Ո՞վ է ասել, որ ամենաշատ ձայն հավաքած խմբակցության ներկայացուցիչը պետք է լինի փոխխոսնակ. Մանե Թանդիլյանը հակադարձում է Նիկոլ Փաշինյանին

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

«Ժողովուրդն ընտրել է իշխանություն, որն էլ պետք է ընտրի՝ ո՞ր ընդդիմադիր պատգամավորը պետք է զբաղեցնի ԱԺ փոխնախագահի պաշտոնը: Այդ ընտրությունը բարդել ժողովրդի վրա տեղին չէ»,- Factor.am-ի հետ զրույցում արձագանքելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը՝ ասաց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, խմբակցության կողմից ԱԺ փոխխոսնակի պաշտոնում առաջադրված Մանե Թանդիլյանը:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել էր, թե ԱԺ երրորդ փոխխոսնակ պետք է դառնա այն քաղաքական ուժի ներկայացուցիչը, որը ստացել է շատ ձայներ:

«Ինձ թվում է, որ պետք է սկզբունք գործի, ինստիտուցիոնալ սկզբունք: Այն խմբակցությունը, որն ավելի շատ ձայներ է ստացել ժողովրդի կողմից, նրա ներկայացուցիչն էլ պետք է փոխնախագահի պաշտոնը զբաղեցնի: Հակառակ դեպքում՝ տրամաբանությունը չի հասկացվի»,- հայտարարել էր Փաշինյանը:

«Սահմանադրության 104 հոդվածում ասվում է, որ տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից, այլ կարգավորում նաև օրենքներով չկա: Դա ընդամենը մեկնաբանություն է կամ ցանկություն, որովհետև նման փաթեթավորումը, չեմ կարծում, որ տրամաբանական է շատ պարզ պատճառով՝ հնարավորություն է տրվում ընտրել ընդդիմադիր պատգամավորի, այսինքն՝ ընդդիմության ձայնն արտահայտող փոխխոսնակ պետք է լինի: Ո՞վ է ասել, որ ամենաշատ ձայն հավաքած խմբակցության ներկայացուցիչը պետք է լինի փոխխոսնակ»,- հակադարձելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց Մանե Թանդիլյանը:

Ըստ Թանդիլյանի՝ եթե այդ տրամաբանությամբ հարցը դիտարկվի, ապա արտախորհրդարանական բոլոր ուժերն էլ, ըստ էության, ընդդիմություն են. «Եթե տոկոսային հարաբերակցությամբ դիտարկենք, ապա «Բարգավաճ Հայաստանը» չունի ամենաշատ ընդդիմադիր ձայները»:

Ընդդիմադիր պատգամավորը, այդուհանդերձ, կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն արդեն խոսում է ընտրության մասին. «Սա արդեն ընտություն է, բայց պետք է սպասել ընտրություններին, որովհետև ամեն բան փոփոխական է»:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրվելու է «Իմ քայլը» խմբակցությունից Արարատ Միրզոյանի թեկնածությունը, փոխխոսնակներ են դառնալու Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը մինչ այս պահը չի հայտարարել, թե ով է լինելու ԱԺ փոխխոսնակի իրենց թեկնածուն: