Սամվել Մայրապետյանի անձնագիրը ՀՔԾ-ն վերադարձրել է

Լուրեր

10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
Բոլորը

Հատուկ քննչական ծառայությունը վերադարձրել է գործարար Սամվել Մայրապետյանի անձնագիրը։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Սամվել Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը։

«Ես գրավոր դիմել էի Հատուկ Քննչական ծառայությանը Սամվել Մայրապետյանի անձնագիրը վերադարձնելու և երկրից դուրս գալու թույլտվություն ստանալու համար։ Անձնագիրը վերադարձրել են, իսկ երկրից մեկնելու թույլտվություն չեն տրամադրել»,- ասաց Կարեն Բատիկյանը։

ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ թեև Սամվել Մայրապետյանի անձնագիրը վերադարձվել է, սակայն նրան չի տրվել երկրից դուրս գալու թույլտվություն։

«Պաշտպանակ կողմին տեղեկացվել է, որ Սամվել Մայրապետյանը չի կարող երկիրը լքել, և ցանկացած նման փորձ կարող է հիմք դառնալ նրան կրկին կալանավորելու համար»,-ասաց Օհանջանյանը։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 2-ին Սամվել Մայրապետյանի փաստաբանները դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ խնդրելով որպես միջանկյալ միջոց պահանջել ՀՀ իշխանություններից վերադարձնել Սամվել Մայրապետյանի անձնագիրը, ինչպես նաև հնարավորություն տալ նրան մեկնել ՀՀ-ից՝ Գերմանիայում անհետաձգելի բուժում ստանալու նպատակով, քանի որ նրա կյանքը և առողջությունը վտանգված են:

Հունվարի 3-ին ՄԻԵԴ-ը կայացրել է միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում և հարցեր է առաջադրել ՀՀ կառավարությանը՝ պահանջելով անհապաղ տեղեկացնել, թե որո՞նք են Սամվել Մայրապետյանի անձնագիրը ՀՔԾ-ի կողմից պահելու փաստական և իրավական հիմքերը։