Նոր ԱԺ․ Կառավարության հակակշի՞ռ, թե՞ կցորդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 18:10
ԲՀԿ-ի մասով ԵԽԽՎ-ն խնդիր է տեսել ընտրություններում // Զինվորի մահվան գործով կալանավորված կա․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 18:03
«Թաղման նպաստի» վճարման նոր նախագիծն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ
28.09.2026 | 18:01
ԵՄ-ն հստակ ժամկետներ կսահմանի 4 երկրների անդամակցության համար․ Վրաստանն ու Թուրքիան ներառված չեն ցանկում
28.09.2026 | 17:51
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծով նոր լսում է անցկացվել
28.09.2026 | 17:44
Մի շարք տուգանքներ խստացվում են․ ՆԳՆ-ն փոփոխություններ է առաջարկում օրենքում
28.09.2026 | 17:40
Հայտնի է՝ որ ֆուտբոլային ակումբի կայքն ամենաշատ այցելությունն ունի աշխարհում
28.09.2026 | 17:34
Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 17:25
«Ուժեղ Հայաստան»-ի ասուլիսը ԵԽԽՎ-ում ՀՀ-ի վերաբերյալ քննարկումների շուրջ․ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 17:21
SOCAR-ն իջեցրել է Իտալիայում բենզինի գները և դարձել ֆուտբոլի հավաքականի հովանավորը․ Մելոնին շնորհակալություն է հայտնել
28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
Բոլորը

7-րդ գումարման խորհրդարանը իր աշխատանքները կսկսի հունվարի 14-ին։

Նոր խորհրդարանը բոլոր նախորդներից տարբերվում է միջին տարիքային ցենզի ամենացածր մակարդակով։ Բավական է ասել, որ նոր խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավորը՝ «Իմ քայլը» դաշինքից, 26 տարեկան է։ Ընտրված պատգամավորների ավելի քան 80 տոկոսն անհայտ է հասարակությանը, այնտեղ կան նախկին գործազուրկներ, «Քայլ արա, մերժիր Սերժին» շարժման չափազանց երիտասարդ ակտիվիստներ, որոնք դրանից առաջ ոչնչով աչքի չեն ընկել։

Ոմանք արդեն իսկ այս խորհրդարանն անվանում են մեծ մանկապարտեզ։

Հիշեցնենք, որ նախորդ խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանն Ազգային Ժողովի կառավարման ղեկը վերցնելիս ասաց, որ ինքը մանկաբույժ է և գիտի՝ ինչպես վարվել չարաճճիների հետ։ Այս խորհրդարանի ղեկավար է դառնալու պատմաբան Արարատ Միրզոյանը, որը դասախոսել է Երևանի պետական համալսարանում։ Այս խորհրդարանում առաջին անգամ իշխանության կուսակցությունը ներկայացվելու է ամենամեծ խմբակցությամբ։

Նախորդ 6 գումարումների խորհրդարաններում իշխանությունը երբեք այսքան տոտալ մեծամասնություն չի կազմել։ Ընդամենը մի քանի օր առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց խորհրդարան անցած պատգամավորների անունները։ «Իմ քայլը» դաշինքը ներկայացնում է 88 հոգի։

Մյուս երկու խմբակցությունները՝ «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը» միասին ներկայացված են 44 պատգամավորով։ Առաջին անգամ խորհրդարանը ձևավորվում է իրավունքի ուժով ցրվելուց հետո։ Եվ երկրորդ անգամ Ազգային Ժողովը, ըստ Սահմանադրության, Հայաստանի կառավարման բարձրագույն մարմինն է։ Առաջին անգամ այն այդպիսին էր 1990-ից 1995 թվականներին, երբ Հայաստանը դեռ խորհրդային երկիր էր և մտնում էր անկախության փուլ։ Առաջին անգամ այս խորհրդարանում լուրջ ներկայացվածություն ունեն լրագրողները։ Քիչ չէ ներկայացված քաղաքացիական հասարակությունը։

Ընդունված է կարծել, որ նոր խորհրդարանն ընդդիմության դեֆիցիտ է ունենալու, քանի որ գործարար Գագիկ Ծառուկյանի գլխավորած քաղաքական ուժը չի կարողանա քաղաքական լուրջ ընդդիմություն լինել: Իսկ «Լուսավոր Հայաստանը» համարվում է մի ուժ, որը չմիացավ հեղափոխությանը, սակայն նախընտրական շրջանում իր քննադատության թիրախ դարձրեց ոչ թե գործող իշխանությանը, այլ ՀՀԿ-ին։ Մինչդեռ 1990 թվականից ի վեր առաջին անգամ խորհրդարան չի մտնում Հանրապետական կուսակցությունը։

Դուրս մնացած քաղաքական ուժերից է Հայաստանի ամենաավանդական կուսակցությունը՝ Դաշնակցությունը։ Հայտնի է նաև, որ բոլոր 6 գումարումների խորհրդարանները միասնական ցուցանիշով կողմ են քվեարկել նախորդ կառավարությունների ներկայացրած օրենքների նախագծերի 95 տոկոսին։ Այդ իմաստով ի՞նչ սպասել նոր խորհրդարանից։ Արդյո՞ք այս Ազգային ժողովում կառավարությունը կունենա ինտելեկտուալ հակառակորդներ, որոնք կդժվարացնեն նրա կյանքը։ Պետք է սպասել ընդամենը մի քանի օր։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Մհեր Արշակյան