Որպես պետություն Ղազախստանը կանգնած է ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի կողքին․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
Բոլորը

Մեր հայրենակիցների որոշ մասը, որոնք ապրում են նախկին Սովետական հանրապետություններում, իրենց թվում է, որ շարունակում են ապրել Սովետական Միությունում՝ մոռանալով, որ այդ միության կազմի մեջ մտած  երկրները տարբերվում են իրարից, և եթե իրենք այնտեղ հյուր են, ապա պետք է բոլոր օրենքներն ընդունեն։ Այստեղ տեղին է հիշել, թե ինչպես արաբական երկրները Ցեղասպանությունից հետո ընդունեցին հայերին, քանի որ հայերը մեծագույն հարգանքով էին վերաբերվում բոլոր նրանց, ում հետ ապրում էին։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած միջադեպին և դա ազգամիջյան բախում որակելուն, ասաց Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը։

Խոսելլով այդ միջադեպից հետո ադրբեջանցիների ակտիվությունից, Բաբայանը հիշեցրեց, որ պետք չէ մոռանալ, որ մեր երկու պետությունների միջև պատերազմ է ընթանում:

«Պատերազմն ամենամեծ անբարոյականությունն է, իսկ ատելությունը ծնվում է իրար չճանաչելուց: Ծանոթ մարդու փորը դանակ չես խրի»,- ասաց նա։

Ռուբեն Բաբայանի համոզմամբ՝ որպես պետություն Ղազախստանը կանգնած է ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի կողքին, ուստի ունի նաև անհրաժեշտություն, որ այդ պետական մոտեցումը լինի նաև հանրության կողմից։

Մանրամասները՝ տեսանյութում։