչներից: 

«Համակարգող խորհուրդն ամեն եռամսյակ կկազմակերպի քննարկումներ, որոնց ընթացքում կներկայացվեն գերատեսչությունների կողմից կատարված աշխատանքները: Կարևոր եմ համարում նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ համակարգող խորհրդի կողմից կիսամյակային կտրվածքով հանրային քննարկումների կազմակերպումը: Այդպիսի քննակումները կարող են արդյունավետ հարթակ հանդիսանալ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից ծրագրի ընթացքի վերաբերյալ իրենց դիտողությունները և առաջարկությունները ներկայացնելու համար»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված այս ծրագրի սահմանված ժամկետներում իրագործումը գտնվելու է ՀՀ կառավարության և իր ուշադրության կենտրոնում: 

Նիստի ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նախարարությունների, կառավարությանն առընթեր մարմինների և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից 2017 թ. առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները և հետագա քայլերը: