Հայաստանում սուր շնչառական վարակների և գրիպի առումով իրավիճակն օրինաչափ է, բնորոշ՝ սեզոնին. ՀՀ ԱՆ

Լուրեր

21.05.2026 | 15:39
Դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը կոտրված մատով է մասնակցել Եվրոպա լիգայի եզրափակիչին
21.05.2026 | 15:28
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը Արագածոտնում. ՈՒՂԻՂ
21.05.2026 | 15:26
Իրավիճակը կառավարելի է, ակտիվ աշխատում ենք ռուս գործընկերների հետ, մեծ հաշվով՝ խնդիրներ չենք ունենալու․ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 15:17
Միրզոյանի պատասխանը Շոյգուին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 15:16
«Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Երևանում. ՈՒՂԻՂ
21.05.2026 | 15:10
Միրզոյանը՝ ԵՏՄ-ն լքելու մասին // Վարդևանյանը հաղորդում է ներկայացրել Փաշինյանի դեմ․ ԼՈՒՐԵՐ
21.05.2026 | 15:01
Համակարգային է դառնում. Զախարովան` ԵՏՄ նիստին Փաշինյանի չմասնակցելու մասին
21.05.2026 | 14:53
Քոնոր Մաքգրեգորը գնահատել է իր մարզավիճակը
21.05.2026 | 14:46
Հանդիպել ենք Դոնբասի և Լուգանսկի ղեկավարների հետ․ այցը եղել է հրապարակային․ Թևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 14:30
Իսրայելցի նախարարը նվաստացրել է պաղեստինամետ ակտիվիստներին. մի շարք երկրներ դատապարտել և կանչել են Իսրայելի դեսպաններին
21.05.2026 | 14:18
Մերցն առաջարկում է Ուկրաինային ԵՄ ասոցացված անդամի հատուկ կարգավիճակ տրամադրել
21.05.2026 | 14:09
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողները կկարողանան «ծնողական ժամից» օգտվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 13:59
Նեյմարը վնասվածք է ստացել
21.05.2026 | 13:53
Պետական դավաճանը ամենաբարձրն է գոռում, որ իր ընդդիմախոսը դավաճան է․ Թևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 13:44
Իրանը քննարկում է ԱՄՆ-ի առաջարկը, Թրամփը հայտարարում է՝ խաղաղության բանակցությունները «սահմանագծին» են
Բոլորը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների hամաձայն` եվրոպական տարածաշրջանի երկրներում շարունակվում է գրիպի և սուր շնչառական վարակների արձանագրումը՝ պայմանավորված նշված հիվանդությունների սեզոնայնությամբ: Lաբորատոր հաստատված գրիպի դեպքերի 99,6%-ը պայմանավորված է գիպի Ա (H1N1 և H3N2 ենթատեսակ) և 1%-ը Բ-տեսակներով: Նույն իրավիճակն է դիտվում տարածաշրջանի երկրներում:

Հայաստանի Հանրապետությունում սուր շնչառական վարակների և գրիպի առումով իրավիճակն օրինաչափ է, բնորոշ՝ սեզոնին: Ըստ օրական իրականացվող մշտադիտարկման արդյունքների` հունվարի 8-ի դությամբ արձանագրվել է 642 դիմելիություն պոլիկլինիկական կազմակերպություններ: Այսօրվա դրությամբ հանրապետության հիվանդանոցներում հոսպիտալացված է սուր շնչառական վարակներով 597 հիվանդ: Արձանագրված դեպքերի 96%-ն արձանագրվել է երեխաների շրջանում: Ինչ վերաբերում է սուր շնչառական վարակներով պայմանավորված շտապօգնության կանչերին, ապա արձանագրվել է 130 կանչ: Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` հանրապետությունում շրջանառում է գիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը:

Հաշվի առնեով, որ ձմեռային արձակուրդներից հետո դպրոցներում և մանկապարտեզներում վերսկսվել է ուսումնական գործընթացը, ինչպես նաև հիմք ընդունելով գրիպի և սուր շնչառական վարակների ներկայիս սեզոնային իրավիճակը, և գրիպով չհիվանդանալու համար առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում և հիշեցնում է.

– խուսափե´ք  գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,

– եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, մի հաճախեք աշխատանքի, եթե հիվանդ է ձեր երեխան՝ թույլ մի տվեք հաճախել դպրոց կամ մանկապարտեզ,

– եթե հիվանդ եք դուք կամ ձեր երեխան՝ հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,

– մի´ օգտագործեք հակաբիոտիկներ և մի տվեք դրանք ձեր երեխաներին առանց բժշկի ցուցումի, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար,

– հագնվե´ք  և հագցրեք ձեր երեխաներին եղանակին համապատասխան,

– պահպանե´ք և սովորեցրեք ձեր երեխաներին հազի և փռշտալու վարվելակարգը,

– օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,

– հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,

– հետևե´ք ձեր և ձեր երեխաների անձնական հիգիենային՝ հաճախակի լվացեք ձեռքերը տաք ջրով և օճառով: